Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 17.06.2024 - 02.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 16-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է Որոշման դրույթները համապատասխանեցնել Օրենսգրքի դրույթներին։ Պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարման գործընթացն լիարժեք իրականացնելու և լրացուցիչ վարչարարությունից խուսափելու նպատակով։
0 1159

Discussed 03.07.2023 - 18.07.2023

«Սպա¬ռազինությունը, ռազմական տեխնիկան ու ռազ¬մա¬¬կան նշանակության այլ նյութա¬տեխ¬նիկական միջոցները հետագա շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու, դուրս գրելու և դրանց օտարման կամ ոչնչացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն սահմանվում են ՀՀ ՊՆ ստորաբաժաններին ամրացված սպառազինությունը, ռազմական տեխնիկան ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցները, ինչպես նաև դրանք հե­տա­գա շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու, օտարելու կամ ոչնչացնելու հետ կապված հարաբերությունները:
0 2471

Under development

Discussed 02.02.2023 - 19.02.2023

Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին Պայմանավորված պետական սեփականություն համարվող հողամասերի մասնավորեցման և օտարման բնագավառում լիազորված մարմնի գործառույթների հստակեցման մասին։
0 2714

Discussed 15.04.2022 - 30.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 332-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաuտանի Հանրապետության կառավարության 22.03.2018 թվականի N 332-Ն որոշմամբ հանրության գերակա շահ ճանաչված տարածքում քաղաքաշինական ծրագիրը շարունակելու և ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է լրացում կատարել նշված որոշման մեջ, «Վան Քոնսթրաքշն», «Բայազետ Քոնսթրաքշն», «Ուրմիա Քոնսթրաքշն», «Տրապիզոն Քոնսթրաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների հետ համատեղ ձեռքբերող ճանաչել «Ջի Էմ Դեվելոփեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը և կնքել սեփականության օտարման գործընթացի ընթացքում տարածքի ձեռքբերողներ «Վան Քոնսթրաքշն», «Բայազետ Քոնսթրաքշն», «Ուրմիա Քոնսթրաքշն», «Տրապիզոն Քոնսթրաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների և պետության իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագրերում համապատասխան լրացումներ կատարելու մասին համաձայնագրեր: ՀՀ կառավարության որոշման մեջ նշված փոփոխությունը կատարելուց հետո հնարավոր կլինի իրականացնել և ավարտին հասցնել Տարածքում հաստատված քաղաքաշինական ծրագրի իրականացումը:
0 3381

Under development

Discussed 27.08.2020 - 15.09.2020

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 2021-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Պետական գույքի կառավարման 2021-2023 թվականների ծրագիրը մշակվում է ծրագրի գործողության ժամանակահատվածում պետական գույքի առանձին տեսակների համար իրականացվելիք միջոցառումների և գործարքների, զարգացման առաջնահերթությունների ու սահմանափակումների նկարագրությունը սահմանելու նպատակով` ապահովելով այս ոլորտում քաղաքականության միասնականությունը, շարունակականությունը և բարեփոխումների հետևողական իրականացումը:
0 6806

Discussed 16.10.2017 - 31.10.2017

«Պետական անշարժ գույքի օտարման գործընթացում կատարված ծախսերի փոխհատուցման և փոխհատուցումից հետո գոյացած միջոցների տնօրինման կարգը հաստատելու մասին Պետական անշարժ գույքի օտարման գործընթացում կատարված ծախսերի փոխհատուցման և փոխհատուցումից հետո գոյացած միջոցների տնօրինման կարգը 
11 9464