«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՄԱՐԴՈՒ ԱՐՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԴՈՆՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԵՎ ԷՆԵՐԳԱՍՊԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ», «ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
-
4 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան և գործողության ոլորտը |
- Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում գրանցված և Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող առևտրային կամ ոչ առևտրային կազմակերպություններում, հիմնարկներում (այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձի), իրավաբանական անձի մասնաճյուղում կամ ներկայացուցչությունում, տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` տնտեսավարող սուբյեկտներ) գործունեության և քաղաքաշինական օբյեկտներում տեսչական մարմինների կողմից իրականացվող ստուգումների և ուսումնասիրությունների կազմակերպման և անցկացման, դրանց արդյունքների ամփոփման և բողոքարկման միասնական կարգը։
Հոդված 2. Օրենքում օգտագործվող հասկացությունները
- Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) ստուգում` տեսչական մարմինների կողմից (այսուհետ՝ տեսչական մարմին) իրականացվող գործառույթ, որի նպատակն է քաղաքացիների, պետության, տնտեսության, շրջակա միջավայրի անվտանգության ապահովումը, տնտեսավարող սուբյեկտներին դեպի օրենսդրության պահանջների կատարումն ուղղորդելը և իրավախախտումների կանխարգելումը.
2) ուսումնասիրություն` վերահսկողության ձև, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով և կարող են սահմանվել առանձին ոլորտներում վերահսկողություն իրականացնելու մասին օրենքներով.
3) տնտեսավարող սուբյեկտ` Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում գրանցված և Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող առևտրային կամ ոչ առևտրային կազմակերպություն, հիմնարկ (այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձի), իրավաբանական անձի մասնաճյուղ կամ ներկայացուցչություն, տեղական ինքնակառավարման մարմին, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր.
4) ստուգման օբյեկտ` տնտեսավարող սուբյեկտի գրանցման կամ գործունեության իրականացման վայր, այդ թվում` շենք, շինություն, տարածք, ինչպես նաև շինարարական օբյեկտ, որը առանձին ոլորտներում կարող է ունենալ ռիսկայնության իր աստիճանը և հիմք հանդիսանալ ստուգումների պլանավորման համար.
5) ռիսկ` տնտեսավարող սուբյեկտի գործունեության արդյունքում մարդու կյանքին, առողջությանը, շրջակա միջավայրին, պետության, իրավաբանական և ֆիզիկական անձանց գույքային շահերին, բնական և էներգետիկ պաշարների խնայողությանը վնաս հասցնելու հավանականություն՝ հաշվի առնելով այդ վնասի ծանրության աստիճանը.
6) ստուգումների էլեկտրոնային միասնական համակարգ՝ տեսչական մարմինների կողմից իրականացվող ստուգումների պլանավորման և դրանց արդյունքների հաշվառման կոնսոլիդացված էլեկտրոնային շտեմարան, որը հիմնված է ռիսկի վրա հիմնված ստուգումների ռիսկայնության գնահատման մեթոդաբանության վրա և փոխկապակցված է այլ էլեկտրոնային տեղեկատվական համակարգերին, որոնք պարունակում են այդ մեթոդաբանության կիրառման համար անհրաժեշտ տվյալները․
7) տեսչական մարմինների համակարգում` գործողությունների ամբողջություն, որոնք իրականացվում են օրենսդրության պահանջներից շեղումները բնութագրող տեղեկությունների և ապացույցների մշտական և պարբերական վերլուծության միջոցով` առանց միջամտելու ստուգում իրականացնող մարմինների գործունեությանը․
8) տեղեկության հրապարակում` տեղեկությունը բանավոր կամ գրավոր ձևով զանգվածային լրատվության միջոցներով կամ այլ կերպ հրապարակելը կամ տարածելը, երրորդ անձին կամ անձանց հայտնի դարձնելը:
ԳԼՈՒԽ 2. ՍՏՈՒԳՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հոդված 3. Տեսչական մարմինների համակարգումը
- Տեսչական մարմինների համակարգումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմում գործող տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի (այսուհետ` Գրասենյակ) կողմից:
- Գրասենյակի լիազորություններն են`
1) տեսչական մարմինների կողմից սույն օրենքի և այլ օրենքների ու իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ հսկողության իրականացումը.
3) ստուգումների քաղաքականության մշակում, այդ թվում՝ ստուգում իրականացնող Տեսչական մարմինների գործունեությունը կարգավորող օրենսդրության մշակում.
5) ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունների կատարելագործման աշխատանքների համակարգում.
6) ստուգաթերթերի մշակման աշխատանքների համակարգում.
7) տեսչական մարմինների գործունեության կատարողականի գնահատում և համապատասխան վերլուծությունների իրականացնում.
8) տեսչական մարմինների գործունեության վերաբերյալ մեթոդական ցուցումների (ուղեցույցներ), ձեռնարկների մշակում, տեսչական մարմինների մեթոդական ղեկավարում:
- Իր լիազորությունների իրականացման ընթացքում Գրասենյակն իրավունք ունի պետական կառավարման համակարգի մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից պահանջել և ստանալ տեղեկատվություն, որն անհրաժեշտ է ստուգումների էլեկտրոնային միասնական համակարգի բնականոն աշխատանքը ապահովելու համար։
Հոդված 4․ Ստուգումների էլեկտրոնային միասնական համակարգը
- Ստուգումների էլեկտրոնային միասնական համակարգը (այսուհետ` էլեկտրոնային համակարգ) տեղեկատվության մասնագիտացված աղբյուր է, որն ապահովում է ստուգումների ամսական ծրագերի գեներացումը՝ ինքնաշխատ եղանակով, պլանավորված կամ անցկացված ստուգման վերաբերյալ համակարգված տեղեկատվության կենտրոնացված հաշվառումը և պարունակում է ստուգումների արդյունքները՝ միաժամանակ հանդիսանալով միասնական հարթակ ստուգումների վերաբերյալ տեղեկությունների մշակման, փոփոխության, պահպանման և փոխանակման համար:
- Պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինները՝ յուրաքանչյուրը իր լիազորությունների շրջանակում ապահովում է էլեկտրոնային համակարգ տնտեսավարող սուբյեկտների,քաղաքաշինական օբյեկտների, ինչպես նաև դրանց գործունեության կամ շահագործման ռիսկայնությունը բնութագրողչափանիշների հիման վրա գնահատվող անհատական ռիսկի բաղադրիչի հաշվարկը իրականացնելու համար անհրաժեշտ ամբողջական տեղեկատվության ներբեռնումը, իսկ էլեկտրոնային տեղեկատվական համակարգերի առկայության պարագայում՝ դրանց փոխկապակցվածությունը՝ էլեկտրոնային համակարգին: Նշված տեղեկատվությունը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված տեսչական մարմինների ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագրում:
- Ստուգման ավարտից հետո տեսչական մարմինները պարտավոր են էլեկտրոնային համակարգ մուտքագրել ստուգման արդյունքների վերաբերյալ տեղեկությունները:
- Եթե առկա են հակասություններ կամ կասկածներ ստուգումների վերաբերյալ փաստաթղթերի բովանդակության կամ իսկության վերաբերյալ, ապա էլեկտրոնային համակարգում պահպանվող էլեկտրոնային փաստաթղթերը համարվում են գերակա:
5․ Ստուգման հետ կապված և էլեկտրոնային համակարգ մուտքագրվող փաստաթղթերի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 5․ Տեսչական մարմինների կամ դրանց լիազորությունների փոփոխությունները
1․ Տեսչական մարմինների կամ դրանց լիազորությունների փոփոխությունների դեպքում վերջիններիս լիազորություններն իրականացնում են դրանց իրավահաջորդ կամ համապատասխան լիազորություն ունեցող մարմինները:
ԳԼՈՒԽ 3. ՍՏՈՒԳՈՒՄԸ, ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ, ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԱՄՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Հոդված 6. Ստուգումը
- Ստուգումը տնտեսավարող սուբյեկտի մոտ վերջինիս ներգրավմամբ օրենքի հիման վրա իրականացվող ընթացակարգ է, որով պարզվում է տնտեսավարող սուբյեկտի գործունեության համապատասխանությունն օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին, նրա ներկայացրած հաշվետվությունների, հաշվարկների, ելակետային տվյալների, այլ փաստաթղթերի (այսուհետ` հաշվետվություն) արժանահավատությունը, իսկ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան նշանակված ստուգումների դեպքում նաև տնտեսավարող սուբյեկտի գործունեության հետ կապված առանձին տարրերի փաստացի իրավիճակը:
- Ստուգման արդյունքում խախտումներ հայտնաբերելու դեպքում ստուգում իրականացնող Տեսչական մարմինն իրավասու է կիրառել պատասխանատվության միջոցներ:
- Ստուգումներն իրականացվում են միայն Հայաստանի Հանրապետության օրենքներով և դրանց հիման վրա վերապահված լիազորությունների շրջանակներում:
- Ստուգում իրականացնող անձի կողմից ցանկացած այցելություն տնտեսավարող սուբյեկտին սույն օրենքի իմաստով համարվում է ստուգում և կարգավորվում է սույն օրենքով: Արգելվում է ստուգումների ընթացքում տնտեսավարող սուբյեկտների ընթացիկ տնտեսական գործունեությանը միջամտելը:
- Տեսչական մարմնի կողմից օրենքով սահմանված դեպքերում ստուգման շրջանակում կարող է իրականացվել հսկիչ գնում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Հոդված 7. Ուսումնասիրությունը
- Ուսումնասիրությունը, տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած հաշվետվությունների հիման վրա, ստուգում իրականացնող Տեսչական մարմնի վերահսկողության ոլորտում գործող համապատասխան իրավական ակտերի պահանջների կատարման ճշտությունը պարզելու նպատակով իրականացվող ներքին ընթացակարգ է, որի առանձնահատկությունները կարող են սահմանվել առանձին ոլորտներում վերահսկողություն իրականացնելու մասին օրենքներով:
- Ուսումնասիրության արդյունքում Տեսչական մարմինը իրավասու է կիրառել պատասխանատվության միջոցներ՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
- Ուսումնասիրությունը իրականացվում է միայն Հայաստանի Հանրապետության օրենքներով և դրանց հիման վրա վերապահված լիազորությունների շրջանակներում:
- Արգելվում է ուսումնասիրության ընթացքում տնտեսավարող սուբյեկտների ընթացիկ տնտեսական գործունեությանը միջամտելը:
Հոդված 8․ Ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգը և ստուգումների պլանավորումը
Ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգը ստուգումների էլեկտրոնային միասնական համակարգի աշխատանքի հիմքում ընկած և ստուգումների պլանավորման նպատակով իրականացվող մոտեցումների համալիր է:Ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի միջոցով ստուգում իրականացնող Տեսչական մարմնի ստուգումները նպատակաուղղվում են դեպի այն ոլորտները և վերահսկման օբյեկտները, որոնք առավել ռիսկային են:
- Ստուգումները պլանավորելու նպատակով`
1) մշակվում են տնտեսավարող սուբյեկտների գործունեության ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշները, իսկ քաղաքաշինության բնագավառում՝ նաև քաղաքաշինական օբյեկտի ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշները` գնահատելով օբյեկտի տեսակը: Տնտեսավարող սուբյեկտների գործունեության ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշները պետք է ներառեն տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտի ռիսկը և (կամ) տնտեսավարող սուբյեկտի անհատական ռիսկերի հանրագումարը, իսկ քաղաքաշինական օբյեկտի ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշների պարագայում՝ կարող է գնահատվել նաև քաղաքաշինական օբյեկտում օրենքով սահմանված կարգով քաղաքաշինական գործունեություն իրականացնող սուբյեկտների` կառուցապատողի, նախագծողի, փորձաքննություն, շինարարական աշխատանքներ, տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնողների ռիսկայնությունը:
2) Գործունեության ոլորտի ռիսկը ցուցանիշ է, որը հաշվարկելիս հիմք են ընդունվում տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտի կարևորությունն ու վտանգավորությունը` ըստ տվյալ գործունեությունից առաջացող հնարավոր բացասական հետևանքների: Անհատական ռիսկը հաշվարկելիս հիմք են ընդունվում տնտեսավարող սուբյեկտի կողմից օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումները, խախտումների պարբերականությունը, խախտումների վերացմանն ուղղված գործողությունները, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտի գործունեությունը բնութագրող այլ ցուցանիշներ: Եթե տնտեսավարող սուբյեկտը գործունեություն է իրականացնում մի քանի ոլորտներում, ապա տնտեսավարող սուբյեկտի ռիսկայնությունը հաշվարկվում է ոլորտային ռիսկի և անհատական ռիսկի հանրագումարի ամենաբարձր տվյալով։
3) Ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշները, դրանց հաշվարկման և գնահատման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության Կառավարությունը։
4) ըստ ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշների գնահատման` տնտեսավարող սուբյեկտները, իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` քաղաքաշինական օբյեկտները դասակարգվում են հետևյալ երեք խմբերից որևէ մեկում`
ա. բարձր ռիսկայնության,
բ. միջին ռիսկայնության,
գ. ցածր ռիսկայնության:
- Բարձր ռիսկայնության խմբում ընդգրկում են ստուգման ենթակա տնտեսավարող սուբյեկտների մինչև քսան տոկոսը` ըստ ռիսկայնության աստիճանի նվազման:
- Ստուգումների ամսական ծրագրերը գեներացվում են Ստուգումների էլեկտրոնային համակարգի միջոցով՝ ինքնաշխատ եղանակով՝ յուրաքանչյուր ամիս՝ մինչև ընթացիկ ամսվա նախավերջին աշխատանքային օրը՝ հաշվի առնելով տնտեսավարող սուբյեկտների ռիսկայնությունը, և ներառում են հետևյալ տեղեկությունները`
1) համապատասխան ամսվա ընթացքում ստուգման ենթակա տնտեսավարող սուբյեկտների լրիվ անվանումները.
2) յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտում անցկացված վերջին ստուգման ավարտի ամսաթիվը.
3) յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտի ռիսկայնության խումբը.
4) յուրաքանչյուր ստուգման անցկացման ժամանակահատվածը:
5․ Քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների ամսական ծրագիրը ներառում է հետևյալ տեղեկությունները.
1) համապատասխան ամսվա ընթացքում ստուգման ենթակա քաղաքաշինական օբյեկտի անվանումը.
2) ստուգման ենթակա քաղաքաշինական օբյեկտում օրենքով սահմանված կարգով քաղաքաշինական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների լրիվ անվանումները (առկայության դեպքում).
3) ստուգման ենթակա քաղաքաշինական օբյեկտում անցկացված վերջին ստուգման ավարտի ամսաթիվը.
4) ստուգման ենթակա քաղաքաշինական օբյեկտի ռիսկայնության խումբը.
5) յուրաքանչյուր ստուգման անցկացման ժամանակահատվածը:
- Ստուգումների ամսական ծրագիրը կազմվում է հետևյալ համամասնությամբ`
1) բարձր ռիսկայնության խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտները, իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում քաղաքաշինական օբյեկտները, կազմում են տվյալ ամսում ստուգման ենթակա տնտեսավարող սուբյեկտների, իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` քաղաքաշինական օբյեկտների առնվազն յոթանասուն տոկոսը.
2) ցածր ռիսկայնության խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտները, իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում քաղաքաշինական օբյեկտները, կազմում են տվյալ ամսում ստուգման ենթակա տնտեսավարող սուբյեկտների, իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` քաղաքաշինական օբյեկտների առավելագույնը հինգ տոկոսը:
- Ստուգումների ամսական ծրագիրը հաստատվում է մինչև ստուգումներին նախորդող ամսվա վերջին աշխատանքային օրը:
Ստուգումների ամսական ծրագրում կարող են կատարվել փոփոխություններ Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ:
- Սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 5-րդ - մասի 1-3-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունը ստուգումների ամսական ծրագիրը հաստատելիս և դրանում փոփոխություններ կատարելիս տեղադրվում է Տեսչական մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում հաստատվելուց հետո` մեկօրյա ժամկետում, և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
8․ Մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 20-ը տեսչական մարմնի ինտերնետային կայքում տեղադրվում է վերջինիս կողմից նախորդ տարվա ընթացքում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ լրացված հաշվետվությունը, որում նշվում է հաշվետու ժամանակաշրջանում ստուգված և (կամ) ուսումնասիրված յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտի անվանումը, պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում), ստուգումն իրկանացնելու ժամանակահատվածը, իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` նաև յուրաքանչյուր քաղաքաշինական օբյեկտի անվանումը, տեղեկություններ յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտի մասին, յուրաքանչյուր քաղաքաշինական օբյեկտում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների քանակի և հիմքերի, ինչպես նաև ստուգումներն իրականացնելու ժամանահատվածիվերաբերյալ տեղեկությունը: Ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվության օրինակելի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
- Սույն հոդվածով նախատեսված կարգավորումները չեն տարածվում նյութական պահուստի օրենսդրության պահանջների կատարման փաստացի վիճակը պարզելուն ուղղված ստուգումների նկատմամբ:
Հոդված 9. Ստուգումների տեսակները
- Ստուգման տեսակներն են՝
1) ստուգումների ամսական ծրագրով նախատեսված ստուգումները (այսուհետ՝ պլանավորված ստուգումներ)․
2) ստուգումների ամսական ծրագրով չնախատեսված ստուգումները (այսուհետ՝ ըստ անհրաժեշտության ստուգումներ)․
3) վերստուգումները։
Հոդված 10. Պլանավորված ստուգումները
- Պլանավորված ստուգումները ներառված են ստուգումների ամսական ծրագրում և իրականացվում են սույն հոդվածով սահմանված հաճախականությամբ։
- Միևնույն տեսչական մարմնի կողմից միևնույն տնտեսավարող սուբյեկտում և միևնույն բնագավառում պլանավորված ստուգումները` կախված տնտեսավարող սուբյեկտի ռիսկայնության աստիճանից, իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` միևնույն քաղաքաշինական օբյեկտում` կախված քաղաքաշինական օբյեկտի ռիսկայնության աստիճանից, իրականացվում են հետևյալ հաճախականությամբ`
1) բարձր ռիսկայնության սուբյեկտների մոտ, իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` քաղաքաշինական օբյեկտներում` ոչ ավելի հաճախ, քան տարին 1 անգամ.
2) միջին ռիսկայնության սուբյեկտների մոտ, իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` քաղաքաշինական օբյեկտներում` ոչ ավելի հաճախ, քան 3 տարին 1 անգամ.
3) ցածր ռիսկայնության սուբյեկտների մոտ, իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` քաղաքաշինական օբյեկտներում` ոչ ավելի հաճախ, քան 5 տարին 1 անգամ:
3․ Սույն մասով սահմանված տարիներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին տարվա համապատասխան ամսին և ամսաթվին:
4․ Յուրաքանչյուր ամսվա ստուգումների տարեկան ծրագիրը հաստատելիս և (կամ) փոփոխություններ կատարելիս սույն մասով սահմանված ստուգումների հաճախականությունը կիրառվում է` ելնելով ծրագրի հաստատման և (կամ) փոփոխությունների կատարման ամսվան նախորդող՝ 12 ամիսների արդյունքներով տնտեսավարող սուբյեկտների, իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` քաղաքաշինական օբյեկտների ռիսկայնության աստիճաններից:
5․ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է այն կազմակերպությունների ցանկը, որոնցում, կախված վերջիններիս գործունեության ոլորտի` հանրության և պետության համար կենսական նշանակությունից, տվյալ ոլորտը վերահսկող ստուգում իրականացնող պետական մարմինների կողմից պլանավորված ստուգումներ, բացառության կարգով, կարող են իրականացվել վեց ամիսը մեկ անգամ:
6․ Տեսչական մարմինն իրավունք ունի մեկ տարվա ընթացքում մեկից ավելի անգամ ստուգումներ իրականացնելու քաղաքաշինական օբյեկտներում և ճանապարհաշինական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների մոտ, որոնցում պետական սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվում է քաղաքաշինական գործունեություն՝ այդ ծրագրերով նախատեսված աշխատանքների ողջ ժամանակահատվածում` դրանց կատարման որակի նկատմամբ վերահսկողությունն ապահովելու նպատակով:
- Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակումները չեն տարածվում ըստ անհրաժեշտության ստուգումների և վերստուգումների վրա։
Հոդված 11․ Ըստ անհրաժեշտության ստուգումները
1․Ըստ անհրաժեշտության ստուգումները ներառված չեն ստուգումների ամսական ծրագրերում և դրանց անցկացման համար կարող են հիմք հանդիսանալ այն դեպքերը, երբ․
1) լրացել է տնտեսավարող սուբյեկտին օրենքով նախատեսված իրավասությունների շրջանակներում տրված նախկին ստուգմամբ հայտնաբերված թերությունների և խախտումների վերացման վերաբերյալ հանձնարարականի (կարգադրագրի) ժամկետը և դրանով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել իրականացնել տնտեսավարող սուբյեկտին օրենքով նախատեսված իրավասությունների շրջանակներում տրված նախկին ստուգմամբ հայտնաբերված թերությունների և խախտումների վերացման վերաբերյալ հանձնարարականի (կարգադրագրի) պահանջների կատարման փաստացի վիճակը պարզելուն ուղղված ստուգումներ.
2) ստուգում իրականացնող Տեսչական մարմինը Հայաստանի Հանրապետության վարչապետից ստացել է հանձնարարական, քաղաքացիներից, իրավաբանական անձանցից, անհատ ձեռնարկատերերից ստացել է դիմում, իսկ պետական մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից` գրավոր տեղեկատվություն`
ա. քաղաքացիների կյանքին, առողջությանը, իրավաբանական և ֆիզիկական անձանց, պետության օրինական շահերին, կենդանիներին կամ շրջակա միջավայրին վնաս հասցնելու կամ վնաս հասցնելու վտանգի, բնական կամ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների առաջացման կամ առաջացման վտանգի մասին,
բ. սպառողի իրավունքների խախտման մասին (այն քաղաքացիների դիմումի դեպքում, որոնց իրավունքները խախտվել են).
3) տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը դիմում է ներկայացրել իր կազմակերպությունում ստուգում իրականացնելու վերաբերյալ.
4) Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով սահմանված ընդերքաբանական փորձաքննության ներկայացված նյութերի և փաստացի իրականացված աշխատանքների հետ համեմատման, ինչպես նաև դրանց արժանահավատության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով ընդերքօգտագործման ոլորտի լիազոր մարմինը ներկայացրել է համապատասխան գրություն.
5) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվում են ստուգումներ քաղաքաշինության բնագավառը կարգավորող օրենսդրությամբ նախատեսված բարձր կամ բարձրագույն ռիսկայնության շինարարության օբյեկտներում․.
6) իրականացվում են նյութական պահուստի վերաբերյալ օրենսդրության պահանջների կատարման փաստացի վիճակը պարզելուն ուղղված ստուգումները.
7) տնտեսավարող սուբյեկտի կողմից խախտումներ կատարվելու փաստը բացահայտվել և հիմնավորվել է այլ տնտեսավարող սուբյեկտում անցկացված ստուգման ընթացքում.
8) ստուգումը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան:
Սույն մասով նախատեսված դեպքերում անցկացվող ստուգումների ընթացքում պարզաբանվում են միայն այն հարցերը, որոնք հիմք են հանդիսացել այդ ստուգումներն իրականացնելու համար:
Այն դիմումները, որոնցով հնարավոր չէ ճշտել դիմումատուի անձը, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված փաստերի մասին տվյալներ չպարունակող դիմումները ստուգում անցկացնելու հիմք չեն կարող լինել:
Հոդված 12. |
Վերստուգումներ անցկացնելու իրավական հիմքերը |
1․ Վերստուգումն ստուգում իրականացնող մարմնի կողմից նույն տնտեսավարող սուբյեկտի մոտ ստուգված ժամանակաշրջանի երկրորդ և ավելի անգամ ստուգումն է, որն իրականացվում է սույն օրենքով սահմանված՝ ստուգման համար սահմանված ընթացակարգերով և ժամկետներում՝ բացառությամբ ստուգումների հաճախականության վերաբերյալ կարգավորումների կիրառման։ :
2․ Վերստուգումներ կարող են անցկացվել հետևյալ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում.
1) տնտեսավարող սուբյեկտը լուծարելիս.
2) տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի խնդրանքով.
3) Հայաստանի Հանրապետության վարչապետի գրավոր հանձնարարությամբ.
4) եթե օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված են նախորդ ստուգողի այն հանցավոր գործողությունները, որոնք նա թույլ է տվել ստուգումը կատարելիս.
5) պետական գույքի մասնավորեցման լիազորված պետական մարմնի պահանջով, եթե ստուգման անհրաժեշտությունը պայմանավորված է պետական կամ 51 տոկոսից ավելի պետական մասնակցությամբ տնտեսավարող սուբյեկտի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների իրականացմամբ.
6) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան վերստուգում նշանակելու դեպքում։
3․ Վերստուգումներն իրականացվում են այն մասով, որի համար հիմք է հանդիսացել վերստուգում իրականացնելու մասին որոշում կայացնելը: Արգելվում է տնտեսավարող սուբյեկտից պահանջել հավելյալ փաստաթղթեր, տեղեկություններ կամ այլ նյութեր, որոնք չեն առնչվում վերստուգման նպատակին:
Հոդված 13․ Ստուգման հրամանը
- Ստուգումն սկսելուց առաջ Տեսչական մարմնի ղեկավարի (փոխարինող պաշտոնատար անձի) ստուգում իրականացնելու մասին հրամանը կամ հանձնարարագիրը գեներացվում է ստուգումների էլեկտրոնային համակարգի միջոցով՝ ինքնաշխատ եղանակով։ Ստուգում իրականացնելու հրամանում կամ հանձնարարագրում նշվում են՝
- ստուգում իրականացնող տեսչական մարմնի անվանումը․
- ստուգվող տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը, իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` ստուգման ենթակա քաղաքաշինական օբյեկտի անվանումը․
- ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը․
- ստուգաթերթը, որի հիման վրա իրականացվելու է ստուգում (նյութական պահուստի օրենսդրության պահանջների կատարման փաստացի վիճակը պարզելուն ուղղված ստուգումների դեպքերում ստուգման հարցերը),
- ստուգմամբ ընդգրկվող ժամանակաշրջանը, ստուգման նպատակը, ժամկետը, ստուգման իրավական հիմքերը,
- սույն օրենքի 11- րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում` նաև ստուգումն անցկացնելու անհրաժեշտությունը հիմնավորող հանգամանքները, իսկ նույն մասով նախատեսված դիմում կամ տեղեկատվություն ստանալու դեպքերում` նաև դրանք տրամադրողի տվյալները,
- դեղերի շրջանառության ոլորտում իրականացվող ստուգումների շրջանակում՝ հսկիչ գնում կատարելու անհրաժեշտության պարագայում՝ նաև հսկիչ գնում իրականացնելու դեպքը (դեպքերը), վայրը (համայնքը, Երևանում՝ վարչական շրջանը), ինչպես նաև նպատակը:
2․ Հրամանում կամ հանձնարարագրում չնշված պաշտոնատար անձինք չեն կարող մասնակցել ստուգմանը, բացառությամբ սույն օրենքով սահմանված՝ դեղերի շրջանառության ոլորտում իրականացվող ստուգումների ընթացքում կատարվող հսկիչ գնումների: Ծառայողական պարտականությունները կատարելու անհնարինության պատճառով ստուգումն իրականացնող պաշտոնատար անձին այլ անձով փոխարինելու դեպքում փոփոխությունը կատարվում է հրամանով, որը ներկայացվում է տնտեսավարող սուբյեկտին՝ վերջինիս պահանջով։ Ստուգման ընթացքում առանձին հարցերի պարզաբանման նպատակով ստուգում իրականացնող մարմնի կողմից նշանակված փորձաքննություն և նմուշառում իրականացնելու նպատակով փորձագետներն ու առանձին գիտելիքներին տիրապետող այլ անձինք կարող են մասնակցել ստուգմանը՝ ստուգում իրականացնող մարմնի փորձաքննություն նշանակելու մասին որոշումը տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին հանձնելուց հետո:
- Ստուգումն իրականացվում է առանց նախնական ծանուցման։ Հրամանի կամ հանձնարարագրի օրինակը, ծանոթացման նպատակով ներկայացվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին, նրան փոխարինող պաշտոնատար անձին, տնտեսավարող սուբյեկտի անունից ապրանքներ վաճառող, ծառայություններ մատուցող անձին և (կամ) տնտեսավարող սուբյեկտի այլ ներկայացուցչին՝ վերջինիս պահանջով:
- Ստուգումը կատարող պաշտոնատար անձը (անձինք) ստուգումն իրականացնելու մասին հրամանում կամ հանձնարարագրում նշված նպատակի շրջանակներից դուրս գալու իրավունք չունի (չունեն):
5․ Ստուգում իրականացնող անձինք, բացառությամբ, նյութական պահուստի օրենսդրության պահանջների կատարման փաստացի վիճակը պարզելուն ուղղված ստուգումների, պետք է պատասխանեն բացառապես տվյալ գործունեության համար նախատեսված ստուգաթերթում ընդգրկված հարցերին և ստուգեն դրանք կարգավորող նորմերի կատարման պահանջները: Սույն մասով սահմանվող սահմանափակումը չի տարածվում դեղերի շրջանառության ոլորտում իրականացվող ստուգումների ընթացքում իրականացվող հսկիչ գնման դեպքերի վրա:
6․ Ստուգման ընթացքում նոր հանգամանքներ և անհրաժեշտություն առաջանալու դեպքում ստուգման նպատակներն ու շրջանակները կարող են փոփոխվելմիայն Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան նշանակված ստուգումների դեպքում` քննիչի պատճառաբանված որոշմամբ:
Հոդված 14․ Ստուգաթերթը
- Ստուգաթերթը համապատասխան ոլորտի վերաբերյալ հարցերի ցանկ է, որոնք ենթակա են պարզաբանման ստուգման ընթացքում:
2․ Տեսչական մարմինների կողմից իրականացվող բոլոր ստուգումները, բացառությամբ նյութական պահուստի օրենսդրության պահանջների կատարման փաստացի վիճակը պարզելուն ուղղված ստուգումների, անցկացվում են բացառապես ստուգաթերթերի հիման վրա, որոնք հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3․ Ստուգաթերթերը մշակվում են յուրաքանչյուր համապատասխան ոլորտի և գործունեության տեսակի համար` հիմնվելով ստուգում իրականացնող յուրաքանչյուր մարմնի վերահսկողության ոլորտի և աշխատանքի առանձնահատկությունների վրա:
4․ Ստուգաթերթի հարցերն ընդգրկում են տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված այն պահանջների սպառիչ ցանկը, որոնց խախտումը կարող է վնաս հասցնել մարդու կյանքին կամ առողջությանը, կենդանիներին, շրջակա միջավայրին, քաղաքացիների, իրավաբանական անձանց:
5․ Ստուգաթերթերի հարցերը ձևավորվում են նվազագույն բավարարության սկզբունքի համաձայն և չեն ընդգրկում այն պահանջները, որոնց պահպանումը չի նպաստում տնտեսավարող սուբյեկտի գործունեությունից առաջացող ռիսկերի նվազեցմանը:
6․ Ստուգաթերթերի հարցերը չեն կարող անմիջականորեն հղում պարունակել նորմատիվ իրավական ակտերին: Հարցի ձևակերպման համար հիմք հանդիսացող իրավական նորմերը նշվում են առանձին սյունակով` յուրաքանչյուր հարցի դիմաց:
7․ Ստուգաթերթերը պարտադիր կարգով տեղադրվում են ստուգում իրականացնող համապատասխան մարմինների պաշտոնական ինտերնետային կայքերում:
Հոդված 15. Ստուգման տևողությունը
- Տնտեսավարող սուբյեկտի մոտ մեկ ստուգման ժամկետը կարող է սահմանվել ոչ ավելի, քան 15 անընդմեջ աշխատանքային օր, ընդ որում ստուգման առաջին օր է համարվում էլեկտրոնային համակարգի միջոցով գեներացված՝ ստուգում իրականացնելու մասին հրամանում կամ հանձնարարագրում նշված՝ ստուգման առաջին օրը։
- Ստուգման ժամկետը չպետք է գերազանցի էլեկտրոնային համակարգի միջոցով գեներացված՝ ստուգում իրականացնելու մասին համապատասխան տեսչական մարմնի ղեկավարի (փոխարինող պաշտոնատար անձի)՝ հրամանում կամ հանձնարարագրում նշված ժամկետը:
