Discussed 25.06.2024 - 11.07.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Ավիացիայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 09․06․2022թ․ ՀՕ-272-Ն օրենքով առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունների տրամադրման լիազորությունը վերապահվել է Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան նախարարությանը։ Հետևաբար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 29-րդ հոդվածի առաջին պարբերության «զ» կետով նախատեսված արտոնության կիրարկումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխությունը կատարել նաև ՀՀ կառավարության 2019 թվակնաի դեկտեմբերի 26-ի N 1936-Ն որոշման մեջ։ 0 2 0 919