The draft has been accepted Discussed 04.09.2019 - 19.09.2019 ՀՀՇՆ 40-01.02- «ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ. ԱՐՏԱՔԻՆ ՑԱՆՑԵՐ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ Ջրամատակարարման համակարգերի նախագծումը ներկայումս իրականացվում է ՀՀ-ում ընդունված ՍՆիՊ 2.04.02-84 «Ջրամատակարարում. Արտաքին ցանցեր և կառուցվածքներ» շինարարական նորմեր և կանոներ փաստաթղթի պահանջներին համապատասխան: Այս նորմերը և կանոները մշակվել են 80-ական թվականներին խորհրդային ժամանակաշրջանի շինարարության բնագավառի տեխնոլոգիաների զարգացման մակարդակին համապատասխան: Սակայն ներկայումս, նշված շինարարական նորմերի պահանջները հիմնականում չեն համապատասխանում ժամանակակից շինարարության բնագավառի առաջադեմ տեխնոլոգիաներին և նյութերին ներկայացվող, ինչպես նաև ՀՀ-ում ձևավորված օրենսդրական և իրավական դաշտի փաստաթղթերի պահանջներին: Ելնելով ստեղծված իրավիճակից անհրաժեշտ է համարվել մշակել, կարևոր տնտեսական և կենսական նշանակություն ունեցող, ջրամատակարարման բնագավառի համակարգերի նախագծման, շինարարության և շահագործման նորմատիվային փաստաթուղթ, որը պետք է բավարարի ժամանակակից շինարարական ինդուստրիայի, ինչպես նաև ՀՀ երկրաբանական, հիդրոերկրաբանական և բնակլիմայական պայմաններին համապատասխան: 4 1 1 10836