3․ Անհրաժեշտության դեպքում ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի գրավոր հիմնավորմամբ` համապատասխան տեսչական մարմնի ղեկավարի (փոխարինող պաշտոնատար անձի) հրամանով կամ հանձնարարագրով, սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ստուգման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 10 անընդմեջ աշխատանքային օր, ինչի մասին պետք է տեղեկացվի ստուգվող օբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող անձին:
4․ Ստուգման ընթացքում տուգում իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) գրավոր զեկուցագրի հիման վրա ստուգում իրականացնելու մասին հրաման տվող պաշտոնատար անձի հրամանով ստուգման ընթացքը կասեցվում է`
- առանձին տեղեկությունների ճշտման անհրաժեշտություն առաջանալու դեպքում․
- ստուգմանն առնչվող փաստաթղթերը քննիչի որոշման կամ դատական ակտի հիման վրա առգրավված լինելու դեպքում․
- տարերային աղետի պատճառով կամ ստուգման իրականացումն անհնարին դարձնող այլ անկանխատեսելի հանգամանքի բերմամբ․
- օտարերկրյա պետությունների համապատասխան մարմիններին հարցումներ կատարելու դեպքում։
- Ստուգման ընթացքը կասեցվում է մինչև կասեցման հիմքի վերացումը, բայց ոչ ավելի, քան 90 աշխատանքային օրով, իսկ օտարերկրյա պետություններ և քրեական վարույթ իրականացնող մարմիններ հարցումներ կատարելու դեպքում` հարցման պատասխանը ստանալուց հետո, ինչպես նաև ստուգմանն առնչվող փաստաթղթերը քննիչի որոշման կամ դատական ակտի հիման վրա առգրավված լինելու դեպքում` դրանք վերադարձվելուց հետո ոչ ավելի, քան 10 աշխատանքային օրով: Ստուգման փաստացի ժամկետի ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 30 անընդմեջ աշխատանքային օրը։
7․ Ստուգման ժամկետը երկարաձգող կամ կասեցնող կամ կասեցման ժամկետը երկարաձգող կամ կասեցված ստուգումը վերսկսելու ակտն ուժի մեջ է մտնում էլեկտրոնային համակարգի միջոցով գեներացման պահին՝ տնտեսավարողի պաշտոնական էլեկտրանային հասցեին էլեկտրոնային համակարգի միջոցով ծանուցման օրվան հաջորդող օրվանից:
Հոդված 16․ Ստուգման արդյունքների ամփոփումը
- Ստուգման հրամանում կամ հանձնարարագրում նշված ժամկետն ավարտվելուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում, ստուգումն իրականացնող անձը ստուգաթերթի հարցերի պատասխանների, դեղերի շրջանառության ոլորտում իրականացվող ստուգումների շրջանակում իրականացված հսկիչ գնման պարագայում՝ նաև դրա արդյունքների, իսկ նյութական պահուստի օրենսդրության պահանջների կատարման փաստացի վիճակը պարզելուն ուղղված ստուգումների դեպքերում հրամանի կամ հանձնարարագրի հիման վրա ամփոփում է ստուգման արդյունքները` խախտումներ չհայտնաբերելու դեպքում կազմում տեղեկանք, իսկ խախտումներ հայտնաբերելու դեպքում` ստուգման ակտ:
- Տեղեկանքի և ստուգման ակտի մեկ օրինակը` ստորագրված ստուգում իրականացնող պաշտոնատար անձի կողմից, սույն հոդվածով սահմանված 10 աշխատանքային օրվա ընթացքում, ներկայացվում է տնտեսավարող սուբյեկտին՝ ստուգումների էլեկտրոնային համակարգի միջոցով գեներացման պահին՝ տնտեսավարող սուբյեկտի պաշտոնական էլեկտրանային հասցեին էլեկտրոնային համակարգի միջոցով ծանուցում ուղարկելու միջոցով:
- Եթե տնտեսավարող սուբյեկտը պետական կամ պետական բաժնեմաս ունեցող կազմակերպություն է, ապա ակտի մեկ օրինակն ուղարկվում է պետական կառավարման վերադաս մարմին՝ առձեռն, պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով կամ փոստային կապի միջոցով)։
- Խախտումներ չհայտնաբերվելու դեպքում կազմված տեղեկանքում արձանագրվում են այն կազմելու ամսաթիվն ու վայրը, ստուգումն իրականացնող համապատասխան պետական մարմնի և տնտեսավարող սուբյեկտի անվանումները, ստուգող պաշտոնատար անձանց կազմը, ստուգման նպատակը, ժամկետը, արդյունքները:
- Ստուգման ակտում նշվում են`
1) ակտի անվանումը, համարը, կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը.
2) ստուգում իրականացնող պետական մարմնի անվանումը.
3) ստուգում նշանակելու մասին հրամանի կամ հանձնարարագրի ամսաթիվն ու համարը.
4) ստուգում իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը.
5) ստուգվող տնտեսավարող սուբյեկտի անվանումը, ինչպես նաև վերջինիս պաշտոնատար անձի կամ նրան փոխարինող անձի անունը, ազգանունը.
6) ստուգում անցկացնելու ամսաթիվը, վայրը և ժամանակահատվածը.
7) փորձագիտական եզրակացությունը՝ ստուգման ընթացքում փորձաքննություն անցկացնելու դեպքում: Փորձագիտական եզրակացությունը կցվում է ակտին և կազմում է դրա անբաժանելի մասը.
8) ստուգաթերթի անվանումը, ընդունման ամսաթիվը, հերթական համարը, որում ընդգրկված հարցերի շրջանակներում իրականացվել է ստուգումը, ինչպես նաև ստուգաթերթը, որի հարցերի պատասխանները հիմք են հանդիսացել խախտումն արձանագրելու համար, բացառությամբ նյութական պահուստի օրենսդրության պահանջների կատարման փաստացի վիճակը պարզելուն ուղղված ստուգումների.
9) դեղերի շրջանառության ոլորտում իրականացվող ստուգումների ընթացքում հսկիչ գնում կատարելու դեպքում՝ հսկիչ գնման արդյունքները.
10) ստուգմամբ բացահայտված խախտումները, խախտումների նկարագրությունը, խախտման ժամկետը (եթե հնարավոր է որոշել) և այն իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել.
11) պատասխանատվության կիրառման համապատասխան իրավական հիմքերը.
12) տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի ներկայացրած առարկությունների ընդունման վերաբերյալ նշումները:
6․ Ստուգող մարմնի պաշտոնատար անձը ստուգման ակտի հիման վրա, օրենքով սահմանված իր իրավասությունների շրջանակներում, տնտեսավարող սուբյեկտին տալիս է հանձնարարական (կարգադրագիր) բացահայտված խախտումների և թերությունների վերացման ուղղությամբ` սահմանելով ժամկետներ դրանց վերացման համար:
7․ Կարգադրագիր չի տրվում, եթե՝
- խախտումը տեղում վերացվել է․
- խախտումն իր բնույթով արդեն սպառված գործողություն (անգործություն) է, որը հնարավոր չէ վերացնել։
8․ Ստուգումների հետ կապված վարույթի նկատմամբ կիրառվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով:
9․ Ստուգման արդյունքներով հայտնաբերված խախտումների համար տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ պատասխանատվության միջոցները կիրառվում են օրենքով նախատեսված դեպքերում և կարգով: Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքերում կարգադրագիր չտալը անձին չի ազատում թույլ տված խախտումների համար վարչական պատասխանատվությունից։
Հոդված 17․ Ստուգումն իրականացնող անձանց իրավունքները
1․ Ստուգումն իրականացնող անձինք իրենց լիազորություններն իրականացնելիս իրավունք ունեն`
1) տնտեսավարող սուբյեկտի ներկայացուցչի մասնակցությամբ անարգել մուտք գործել տնտեսավարող սուբյեկտի ստուգվող տարածք.
2) պահանջել փաստաթղթեր, տվյալներ և այլ տեղեկություններ, բացատրություններ, տեղեկանքներ, որոնք անմիջականորեն առնչվում են իրենց իրավասության շրջանակներում իրականացվող ստուգման նպատակներին.
3) անհրաժեշտության դեպքում ստուգումներին ներգրավել տնտեսավարող սուբյեկտի մասնագետներին` տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի համաձայնությամբ.
4) սահմանել ժամկետներ` բացահայտված թերությունների և խախտումների վերացման համար.
5) վերցնել փաստաթղթեր, կրկնօրինակներ, լուսապատճեններ, իրեր, փորձանմուշներ և այլ անհրաժեշտ նյութեր, որոնք անմիջականորեն առնչվում են ստուգման նպատակներին և չեն խոչընդոտում տնտեսավարող սուբյեկտի բնականոն աշխատանքին: Փաստաթղթերը վերցնելիս ստուգում իրականացնող պաշտոնատար անձինք կնիքով կնքում են դրանց կրկնօրինակները և հանձնում տնտեսավարող սուբյեկտի ներկայացուցիչներին.
6) իրականացնել ստուգման նպատակի հետ կապված չափագրումներ, կշռող, չափող և նմանատիպ այլ սարքերի ու սարքավորումների շահագործման ճշտության հսկիչ ստուգումներ.
7) ստուգման ցանկացած փուլում առանձին հարցերի պարզաբանման նպատակով ստուգմանը ներգրավել տնտեսավարող սուբյեկտի կողմից իրականացվող տնտեսական գործունեության ոլորտի համապատասխան մասնագետների և թարգմանիչների.
8) դեղերի շրջանառության ոլորտում իրականացվող ստուգումների շրջանակում իրականացնել հսկիչ գնում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 18. Ստուգումն իրականացնող անձանց պարտականությունները
- Ստուգումն իրականացնող անձը (անձինք) պարտավոր է (են)`
1) պահպանել ստուգման հետ առնչվող` Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները.
2) առանց տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձի գրավոր համաձայնության` չհրապարակել ստուգման ընթացքում իրեն (իրենց) հայտնի դարձած տնտեսավարող սուբյեկտի գործառնությունների վերաբերյալ տեղեկությունները, գործունեության մասին ցանկացած ծրագրի կամ մշակման, գյուտի, արդյունաբերական դիզայնի մասին տեղեկությունները և դրա վերաբերյալ ցանկացած այլ տեղեկատվություն, որը տնտեսավարող սուբյեկտը մտադիր է եղել գաղտնի պահել, և ստուգում իրականացնող անձը (անձինք) տեղյակ է (են) կամ կարող է (են) տեղյակ լինել այդ մտադրության վերաբերյալ, ինչպես նաև առևտրային գաղտնիք համարվող տեղեկություններ (այսուհետ` տեղեկություն)․
3) պահպանել տնտեսավարող սուբյեկտի` օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված իրավունքները.
4) չխոչընդոտել տնտեսավարող սուբյեկտի բնականոն աշխատանքին.
5) տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձանց ծանոթացնել իրենց իրավունքներին և պարտականություններին.
