The draft has been accepted Discussed 23.08.2023 - 07.09.2023 «ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՏՐՎԱԾ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N274-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է սահմանել բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի հետազննությունների անցկացման և հետազննության արդյունքում տրված եզրակացությունների վարման կարգը: Մասնավորապես, առաջարկվում է ամրագրել բնակֆոնդի (բազմաբնակարան շենքերի և անհատական բնակելի տների) տեխնիկական վիճակի հետազննության պատվիրման սուբյեկտները, ֆինանսավորման աղբյուրները, հետազննությունների անցկացման նվազագույն պարբերականությունը, առավել վաղ անցկացման դեպքերը, ինչպես նաև այդ եզրակացությունների վարման հետ կապված հարցերը: Միաժամանակ, նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N274-Ն որոշման մեջ կատարվել են փոփոխություններ, որոշման մեջ ամրագրել դրա ընդունման լիազորող նորմը, ինչպես նաև որոշման որոշ ձևակերպումներ համապատասխանեցնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված լիազորող նորմերի բովանդակությանը: 10 4 0 2033