Discussed 01.11.2017 - 21.11.2017 «Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 670 որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը Նախագծի ընդունման դեպքում ՀՀ Կառավարության 1999թ-ի թիվ 670 որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովին իրավասություն է վերապահվելու ստուգելու 1975 թվականի Միջազգային ճանապարհային փոխադրումների (TIR) կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հավելվածներով նախատեսված պահանջներին համապատասխանելիությունը՝ տրանսպորտային միջոցը մաքսային կապարակնիքների և կնիքների կիրառմամբ ապրանքների փոխադրման համար օգտագործելու նպատակով: Ինչպես նաև, Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հնարավորություն տրամադրել միջազգային փոխադրումներ իրականացնողներին, որպեսզի կարողանան ստանալ 1975թ-ի Միջազգային ճանապարհային փոխադրումների (TIR) կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հավելվածներով նախատեսված պահանջներին համապատասխանելիությունը հաստատող փաստաթուղթը, այնուհետև վերջինս ներկայացնեն ՀՀ ԿԱ ՊԵԿ՝ տրանսպորտային միջոցը մաքսային կապարակնիքների և կնիքների կիրառմամբ ապրանքների փոխադրման համար օգտագործելու թույլտվության հավաստագրերի ստանալու նպատակով: 2 0 0 7533