6) ստուգման ընթացքում գրավոր պատասխանել տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի` ստուգման հետ առնչվող ցանկացած գրավոր հարցման՝ հարցումը ներկայացնելու պահից՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում․
- Ստուգման նպատակներին անմիջականորեն առնչվող փաստաթղթեր, իրեր, փորձանմուշներ և այլ անհրաժեշտ նյութեր ժամանակավորապես վերցնելու դեպքում այդ մասին կազմվում է արձանագրություն, որում նշվում է դրանց վերադարձման ժամկետը: Արձանագրության 1 օրինակը հանձնվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող անձին:
- Ստուգումն իրականացնող անձինք պատասխանատվություն են կրում ժամանակավորապես վերցրած փաստաթղթերի, իրերի, փորձանմուշների և այլ անհրաժեշտ նյութերի որակական և քանակական ամբողջականության պահպանման ու սահմանված ժամկետում վերադարձման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ վերցված իրերը կամ փորձանմուշները փոխում են իրենց հատկությունները ժամանակի ընթացքում, ամբողջությամբ օգտագործվում են փորձաքննության ընթացքում կամ հնարավոր չէ վերցնել փորձանմուշներ առանց տվյալ ապրանքի ամբողջականության խախտման:
- Բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի՝ արգելվում է ստուգման ընթացքում կապարակնքել պահեստներ, շինություններ, դրամարկղեր, էներգիայի աղբյուրներ, սարքավորումներ, սարքեր և այլն, եթե դրանք չեն խոչընդոտում տնտեսավարող սուբյեկտի բնականոն աշխատանքին:
Հոդված 19. Տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձանց իրավունքները
1․ Տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձինք իրավունք ունեն`
1) արգելել ստուգումը կամ ստուգում իրականացնող անձին չտրամադրել պահանջվող փաստաթղթեր, եթե վերջինս խախտել է են սույն օրենքով սահմանված՝ ստուգումների ընթացակարգին վերաբերող կարգավորումները` այդ մասին նույն օրը գրավոր տեղեկացնելով Տեսչական մարմնին.
2) ծանոթանալ ստուգումների ակտերին.
3) ներկայացնել բացատրություններ, պարզաբանումներ, օրենքով սահմանված կարգով բողոքարկել ստուգումն իրականացնող անձանց գործողությունները, եզրահանգումները, փորձաքննության արդյունքները.
4) միջնորդություն ներկայացնել ստուգում իրականացնող մարմնի ղեկավարին` ստուգում իրականացնող անձի ապօրինի գործողությունների կանխման նպատակով ծառայողական քննություն սկսելու վերաբերյալ: Տվյալ դեպքում կասեցվում է ստուգումը կամ ստուգման խմբի տվյալ անդամը փոխարինվում է այլ անձով․
5) պահանջել ստուգումն իրականացնող անձանց ապօրինի գործողությունների հետևանքով պատճառված վնասի հատուցում.
6) չկատարել ստուգումն իրականացնող անձանց իրավասություններից, ինչպես նաև ստուգման նպատակներից և ծրագրերից չբխող պահանջներ.
7) ստուգվող տնտեսավարող սուբյեկտի շահերի պաշտպանության նպատակով` ստուգման ցանկացած փուլում ստուգմանը մասնակից դարձնել մասնագետների, փորձագետների, փաստաբանների:
Հոդված 20. Տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձանց պարտականությունները
- Տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձինք պարտավոր են`
1) չխոչընդոտել ստուգումների ընթացքին, կատարել ստուգումն իրականացնող անձանց օրինական պահանջները.
2) ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի պահանջով ներկայացնել պահանջվող փաստաթղթերը, տվյալները, տրամադրել դրանց լուսապատճենները (լուսապատճենահանման ծախսերը կատարվում են ստուգումն իրականացնող մարմնի կողմից), կրկնօրինակները և այլ տեղեկություններ: Պահանջը վերանալուն պես, բայց ոչ ուշ երեք տարուց, փաստաթղթերը վերադարձվում են տնտեսավարող սուբյեկտին.
3) անհրաժեշտ պայմաններ ստեղծել ստուգումն իրականացնող անձանց գործունեության համար.
4) սահմանված ժամկետում վերացնել ստուգման ակտում նշված թերությունները և խախտումները` այդ մասին գրավոր հայտնելով ստուգող մարմնին։
Հոդված 21. Փորձաքննության նշանակումը և նմուշառման ընթացակարգը
- Ստուգման ընթացքում կոնկրետ հարցերի պարզաբանման համար հատուկ գիտելիքների կիրառման անհրաժեշտություն առաջանալու դեպքում ստուգում իրականացնող մարմնի ղեկավարի հիմնավորված հրամանով նշանակվում է փորձաքննություն:
- Փորձաքննության համար անհրաժեշտ ապրանքների նմուշառումն իրականացվում է ստուգում իրականացնող անձի կամ ստուգման խմբի անդամ հանդիսացող համապատասխան ոլորտի մասնագետի կողմից` տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրա կողմից լիազորված անձի ներկայությամբ:
- Նմուշառումը սկսելուց առաջ ստուգում իրականացնող անձը կամ ստուգման խմբի անդամ հանդիսացող համապատասխան ոլորտի մասնագետը պարտավոր է տնտեսավարող սուբյեկտի ներկայացուցչին տրամադրել փորձաքննություն նշանակելու մասին հրամանը և բացատրել նրան նմուշառման կարգը: Տնտեսավարող սուբյեկտն իրավունք ունի ներկա գտնվել նմուշառման ժամանակ ստուգում իրականացնող անձի բոլոր գործողություններին և մեկնաբանություններ անել այդ գործողությունների կապակցությամբ, ինչի մասին գրառում է կատարվում նմուշառման արձանագրության մեջ:
- Նմուշառումը կատարվում է առնվազն երկու օրինակից: Նմուշառված ապրանքները պետք է փաթեթավորվեն և կապարակնքվեն: Նմուշներից մեկը մնում է տնտեսավարող սուբյեկտի մոտ: Արգելվում է բացել այն մինչև փորձաքննության ավարտը: Երկրորդ նմուշը ներկայացվում է փորձաքննության:
- Այն դեպքերում, երբ նմուշառված ապրանքը կարող է փոխել իր հատկությունները ժամանակի ընթացքում, նմուշը վերցվում է մեկ օրինակից:
- Փորձանմուշների վերցման, փաթեթավորման և կապարակնքման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
- Նմուշառված օրինակները պետք է պահպանվեն այնպիսի պայմաններում, որոնք կապահովեն դրանց որակի և ամբողջականության պահպանությունը: Ապրանքի նմուշների պահպանման կարգը և չափանիշները պետք է համապատասխանեն դրանց փորձաքննության չափանիշներին:
- Նմուշառում կատարող ստուգում իրականացնող անձը վերցված փորձանմուշների համար կազմում է արձանագրություն երեք օրինակից` ստորագրված իր և տնտեսավարող սուբյեկտի լիազորված ներկայացուցչի կողմից, որում նշվում են դրա կազմման վայրը և ժամանակը, հղումը տվյալ տնտեսավարող սուբյեկտի մոտ ստուգում նշանակելու և նմուշառում կատարելու մասին հրամաններին, տնտեսավարող սուբյեկտի անվանումը և հասցեն, ընտրված փորձանմուշների ցուցակը և քանակը, փորձանմուշի (փորձանմուշների) գինը, անհրաժեշտության դեպքում նշելով նաև արտադրողի տվյալները և սերիական համարը:
- Արձանագրության մեկ օրինակը կցվում է ապրանքի կապարակնքված նմուշներին և վերջիններիս հետ միասին ուղարկվում է իրավասու և(կամ) հավատարմագրված կազմակերպությանը` փորձաքննության համար, երկրորդ օրինակը մնում է տնտեսավարող սուբյեկտի մոտ, երրորդը` ստուգում իրականացնող անձի:
- Ապրանքի նմուշների ընտրության ծախսերը, փոխադրման ու փորձաքննության ծախսերը կատարվում են ստուգում իրականացնող մարմնի բյուջեից:
- Եթե փորձաքննության արդյունքում պարզվում է, որ տնտեսավարող սուբյեկտի կողմից թույլ են տրվել օրենսդրության պահանջների խախտումներ, ապա տնտեսավարող սուբյեկտը լիովին փոխհատուցում է փորձաքննության ծախսերը:
- Նմուշառված օրինակների տեղափոխման անհնարինության կամ տեղափոման ընթացքում դրանց ամբողջականության խախտման կամ հատկությունների փոփոխման հնարավորության դեպքում փորձաքննություն կարող է իրականացվել նաև տնտեսավարող սուբյեկտի մոտ:
- Փորձաքննության ժամկետը 14 աշխատանքային օր է` սկսած փորձաքննություն նշանակելու մասին հրամանի ընդունման ամսաթվից: Փորձաքննության ժամկետը կարող է երկարաձգվել միայն այն դեպքում, երբ փորձաքննության մեթոդաբանությամբ ավելի երկարատև ընթացակարգ է նախատեսվում:
- Փորձագիտական եզրակացությունը՝ կցվում է ստուգման եզրակացությանը և ներկայացվում է տնտեսավարող սուբյեկտին:
ԳԼՈՒԽ 4. ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ
Հոդված 22. Ստուգումն իրականացնող անձանց գործողությունների և ստուգման ակտի բողոքարկումը
1.Ստուգումն իրականացնող անձանց գործողությունները կամ անգործությունը, ինչպես նաև ստուգման արդյունքում կազմված վարչական ակտը երկու ամսվա ընթացքում կարող են բողոքարկվել ակտն ընդունած տեսչական մարմին կամ դատարան: Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը մինչև բողոքի վերաբերյալ պատասխան ստանալը կարող է թույլ չտալ շարունակելու ստուգումը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան նշանակվող ստուգումների:
- Բողոքները տեսչական մրմինը քննության է առնում, և դրանց վերաբերյալ որոշումներն ընդունում է ոչ ուշ, քան բողոքն ստացվելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում: Նշված ժամկետում բողոքի վերաբերյալ պատասխան չտրվելու դեպքում բողոքում բերված փաստարկները համարվում են ընդունված: Սույն կետով սահմանված ժամկետի հաշվարկն սկսվում է գրավոր բողոքը տեսչական մարմնում մուտքագրվելու օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվանից:
- Ընդունված որոշմանը չհամաձայնվելու դեպքում տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն իրավունք ունի բողոքարկել դատարան:
- Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան ստուգումը նշանակելու մասին քննիչի որոշումը բողոքարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, իսկ նշված ստուգման ընթացքում ստուգող անձի գործողությունները և ստուգման արդյունքում կազմված ակտը` սույն հոդվածի 2-4-րդ մասերով սահմանված կարգով:
Հոդված 23. Ստուգումն իրականացնող մարմինների ապօրինի գործողությունների հետևանքով տնտեսավարող սուբյեկտին պատճառված վնասի հատուցումը
1․ Տեսչական մարմինների ապօրինի գործողությունների հետևանքով տնտեսավարող սուբյեկտին պատճառված վնասները, այդ թվում նաև` բաց թողնված օգուտները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են հատուցման` պետական բյուջեի միջոցների հաշվին` «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ժամկետում:
Հոդված 24․ Եզրափակիչ մաս և անցումային դրույթ
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
- Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը սկսված ստուգումները շարունակվում են իրականացվել են մինչև սույն օրենք ուժի մեջ մտնող գործող կարգավորումներին համապատասխան։
- Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած է ճանաչվում «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» 2000 թվականի հունիսի 12-ի ՀՕ-60 ՀՀ օրենքը:
4․ Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
«ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեսչական մարմինների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-254-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասում «կարգը,» բառից հետո լրացնել «վերահսկողության ոլորտները, աշխատանքների համակարգումը,» բառերով, իսկ «դրանց» բառը փոխարինել «տեսչական մարմինների» բառերով։
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում՝
- 1. 1-ին կետում «պետական մարմին» բառերը փոխարինել «սույն օրենքի 3․1-րդ հոդվածով նախատեսված՝ պետական կառավարման համակարգի մարմին․».
