Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 24.09.2024 - 09.10.2024

«Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու, ներմուծման կարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Սակագնային քվոտայի կիրառում ` 2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ։ Սակագնային քվոտայի կիրառումը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածք «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի կիրառմամբ ներմուծվող՝ սույն որոշման N1 հավելվածում նշված առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների (այսուհետ՝ սույն որոշման մեջ և NN 2, 3, 4 հավելվածներում՝ առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքներ) վրա՝ բացառությամբ Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անդամ պետությունների ծագում ունեցող և ներմուծվող ապրանքների. 2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների ներմուծումը թույլատրվում է N1 հավելվածով սահմանված քվոտայից ոչ ավելի ծավալով` լիցենզիայի առկայության դեպքում. Առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների ներմուծման լիցենզիա տալու մասով լիազոր մարմին է ճանաչվում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին): 
0 1352

Under development

Discussed 23.05.2024 - 09.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5307 10 000 0 ԵՎ 5307 20 000 0 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԳՈՐԾՎԱԾՔՆԵՐԻ՝ ՋՈՒԹԵ ՄԱՆՐԱԹԵԼԵՐ ԿԱՄ 5303 ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՅԼ ԹԵԼԱՏՈՒՆԵՐ ՄԱՆԱԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄԱՆՐԱԹԵԼԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2024 թվականի մարտի 1-ի ԵՏՀ Խորհրդի № 13 որոշմամբ  Հայաստանի Հանրապետության համար սահմանվել է սակագնային քվոտա ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5307 10 000 0 և 5307 20 000 0 ծածկագրերին դասվող ջուտերի համար։ Սակագնային քվոտայի ծավալը կազմում է 3 տոննա, և արտոնությունը գործում է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2026 թվականի փետրվարի 28-ը։
0 1187

Discussed 13.12.2023 - 28.12.2023

«ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԿԱՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐՈՎ ՊԱՏՎԱԾ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔՎՈՏԱ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով Հայաստանի Հանրապետության համար նախատեսվում է ոչ սակագնային քվոտա՝ 1200 կգ - թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների /ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ  7107 00 000 0, 7108-ից, 7109 00 000 0, 7110 և 7111 00 000 0 ծածկագրերին դասվող/, 5000 կգ – արծաթ՝ չմշակված տեսքով /ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7106-ից/։ Անհրաժեշտություն է առաջացել մշակել արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմից թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների արտահանման լիցենզավորման ընթացակարգը:  
0 1806

The project has not been accepted

Discussed 24.11.2023 - 09.12.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 9-ի N1959-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը 2023 թվականի նոյեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու, ներմուծման կարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» N1959-Ն որոշմամբ 2024 թվականի համար ՀՀ-ին հատկացվել է  9,0 հազ․ տոննա ծավալով խոշոր եղջերավոր անասունների մսի հանդեպ սակագնային քվոտա, որից 8,5 հազ․ տոննայից ոչ ավելի ծավալով մսամթերքի արտադրության համար նախատեսված միսն ազատվում է ներմուծման մաքսատուրքից։
0 1967

The project has not been accepted

Discussed 03.10.2023 - 18.10.2023

2024 թվականի ընթացքում Սերբիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող սերբական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա սահմանելու, ներմուծման լիցենզիայի ընթացակարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը: Նախագծով առաջարկվում է հաստատել արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև սերբական ծագման առանձին տեսակի ապրանքների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0406 90 690 0, 0406 90 740 0, 0406 90 860 0, 0406 90 890 0, 0406 90 920 0, 0406 90 930 0, 0406 90 990 1, 0406 90 990 9, 2208 20 290 0, 2208 20 890 0, 2402 20 100 0 և 2402 20 900 0 ) Սերբիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծման քվոտայի ծավալների բաշխման ընթացակարգը:
1 1995

The project has not been accepted

Discussed 25.09.2023 - 10.10.2023

«2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրնձի նկատմամբ սակագնային քվոտա սահմանելու, ներմուծման լիցենզիայի ընթացակարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը: Նախագծով առաջարկվում է հաստատել արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև վիետնամական ծագման երկարահատիկ բրնձի առանձին տեսակների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1006 30 670 1 և 1006 30 980 1) Հայաստանի Հանրապետություն ներմուծման /0% մաքսատուրք/ քվոտայի ծավալների բաշխման ընթացակարգը:
0 2029

The project has not been accepted

Discussed 22.09.2023 - 07.10.2023

«Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2023 թվականի օգոստոսի 22-ի N 121 որոշմամբ հաստատված՝ ՀՀ ներմուծվող  առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների/տավարի միս, հավի միս, խոզի միս/ նկատմամբ սակագնային քվոտայի կիրառում։
0 3650

