15.11.2024 02.12.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման մեջ կատարել համապատասխան լրացումներ, որպեսզի ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները տարածվեն նաև Ծառայության զինծառայողների վրա: 0 3 0 378
Under development Discussed 09.09.2024 - 25.09.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1381-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ներդնել ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման ամբողջական համակարգ, որը համապատասխանում է ՀՀ գործող օրենսդրությանը, ինչի արդյունքում կհստակեցվեն թե՛ այն տեղեկությունները, որոնք անհրաժեշտ են հաշվառումներն իրականացնելու համար, թե՛ այն մարմինների շրջանակը, որոնք պետք է այդ տեղեկությունները տրամադրեն Լիազոր մարմնին: 1 2 0 674
Under development Discussed 03.09.2024 - 18.09.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի «ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌևՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԹԻՎ 23-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերի ընդունմամբ ուժը կորցրած կճանաչվի «Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայություն» ՊՈԱԿ-ի գործող կանոնադրությունը, կհաստատվի նոր կանոնադրությունը, ինչը հնարավորության կտա ՊՈԱԿ-ը գրանցել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում՝ լուծարման աշխատանքներն իրականացնելու համար։ 3 4 0 1138
Discussed 11.06.2024 - 30.06.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԵՐՈՒՄ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ կապահովվի բույսերի վնասակար օրգանիզմների կողմից գյուղատնտեսական մշակաբույսերին հասցվող վնասի նվազեցումը, հանրապետությունում կապահովվի կայուն բուսասանիտարական վիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերից առողջ, անկորուստ ու որակով բերքի ստացում։ Ծրագրի շարունակական իրականացումը կապահովի գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացումը, շուկայում ստացված բերքի մրցունակության մակարդակի և պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը։ 7 1 0 2029
Under development Discussed 22.04.2024 - 07.05.2024 «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԼՐԱՄՇԱԿՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ Նախագծերի ընդունման արդյունքում կհստակեցվեն համայնքների ղեկավարների լիազորությունները արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության կազմակերպման բնագավառում, կարգելվեն ապաստարանների և հակաճառագայթային թաքստոցների մասնավորեցումը, ինչպես նաև կհստակեցվի «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի պահանջները չկատարելու դեպքում պատասնատվության կարգը: Օրենքների մեջ փոփոխության կատարման արդյունքում կձևավորվեն քաղաքացիական պաշտպանության բնագավառի նորմատիվ իրավական հիմքերը, կկանոնակարգվեն բնակչության պաշտպանության մակարդակի բարձրացման հարցերը։ 1 5 0 1649
Under development Discussed 05.03.2024 - 20.03.2024 "ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ" ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է կատարելագործել աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտի իրավական դաշտը, ինչպես նաև սահմանել նոր հասկացություններ։ Ակնկալվող փոփոխություններով սահմանվում են ֆիզիկական անձանց, կազմակերպությունների իրավունքները և պարտականությունները, որոնք պետք է ուղղված լինեն արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացմանը: 1 3 3 2672
Discussed 24.01.2024 - 09.02.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման մեջ կատարել համապատասխան լրացումներ, որպեսզի ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները տարածվեն նաև ՀՀ պետական պահպանության ծառայության զինծառայողների վրա: 1 13 0 2322
Discussed 28.06.2023 - 14.07.2023 ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է՝ 1) «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում լրացնել Կառավարության կողմից մթնոլորտի վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը սահմանելու, իսկ լիազոր մարմնի կողմից այն մշակելու լիազորող նորմերը, 2) Հստակեցնել տնտեսավարողների պարտականությունները վերոնշված կարգով գնահատված վնասի հատուցումը կատարելու մասով, 3) Միմյանց համապատասխանեցնել «Մթնոլորտային օդի պահպանության մասին» և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում առկա կարգավորումները՝ վերապահելով հատուկ սահմանված երթուղով և հատուկ հատկացված վայրեր շինարարական աղբի տեղափոխման նկատմամբ վերահսկողությունը «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքով տեղական ինքնակառավարման մարմիններին, 4) Շինարարական աղբի ոչ սահմանված վայրերում տեղադրման և սահմանված երթուղով տեղափոխման հարցերի հետ կապված բացառել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում առկա կրկնորդումները: 3 2 3 2315
Discussed 01.03.2023 - 16.03.2023 «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Առաջարկվող փոփոխությունների արդյունքում «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և «Պաշտպանության մասին» օրենքում հստակ կամրագրվի, որ համայնքի ղեկավարը վարելու է համայնքում հաշվառված զինապարտների վերաբերյալ գրանցամատյան: 1 5 0 2831