- 1.1-ին կետում «գործադիր իշխանության» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի» բառերով.
- 1.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1.2) տեսչական մարմնի վերահսկողության ոլորտ՝ օրենքով սահմանված ոլորտ կամ ոլորտի մաս, որի նկատմամբ տեսչական մարմինն իրականացնում է վերահսկողություն.»․
- 6-րդ կետը «գնահատում՝» բառից հետո լրացնել «վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի» բառերով․
- լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով՝
«9) վերահսկողություն՝ տեսչական մարմնի կողմից իրականացվող գործառույթ, որն ուղղված է օրենքով սահմանված դեպքերում և կարգով անվտանգության և (կամ) օրենսդրության պահանջների պահպանման ապահովմանը, այդ թվում՝ համապատասխան ոլորտներում հնարավոր խախտումների բացահայտմանը և կանխարգելմանը:
Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3․1-րդ հոդվածով․
«Հոդված 3․ Տեսչական մարմինների վերահսկողության ոլորտները
1․ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնում բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման, դեղերի շրջանառության, առողջապահության (այդ թվում՝ իր իրավասության սահմաններում բնակչության բժշկական օգնության և սպասարկման, արյան և դրա բաղադրամասերի որակի, անվտանգության և փոխներարկումային բժշկական օգնության, մարդու վերարտադրողական առողջության պահպանման, հոգեբուժական օգնության իրականացման, մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու, մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման), իր իրավասության սահմաններում գովազդի, աշխատանքային իրավունքի՝ ներառյալ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման, ինչպես նաև, մանկական սննդի և հարակից ապրանքների շրջանառության ոլորտների նկատմամբ:
- Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնում շրջակա միջավայրի պահպանության, այդ թվում՝ մթնոլորտային օդի պահպանության, ջրային ռեսուրսների, հողերի, կենդանական և բուսական աշխարհի, ներառյալ՝ անտառների ու բնության հատուկ պահպանվող տարածքների, ընդերքի օգտագործման և պահպանության, այլ բնական ռեսուրսների օգտագործման, վերարտադրության և պահպանության, վտանգավոր նյութերի և արտադրության ու սպառման թափոնների (բացառությամբ՝ ռադիոակտիվ) գործածության, ռադիոակտիվ նյութերով աղտոտվածության, բնապահպանական պետական փորձաքննության, բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների, բնապահպանական վարչական վիճակագրության ոլորտների նկատմամբ:
- Կրթության տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնում նախադպրոցական կրթության, հանրակրթության, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտների նկատմամբ:
- Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնում ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգերով և տեխնիկական անվտանգության ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջների պահպանման, չափումների միասնականության ապահովման, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման պայմանների պահպանման, թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում` մանրածախ առուվաճառքի և դրանցով գործարքների իրականացման, համապատասխանության գնահատման, արտադրական կանեփի արտադրության, ինչպես նաև արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի օրինական շրջանառություն իրականացնելուոլորտների նկատմամբ:
- Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնում սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, կերի անվտանգության, բուսասանիտարիայի, անասնաբուժության ոլորտների նկատմամբ:
- Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնում քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության, տրանսպորտի, էներգետիկայի, գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների և հողօգտագործման, տիեզերականգործունեության ոլորտների նկատմամբ:»։
Հոդված 4․ Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի՝
- 1-ին կետից հանել «անձանց,» բառը։
- 2-րդ կետում «հրապարակում է» բառերը փոխարինել «հրապարակելով» բառով, իսկ «վերջինիս» բառը փոխարինել «վերջիններիս» բառով:
- 6-րդ կետում «մարմինը ռեսուրսները նպատակաուղղում է» բառերը փոխարինել «մարմնի ռեսուրսները նպատակաուղղվում են» բառերով:
Հոդված 5. Օրենքի 5-րդ հոդվածում՝
- 1-ին մասում «պետական» բառից հետո լրացնել «կառավարման համակարգի» բառերով:
- 5-րդ մասից հանել «, ինչպես նաև տեսչական մարմնի կողմից ստուգումների տարեկան ծրագրով չնախատեսված ստուգումների անցկացման» բառերը։
Հոդված 6. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում՝
- 1-ին պարբերությունիս հանել «իր վերահսկողության ոլորտում» բառերը.
- 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1) իր վերահսկողության ոլորտներում օրենսդրության պահանջների, այդ թվում՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից՝ լիցենզավորման, ծանուցման կամ թույլտվության ստացման ենթակա գործունեության տեսակների համար սահմանված պարտադիր պահանջների կամ պայմանների պահպանման նկատմամբ օրենքով սահմանված կարգով վերահսկողության իրականացումը․»․
- 2-րդ կետը «Հայաստանի Հանրապետության» բառերից առաջ լրացնել «իր վերահսկողության ոլորտներում» բառերով, իսկ 3-րդ կետում «համապատասխան» բառը փոխարինել «իր վերահսկողության» բառերով.
- 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) ֆիզիկական և իրավաբանական անձանց տրված լիցենզիաները, ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը, թույլտվությունը դադարեցնելու, ուժը կորցրած ճանաչելու կամ դրանց գործողությունը կասեցնելու վերաբերյալ միջնորդագրերի ներկայացումը իրավասու մարմիններ.».
- 7-րդ կետում «տեսչական» բառը փոխարինել «պետական կառավարման համակարգի» բառերով»:
Հոդված 7. Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Հոդված 7. Տեսչական մարմնի կառավարման խորհուրդը
- Տեսչական մարմնի կառավարմանը ներգրավված են նրա վերահսկողության ոլորտի լիազոր մարմինները` կառավարման խորհրդի միջոցով։ Տեսչական մարմնի կառավարման խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) կազմված է առնվազն ինն անդամից: Հաշվի առնելով տեսչական մարմնի գործունեության ոլորտի առանձնահատկությունները` տեսչական մարմնի կանոնադրությամբ կարող է սահմանվել Խորհրդի անդամների ավելի մեծ քանակ:
- Խորհրդի կազմում ընդգրկվում են լիազոր մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը, համապատասխան բնագավառի (լիազոր մարմնի բնագավառից տարբերվող) քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարը կամ նրա տեղակալը, Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը, արդարադատության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը, ֆինանսների բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը, տեսչական մարմնի իրավասության բնագավառում քաղաքացիների կամ սպառողների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունը, տեսչական մարմնի իրավասության բնագավառում համապատասխան գործունեություն իրականացնող գործարար միավորումը և համապատասխան բնագավառների երկու գիտական կազմակերպությունները՝ ներկայացուցիչների միջոցով, որոնք չեն կարող լինել համապատասխան բնագավառի քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմնի ենթակայությամբ գործող մարմնի կամ կազմակերպության աշխատակից: Խորհրդում տեսչական մարմինը ներկայացնում է տեսչական մարմնի ղեկավարը, իսկ նրա բացակայության դեպքում՝ համապատասխան տեղակալը, որը Խորհրդի նիստերին մասնակցում է խորհրդակցական ձայնի իրավունքով:
3․ Խորհրդի կազմում համապատասխան ոլորտի հասարակական և գիտական կազմակերպություններ ներգրավելու նպատակով վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակը (այսուհետ նաև` տեսչական մարմինների գրասենյակ) իր պաշտոնական կայքէջում հրապարակում է հայտարարություն: Հայտարարության հիման վրա դիմած կազմակերպություններին ներկայացվող ընդհանուր պահանջները և Խորհրդի կազմում ընտրելու կարգը, Խորհրդի կազմում անդամ ընտրված հասարակական և գիտական կազմակերպությունների անդամությունը դադարեցնելու դեպքերը և կարգը Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Դիմում չներկայացնելու դեպքում տեսչական մարմինների գրասենյակը իր նախաձեռնությամբ է հրավիրում անդամների: Համապատասխան ոլորտի հասարակական և գիտական կազմակերպությանները Խորհրդի կազմում ներգրավվում են երկու տարի ժամկետով` նույն ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ:
- Խորհուրդը նախագահում է համապատասխան ոլորտի քաղաքականությունը մշակող լիազոր մարմնի ղեկավարը, և այս դեպքում նրա տեղակալը չի կարող ընդգրկվել Խորհրդի կազմում: Այն դեպքում, երբ տեսչական մարմնի իրավասության շրջանակներում ընդգրկված են մեկից ավելի ոլորտներ, ապա Խորհուրդը ռոտացիոն կարգով կարող են նախագահել այդ ոլորտների քաղաքականությունը մշակող մարմինների ղեկավարները կամ նրանց տեղակալները` վարչապետի որոշմամբ:
- Խորհրդի նիստերը հրապարակային են և հրավիրվում են առնվազն տարին երկու անգամ: Հրատապ լուծում պահանջող հարցերի քննարկման նպատակով խորհրդի նախագահի, կամ անդամների առնվազն 1/3-ի առաջարկով հրավիրվում են արտահերթ նիստեր: Խորհրդի նախագահի կամ անդամների առնվազն 1/3-ի առաջարկով հրատապ լուծում պահանջող հարցերի դեպքում խորհրդի նիստերը կարող են անցկացվել հեռավար (այսուհետ՝ հեռավար նիստ), իսկ որոշումները՝ ընդունվել հեռավար էլեկտրոնային քվեարկություն անցկացնելու միջոցով՝ նաև ոչ հեռավար նիստերի անցկացման դեպքում։
6․ Նիստերի հրավիրման և անցկացման կարգը սահմանվում է Խորհրդի աշխատակարգով: Խորհրդի նիստերը, այդ թվում՝ հեռավար քվեարկությամբ անցկացվող, իրավազոր են, եթե մասնակցել է Խորհրդի անդամների առնվազն 2/3-րդը: Խորհրդի անդամները քվեարկում են կողմ կամ դեմ: Որոշումները կայացվում են բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում Խորհրդի նախագահի ձայնը որոշիչ է: Սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված հարցերին հավանություն չտալու կամ չհաստատելու դեպքում Խորհուրդը կարող է ընդունել հարցը՝ իր համար ընդունելի տարբերակով, կամ տեսչական մարմնի ղեկավարին տալ հանձնարարականներ` հարցը լրամշակելու և կրկին քննարկման ներկայացնելու վերաբերյալ:
7․ Խորհրդի նախագահի համաձայնությամբ խորհրդի անդամը կարող է մասնակցել խորհրդի նիստին՝ նաև հեռավար եղանակով։
- Խորհրդի անդամների առաջադրման կարգը, ինչպես նաև տեսչական մարմինների կառավարման խորհուրդների աշխատակարգի օրինակելիձևըհաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Խորհրդի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
- Տեսչական մարմնի կառավարման խորհուրդը՝
1) հաստատում է տեսչական մարմնի ղեկավարի ներկայացրած տեսչական մարմնի գործունեության և տարեկան ծրագիրը.