Under development

Discussed 19.09.2023 - 04.10.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 17-ի N 591-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Ֆտորացված գազերի չափաքանակների տրամադրման գործընթացը պետք է սկսի գործել 2024 թվականի հունվարի 1-ից՝ համաձայն Հայաստանի կողմից սույն ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունների: Նախագծով նախատեսվում է սահմանված ձևաչափերում (հայտ և հայտի հիման վրա տրամադրվող չափաքանակ ըստ համարակալման) փոփոխությունների իրականացում՝ ապահովելու 2024 թվականի հունվարի 1-ից հիդրոֆտորածխածինների համար նախատեսվող անհատական չափաքանակների տրամադրման իրավական գործընթացը: Նկատի ունենալով, որ հիդրոֆտորածխածինների խառնուրդների մասով  հայտադիմումներում արտահայտված չափաքանակները,  պետության կողմից տրամադրվող չափաքանակները նույնպես պետք է արտահայտված լինեն մետրիկ տոննա CO2 համարժեքով, հիդրոֆտորածխածինների խառնուրդների առանձին ձևաչափերի նախատեսման անհրաժեշտությունը վերանում է: Օզոնային շերտը քայքայող նյութերի խառնուրդների ներմուծումն Հայաստանի Հանրապետություն արգելված է 2015 թվականից:
0 2630

Under development

Discussed 19.09.2023 - 04.10.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 754-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ «Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն ՀՀ կառավարության իրավասություններից է օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների (օրենքի իմաստով՝ միասին՝ կարգավորվող նյութերի) ներմուծման ընդհանուր չափաքանակների (քվոտաների) սահմանումը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 754-Ն որոշմամբ սահմանվել են օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ներմուծման ընդհանուր չափաքանակները (քվոտաները)՝ ըստ տարիների և այդ նյութերի համապատասխան խմբերի։ Օրենքի 7-րդ հոդվածի համաձայն  Հայաստանի Հանրապետության տարածք կարգավորվող նյութերի ներմուծման ընդհանուր չափաքանակները սահմանվում են յուրաքանչյուր տարվա համար ոչ ավելի, քան միջազգային պայմանագրերի համաձայն` Հայաստանի Հանրապետության համար նախատեսված չափաքանակների: Կարգավորվող նյութերի ներմուծման ընդհանուր չափաքանակները սահմանվում են մինչև Հայաստանի Հանրապետության համար նախատեսված չափաքանակների սպառվելը՝ համաձայն միջազգային պայմանագրերի: Կառավարությունը կարգավորվող նյութերի՝ ըստ տարիների ներմուծման ընդհանուր չափաքանակները սահմանում է լիազոր պետական մարմնի ներկայացմամբ՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի օզոնի քարտուղարության կողմից երկրի համար սահմանված հիմնամակարդակը, որը Հայաստանի համար սահմանվել է 2023 թվականի հունիսին և կազմում է 475,254 մետրիկ տոննա CO2  համարժեքով: ՀՀ կառավարության վերը նշված որոշմամբ հիդրոֆտորածխածինների ներմուծման ընդհանուր չափաքանակը մինչև 2023 թվականը սահմանվել է անսահմանափակ՝ համաձայն «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության պահանջների։ Ըստ այդ պահանջների՝ 2024 թվականից Հայաստան ներմուծվող հիդրոֆտորածխածինների ընդհանուր չափաքանակը սառեցվելու է հիմնամակարդակի չափով, իսկ հետագա տարիներին նվազեցվելու է «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությամբ սահմանված ժամանակացույցին համապատասխան, որի համաձայն ներմուծման չափաքանակներն ըստ տարիների նվազեցվելու են հիմնամակարդակի նկատմամբ հաշվարկված հետևյալ քանակներով՝ 2029թ-10%,     2035թ.-30%, 2040թ.-50%, 2045թ.-80%։ Հաշվի առնելով օրենքի և հիշատակված միջազգային պայմանագրի նշված պահանջները՝ անհրաժեշտ է սահմանել նաև հիդրոֆտորածխածինների ներմուծման ընդհանուր չափաքանակները (քվոտաները) 2024 թվականից հետո ընկած ժամանակահատվածի համար: Նախագծի ընդունմամբ կապահովվի գործող ոլորտային ներպետական օրենսդրության և միջազգային պարտավորությունների, մասնավորապես՝ 2016 թվականի հոկտեմբերի 15-ին ստորագրված՝ «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխությամբ ստանձնած պարտավորությունների կատարումը:
0 2385