The project has not been accepted Discussed 03.05.2021 - 24.05.2021 Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ (N613-Ն, N1578, N1477) «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատաերլու մասին» Կառավարության որոշման նախագիծը մշակվել է նպատակ ունենալով. հստակեցնել բնության հատուկ պահպանվող տարածքների ու անտառային հողերի, բնապահպանական հողերի հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու գործընթացը, վերացնել անճշտությունները ու հակասություններն իրավական ակտերի միջև (ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի N 1578-Ն, 2003 թվականի մայիսի 8-ի N 613-Ն, 2010 թվականի հոկտեմբերի 28-ի N 1477-Ն ՀՀ կառավարության որոշումներ), բնության հատուկ պահպանվող տարածքների ազգային պարկերի տնտեսական գոտիներն գյուղատնտեսական կենդանիների արածեցման նպատակով և խոտհունձի նպատակով տրամադրվող հողերը, ինչպես նաև անտառային հողերի արոտավայրերը ու խոտհարքները առանց մրցույթի օգտագործման իրավունքով տրամադրել, սահմանելով վճարի չափը: Կկանոնակարգվեն բնապահպանական հողերի, մասնավորապես «Ջրվեժ» անտառպարկ»-ի հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու իրավական հիմքերը: 0 13 0 6288