2) քննարկում է տեսչական մարմնի ղեկավարի կողմից հաստատման ենթակա տեսչական մարմնի տարեկան հաշվետվությունների նախագիծը և հավանություն տալիս դրան.
3) հավանություն է տալիս տեսչական մարմնի հաստիքացուցակին.
4) հավանություն է տալիս տեսչական մարմնի ղեկավարի թեկնածությանը.
5) հավանություն է տալիս տեսչական մարմնի ղեկավարի կողմից առաջադրված տեղակալի թեկնածությանը․
6) հաստատում է իր աշխատակարգը.
7) հաստատում է պլանավորված ստուգումների տարեկան քանակը․
8) տեսչական մարմնի տարեկան հաշվետվության նախագծին հավանություն չտալու կամ գործունեության տարեկան ծրագիրը չհաստատելու դեպքում՝ տեսչական մարմնին ներկայացնում է առաջարկություն դրանք վերանայելու վերաբերյալ.
7) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
- Խորհրդի նիստերի արձանագրություններն ու Խորհրդի ընդունած որոշումները հրապարակվում են տեսչական մարմնի պաշտոնական կայքէջում` ստորագրվելուց հետո՝ եռօրյա ժամկետում:
11․ Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով տրված հանձնարարականի հիման վրա լրամշակված տեսչական մարմնի գործունեության տարեկան ծրագիրը չհաստատելու կամ տարեկան հաշվետվության նախագծին հավանություն չտալու դեպքում Խորհուրդը կարող է դիմել վարչապետին՝ տեսչական մարմնի ղեկավարին պաշտոնից ազատելու առաջարկությամբ։»։
Հոդված 8. Օրենքի 8-րդ հոդվածում՝
- 1-ին մասի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Տեսչական մարմնի ղեկավարի և ղեկավարի տեղակալի պաշտոնները վարչական պաշտոններ են, որոնց առանձնահատկությունները սահմանվում են օրենքով:»․
- 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել․
- 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«5. Տեսչական մարմնի ղեկավարը՝
1) ղեկավարում, համակարգում և վերահսկում է տեսչական մարմնի ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է տեսչական մարմնի առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
2) սահմանում է իր տեղակալների իրավասությունների շրջանակները` տարանջատելով վերահսկողական և վերլուծական, պլանավորման գործառույթները.
3) Խորհրդի հավանությանն է ներկայացնում տեղակալի թեկնածությունը.
4) Հայաստանի Հանրապետության վարչապետի նշանակմանն է ներկայացնում Խորհրդի հավանությանն արժանացած տեղակալի թեկնածությունը.
5) օրենքով, այլ իրավական ակտերով, տեսչական մարմնի կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառների, նպատակների և խնդիրների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում Խորհրդին, Խորհրդի դրական եզրակացության դեպքում` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին.
4) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում տեսչական մարմնի աշխատողների քանակը.
6) հաստատում է քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը և Խորհրդի հավանությանն արժանացած տեսչական մարմնի հաստիքացուցակը.
7) իր իրավասության սահմաններում ընդունում է անհատական և ներքին իրավական ակտեր, այդ թվում՝ արձակում է հրամաններ, կարգադրագրեր և տալիս հանձնարարագրեր, ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ տեսչական մարմնի անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ տեսչական մարմնի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
8) ըստ անհրաժեշտության՝ սահմանում է տեսչական մարմնի ձևաթղթերը, խորհրդանիշը, անհատականացման այլ միջոցները և դրանց կիրառման կարգն ու պայմանները.
9) օրենքով իրեն վերապահված իրավասության սահմաններում նշանակումներ է կատարում տեսչական մարմնի պաշտոններում, այդ թվում` քաղաքացիական ծառայության պաշտոններում, ինչպես նաև աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի և պատասխանատվության միջոցներ.
10) իրականացնում է վերահսկողություն տեսչական մարմնին ամրացված պետական սեփականության պահպանության նկատմամբ.
11) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր, տեսչական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.
12) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում վերահսկողություն, այդ թվում՝ ստուգում, իրականացնելու վերաբերյալ տալիս է հրաման կամ հանձնարարագիր և օրենքով նախատեսված դեպքերում դրա արդյունքների հիման վրա կիրառում է պատասխանատվության միջոցներ.
13) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:»։
Հոդված 9. Օրենքի 10-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 10. Օրենքի 11-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Հոդված 11. Գործունեության կատարողականի գնահատման չափորոշիչները
- Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է գործունեության կատարողականի գնահատման մեթոդոլոգիան, սկզբունքները, չափորոշիչները և կարգը՝ սույն հոդվածի դրույթներին համապատասխան: Նշված սկզբունքների հիման վրա, հանրային շահերի և հանրային անվտանգության պահպանման նպատակով տեսչական մարմնի կանոնադրությամբ հստակ սահմանվում են յուրաքանչյուր տեսչական մարմնի խնդիրներն ու նպատակները:
- Տեսչական մարմնի գործունեության կատարողականի գնահատման մեթոդոլոգիան հանդիսանում է կատարողականի գնահատման անբաժանելի մաս:
3․ Տեսչական մարմինների գրասենյակը առնվազն յուրաքանչյուր կիսամսյակ պետք է իրականացնի տեսչական մարմինների գործունեության կատարողականի գնահատում, որի արդյունքները ներկայացվում են Խորհրդին և հրապարակվում են Տեսչական մարմնի պաշտոնական կայքէջում և հանրության համար հասանելի այլ միջոցներով:
- Տեսչական մարմնի կողմից իր գործառույթների իրականացման արդյունքում կիրառված պատասխանատվության միջոցների քանակը, դրանց չափը կամ պատասխանատվության առաջադրման միջոցները չեն կարող դիտարկվել որպես տեսչական մարմնի կամ դրա ծառայողի գործունեության արդյունավետության բնորոշման և կատարողականի գնահատման դրական չափորոշիչ և հիմք դառնալ խրախուսանքի, այդ թվում՝ պարգևատրման համար:»։
Հոդված 11. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ
«Հոդված 12․ Տեսչական մարմինների գրասենյակը
- Վարչապետի աշխատակազմում գործում է տեսչական մարմինների գրասենյակ, որի նպատակն է ապահովել տեսչական համակարգի անկախ և միատեսակ զարգացումը, տեսչական մարմինների գործունեության արդյունավետության բարձրացումը, շարունակական կատարելագործումը:
- Տեսչական մարմինների գրասենյակը հաջողված փորձի հիման վրա`
1) մշակում է տեսչական համակարգի միասնական զարգացման և արդյունավետ կառավարման, ստուգումների, ինչպես նաև տեսչական մարմնի վերահսկողական քաղաքականությունը.
2) մշակում և կատարելագործում է տեսչական մարմինների գործունեությունը կարգավորող օրենսդրությունը.
3) մշակում է տեսչական մարմինների գործունեության վերաբերյալ մեթոդական ցուցումներ (ուղեցույցներ), ձեռնարկներ` իրականացնելով տեսչական մարմինների մեթոդական ղեկավարումը.
4) իրականացնում է տեսչական մարմինների գործունեության կատարողականի գնահատում և կատարում համապատասխան վերլուծություններ.
5) իրականացնում է տեսչական մարմինների գործունեության վերաբերյալ տեղեկատվության հավաքում, դրանց վերլուծություն, ամփոփում, ինչպես նաև վերհանված թերությունների վերացման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում.
6) ապահովում է էլեկտրոնային միասնական համակարգի ներդրման և շարունակական կատարելագործման աշխատանքների իրականացումը.
7) աջակցում է տեսչական մարմինների ղեկավարների և աշխատողների ուսուցման և շարունակական մասնագիտական վերապատրաստման համակարգի ներդրմանը և դրա հետագա կատարելագործմանը.
8) իր իրավասության շրջանակներում իրականացնում է ծրագրեր, համագործակցում է տեղական և միջազգային կազմակերպությունների հետ.
9) իրականացնում է տեսչական մարմինների գործունեության վերաբերյալ մեթոդական և խորհրդատվական աջակցություն:
- Գրասենյակը Կառավարության կողմից սահմանված կարգով ունի հասանելիություն պետական կառավարման համակարգի այլ մարմինների թղթային և էլեկտրոնային փաստաթղթերին, այդ թվում՝ տեղեկատվական համակարգերին, որոնք անհրաժեշտ են տեսչական մարմիններին վերապահված խնդիրների և գործառույթների իրականացման համար:
- Գրասենյակը, իր իրավասության շրջանակներում, իրավունք ունի տեսչական մարմիններից պահանջել և ստանալ իրենց գործունեությանն առնչվող ցանկացած տեղեկություն։
- Տեսչական մարմինների գրասենյակի ղեկավարը հաշվետու է վարչապետին և վարչապետի աշխատակազմի ղեկավարին:
- Տեսչական մարմինների գրասենյակի ղեկավարը՝
1) իր իրավասության սահմաններում վարչապետին կամ վարչապետի աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ գրասենյակի աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.
2) վարչապետին ներկայացնում է առաջարկություններ իր համակարգման ոլորտում առկա խնդիրների, օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված գրասենյակի նպատակների ու խնդիրների իրականացման վերաբերյալ.
3) սահմանում է իր տեղակալների համակարգման շրջանակները.
4) իր իրավասության շրջանակներում ընդունում է հրամաններ, որոշումներ և տալիս է ցուցումներ, հանձնարարականներ, առանց լիազորագրի հանդես է գալիս գրասենյակի անունից.
