Drafts

In the title
Draft development authority
Type

Under development

Discussed 13.04.2021 - 29.04.2021

«ՀՀ կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի «Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության որոշ մարմինների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև տեղեկատվություն փոխանակելու մասին» N1354-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է տնտեսական հետազոտություններ, ցուցանիշների հավաքագրում, վերլուծություններ ու գնահատումներ և դրանց արդյունքների հիման վրա մշակում է տնտեսական քաղաքականություն։ Նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է մի շարք գործառույթներ, մասնավորապես՝  առաջարկություններ է ներկայացնում մաքսային, հարկային և ոչ հարկային եկամուտների, սոցիալական, ֆինանսական, բյուջետային, դրամավարկային և սակագնային քաղաքականության վերաբերյալ, ապահովում արտաքին տնտեսական համագործակցություն, մշակում և իրականացնում է գյուղատնտեսության տեխնոլոգիական վերազինման և ինովացիոն լուծումների ներդրման աջակցության հիմնական մեխանիզմները, ուղղությունները և գործողությունները, ապահովում է տեխնոլոգիական վերազինման և ինովացիոն լուծումների ուղղությամբ մասնավոր հատվածի ծրագրերը խթանող գործիքակազմի կիրառումը և այլն։ Վերոշարադրված նպատակի և գործառույթների իրականացման արդյունավետության բարձրացման նկատառումով անհրաժեշտություն է առաջանում տիրապետել դիսագրեգացված մակարդակով  վիճակագրական տվյալներ:
0 4977