Discussed 31.05.2021 - 15.06.2021 <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 8-ի թիվ 861-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 08.07.2010թ. թիվ 861-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը բխում է Քիմիական զենքի արգելման Կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) վավերացմամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններից: Սույն որոշման մեջ լրացում կատարելու պահանջը ներկայացվել է Քիմիական Զենքի Արգելման Կազմակերպության կողմից: Որոշման մեջ ավելացվել է Կոնվենցիայով չարգելված նպատակների եզրույթի սահմանումը: 0 0 0 6631