5) իրականացնում է օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ:»
- Տեսչական մարմինների գործունեության որակի ապահովումը իրականացվում է տեսչական մարմինների գրասենյակի կողմից և ուղղված է տեսչական մարմինների գործունեության արդյունքի մեծացմանը և շարունակական կատարելագործմանը՝ սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան:
- Որակի ապահովումը համակարգ է, որն ուղղված է տեսչական մարմինների գործունեության արդյունավետության գնահատմանը, բարձրացմանը, շարունակական կատարելագործմանը, ինչպես նաև սույն օրենքով սահմանված սկզբունքների ամբողջական իրագործմանն ու խնդիրների վերհանմանը և ներառում է կարգապահական կանոններիապահովման, բողոքների պատճառների և արդյունքների վերլուծության և տեսչական մարմնի գործունեության արդյունքների ուսումնասիրության և վերլուծության գործառույթները:
- Կարգապահական կանոններիապահովմանվերլուծության գործառույթի նպատակը տեսչական մարմնի աշխատողների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրության, տեսչական մարմնում ներքին կարգապահական կանոնների և էթիկայի կանոնների պահպանման վիճակը պարզելն է ու դրա վերաբերյալ վերլուծություն ներկայացնելը Խորհուրդ:
- Բողոքների պատճառների և արդյունքների վերլուծության գործառույթի նպատակը տեսչական մարմնի գործունեության կատարելագործումն է:
- Բողոքների պատճառների և արդյունքների վերլուծության գործառույթն իրականացվում է տեսչական մարմնի, նրա ծառայողների գործողությունների կամ անգործության կամ նրա կողմից ընդունված իրավական ակտերի վերաբերյալ ստացված բողոքների ուսումնասիրման, թերությունների վերհանման և դրանց հիման վրա կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ մշակելու և Խորհուրդ ներկայացնելու միջոցով:
- Տեսչական մարմնի գործունեության արդյունքների ուսումնասիրումը և վերլուծությունն իրականացվում են տեսչական մարմնի վերահսկողության ոլորտում անվտանգության բարձրացմանը և ռիսկերի նվազեցմանն ուղղված գործողությունների ուսումնասիրման, թերությունների վերհանման, ինչպես նաև տեսչական մարմնի գործունեության ընդհանուր արդյունավետության բարձրացման նպատակով: Վերլուծության արդյունքները ներկայացվում են Խորհուրդ:
- Տեսչական մարմինների գրասենյակը տեսչական մարմինների գործունեության որակի ապահովման նպատակով ամբողջական հասանելիություն ունի տեսչական մարմինների էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգերին.
- Տեսչական մարմինների գրասենյակի աշխատողները ըստ անհրաժեշտության կարող են այցելել համապատասխան տեսչական մարմիններ՝ որակի ապահովման լիազորություններից բխող գործառույթները իրականացնելու նպատակով, որտեղ պետք է ապահովվեն աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններով:»։
Հոդված 12. Օրենքի 13-րդ հոդվածի՝
- վերնագիրը «իրազեկման ապահովումը» բառերից հետո լրացնել «և կանխարգելիչ գործողությունները» բառերը.
- 2-րդ մասում «և» բառը փոխարինել «, իսկ անհրաժեշտության դեպքում նաև՝ սոցիալական ցանցի,» բառերով.
- 5-րդ մասում «հաստատում է խորհուրդը» բառերը փոխարինել «հանդիսանում է գործունեության տարեկան ծրագրի անբաժան մաս» բառերով։
Հոդված 13. Օրենքի 14-րդ հոդվածի՝
- 1-ին մասում «կառավարության» բառը փոխարինել «վարչապետի» բառերով, «տեղեկատվական» բառը հանել, իսկ «նպատակով» բառից հետո լրացնել «, որը ներառում է նաև ստուգումների էլեկտրոնային միասնական համակարգը» բառերով։
- 3-րդ մասի 5-րդ կետում «տարեկան» բառը փոխարինել «ամսական» բառով։
Հոդված 14. Օրենքի 15-րդ հոդվածում՝
1․ 1-ին մասը շարարդել հետևյալ խմբագրությամբ․
«1․ Տեսչական մարմինները տարեկան հաշվետվություններ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետին: Հաշվետվությունները հրապարակվում են տեսչական մարմնի պաշտոնական կայքէջում: Տեսչական մարմիները նախորդ տարվա հաշվետվությունները ներկայացնում են տեսչական մարմնի կառավարման խորհրդին մինչև ընթացիկ տարվա փետրվարի 5-ը, իսկ Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ մինչև ընթացիկ տարվա մարտի 5-ը:»․
2․ 2-րդ մասում՝
- 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1․ գործունեության տարեկան ծրագրի կատարման արդյունքները.
- 1․1-ին կետն ուժը կորցրած ճանաչել.
3․ 2-րդ մասի 5-րդ կետում «ստուգումներ» բառից առաջ լրացնել «տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողություն, այդ թվում՝» բառերով:
Հոդված 15. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ նախադասությունը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ․
«Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է սույն մասով նախատեսված բողոքների ընդունման, հետագա ընթացքի և դրան հետևելու կարգը:»․
2․ 2-րդ մասից հանել «Հիմնականում դրանք պետք է ծառայեն համապատասխան տնտեսավարող սուբյեկտի ռիսկայնության գնահատականի փոփոխության համար:» և «Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է տնտեսավարող սուբյեկտներից բողոքների ստացման, հետագա ընթացքի և դրան հետևելու կարգը։» նախադասությունները:
Հոդված 16․ Օրենքի 17-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով․
«3․ Տեսչական մարմնի ծառայողը յուրաքանչյուր ստուգումից առաջ լրացնում է շահերի հայտարարագիր՝ սույն հոդվածով սահմանված շահերի բախման առկայության պարագայում իր լիազորությունների իրականացումը բացառելու նպատակով։ Շահերի հայտարարագրի ձևը և լրացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»։
Հոդված 18. Օրենքի 18-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Հոդված 18. Տեսչական մարմնի ֆինանսավորումը
- Տեսչական մարմնի, տեսչական մարմնի ենթակայությանը հանձնված կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) ֆինանսավորումն իրականացվում է վարչապետի աշխատակազմի միջոցով՝ պետական բյուջեով նախատեսված ծախսերի շրջանակում: Տեսչական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև կազմակերպության ֆինանսավորումն արտացոլվում է բյուջետային հայտում և պետական բյուջեում՝ առանձին տողերով:
- Տեսչական մարմնիբյուջետային հայտի նախագծի նախապատրաստումն իրականացնում է տեսչական մարմինը: Կազմակերպության բյուջետային հայտի նախագծի նախապատրաստումն իրականացնում է կազմակերպությունը, և տեսչական մարմնի կողմից հաստատելուց հետո ներկայացնում վարչապետի աշխատակազմին՝ միջնաժամկետ ծախսերի ծրագրային և բյուջետային հայտում ներառելու համար:
- Տեսչական մարմինը բյուջետային հայտը ներկայացնում է վարչապետի աշխատակազմին՝ միջնաժամկետ ծախսերի ծրագրային և բյուջետային հայտում ներառելու համար:
- Տեսչական մարմնի և կազմակերպության բյուջետային հայտերը պետք է պարունակեն իրենց բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը:
Հոդված 19. Օրենքի 19-րդ հոդվածի 5-րդ մասում ««Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերով:
Հոդված 20. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
- Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում։
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2011 թվականի նոյեմբերի 28-ի Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին oրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 60.8-րդ հոդվածի 2-րդ մասում «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» բառերը փոխարինել «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» բառերով։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՄԱՐԴՈՒ ԱՐՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԴՈՆՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-275-Ն օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասում «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» բառերը փոխարինել «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» բառերով։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բնապահպանական վերահսկողության մասին» 2005 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-82-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածում և օրենքի ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» բառերը փոխարինել «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» բառերով։
Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 3․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Դեղերի մասին» 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-86-Ն օրենքի 29.1-րդ հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» բառերը փոխարինել «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» բառերով։
Հոդված 2․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԵՎ ԷՆԵՐԳԱՍՊԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-36-Ն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» բառերը փոխարինել «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» բառերով։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 4-րդ մասում «վարչապետի աշխատակազմի գրասենյակի ղեկավարի,» բառերից հետո լրացնել «վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալի, » բառերով, իսկ 6-րդ մասը «բացառությամբ» բառից հետո լրացնել « վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգմանգրասենյակի ղեկավարի, նրա տեղակալի, տեսչական մարմնի ղեկավարի և նրա տեղակալի, ինչպես նաև» բառերով։
Հոդված 2․Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6․1-րդ-ից 6․4-րդ մասերով ․
«6․1․ Տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը կարող է զբաղեցնել բարձրագույն կրթություն ունեցող, առնվազն ութ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող կամ հանրային ծառայության առնվազն վեց տարվա կամ հանրային ծառայության ղեկավար պաշտոններում առնվազն երեք տարվա ստաժ ունեցող կամ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակում կամ տվյալ տեսչական մարմնում առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ ունեցող (բացառությամբ տեխնիկական սպասարկում իրականացնելու), ինչպես նաև վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակում կամ տեսչական մարմնում կամ պետական վերահսկողության ոլորտում գործող մարմիններում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ ունեցող, որից առնվազն երկուսը ղեկավար պաշտոններում կամ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացին:
6.2․ Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնը կարող է զբաղեցնել բարձրագույն կրթություն ունեցող և առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակում կամ տվյալ տեսչական մարմնում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ (բացառությամբ տեխնիկական սպասարկում իրականացնելու) կամ հանրային ծառայության առնվազն չորս տարվա կամ հանրային ծառայության ղեկավար պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացին։
6.3․ Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պաշտոնը կարող է զբաղեցնել սույն հոդվածի 6.1-ին մասով սահմանված ստաժ ունեցող անձը կամ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ ունեցող կամ գիտական աստիճան ունեցող և վերջին 10 տարվա ընթացքում առնվազն հինգ տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում դասավանդած կամ գիտական հաստատությունում գիտական աշխատանք կատարած Հայաստանի Հանրապետության քաղաքացին:
6.4․ Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնը կարող է զբաղեցնել բարձրագույն կրթություն ունեցող, սույն հոդվածի 6.2-րդ մասով սահմանված ստաժ ունեցող անձը կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ գիտական աստիճան ունեցող և վերջին 10 տարվա ընթացքում առնվազն հինգ տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում դասավանդած կամ գիտական հաստատությունում գիտական աշխատանք կատարած Հայաստանի Հանրապետության քաղաքացին:»։
Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«3․ Տեսչական մարմնի ղեկավարին նշանակում և ազատում է վարչապետը՝ «Տեսչական մարմինների մասին» օրենքով սահմանված կարգով:»։
Հոդված 4․ Օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասում «գրասենյակի ղեկավարին, բառերից հետո լրացնել «տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալին» բառերով։
Հոդված 5․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կերի մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-141-Ն օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասում «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» բառերը փոխարինել «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» բառերով։
Հոդված 2․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Նյութական պահուստի մասին» 2020 թվականի մարտի 4-ի ՀՕ-129-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14-րդ հոդվածի 4-րդ մասում «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» բառերը փոխարինել «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» բառերով։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-143-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում և օրենքի ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» բառերը փոխարինել «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» բառերով։
Հոդված 2․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-518-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 45.8-րդ հոդվածի 3-րդ մասում «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» բառերը փոխարինել «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» բառերով։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) Օրենքի 1-ին հավելվածում՝ «Փոխվարչապետի խորհրդական 9.00» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությունով.
«Տեսչական մարմինների գրասենյակի ղեկավարի տեղակալ 8.50»:
Հոդված 2․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
10.08.2023 - 26.08.2023
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Տեսչական համակարգ
-
Նախարարություն
Վարչապետի աշխատակազմ
Դիտումներ` 2191
Տպել