Under development Discussed 15.11.2019 - 01.12.2019 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի №161Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 17-ի №161Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ ցանցային կանոնների 2-րդ բաժնով նախատեսված երկարաժամկետ ծրագիրն առաջին անգամ կազմվում է հնգամյա (2020-2024 թվականներ) ժամանակահատվածի համար և հաստատվում է մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը: Սակայն «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ն սույն թվականի հունիսի 13-ին №08/23 գրությամբ տեղեկացրել է հանձնաժողովին, որ նշված ծրագիրը օբյեկտիվ պատճառներով հնարավոր չի եղել իրականացնել՝ խնդրելով երկարաժամկետ հնգամյա ծրագրի հաստատման ժամկետը տեղափոխել 2020 թվականի հունվարի 1-ը։ 3 0 0 6848