Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 03.03.2025 - 19.03.2025

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱԿԻՐՃ ԲՆՈՒԹԱԳԻՐ  «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքը ընդունվել է 2008 թվականի դեկտեմբերի 26-ին, որով սահմանվել են/ կարգավորվել են Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման առանձնահատկությունները: Օրենքի 6-րդ հոդվածով սահմանված է, որ Երևանում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները սահմանվում են նույն օրենքով և այլ օրենքներով: Երևանում տեղական ինքնակառավարման հետ կապված` նույն օրենքով չկարգավորվող հարաբերությունները կարգավորվում են «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով այնքանով, որքանով դրանք չեն հակասում նույն օրենքին: Ընդունման պահից մինչ այսօր Օրենքում կատարվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք սակայն, ամբողջապես չեն ապահովում Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման արդյունավետ իրականացումը: Հաշվի առնելով Օրենքում նախատեսվող փոփոխությունների ծավալը և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները՝ Նախագծերի փաթեթով առաջարկվում է Օրենքը ամբողջությամբ շարադրել նոր խմբագրությամբ, որի արդյունքում Օրենքում գործող կարգավորումները կհամապատասխանեցվեն գործող օրենսդրությամբ սահմանված կարգավորումներին, ինչպես նաև կնախատեսվեն նոր կարգավորումներ, այդ թվում՝ կվերանայվեն Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, որոնք ուղղված կլինեն Սահմանադրությամբ և միջազգային իրավական ակտերով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված խնդիրների առավել արդյունավետ լուծմանը: Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունները առավելապես միտված են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող գործունեության ընթացքում տարբեր բնագավառներում գործնականում առաջացող խնդիրների լուծմանը: Նախագծերի փաթեթի ընդունման նպատակն է վերանայել գործող օրենսդրական ակտերը՝ մշակելով տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության և վերջիններիս վերապահված լիազորությունների իրականացման համար առավել արդյունավետ գործիքակազմեր, ինչպես նաև նորմատիվ իրավական կարգավորմամբ լուծել գործնականում տեղական ինքնակառավարման մարմինների առջև ծառացած օրենսդրական կարգավորում չունեցող հարցերն ու խնդիրները:
5 678

Discussed 28.08.2018 - 12.09.2018

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Oրենքի նա­խագծի ընդունումը պայմանա­վոր­ված է 2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքների ընդունմամբ, և նշված օրենքը համապատասխանեցվում է վերոնշյալ օրենքներին:
0 7754