Discussed 17.09.2020 - 02.10.2020 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԵԶՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 138 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի փետրվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականությւան պետական ծրագիրը հաստատելու մասին» 138 որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշման նախագծի նպատակը հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում Հայաստանի Հանրապետության պետական լեզվի՝ հայերենի գործառության ապահովումն է, ինչպես նաև կարճաժամկետ ժամանակահատվածում լեզվական օրենսդրության կատարելագործումը, լեզվական քաղաքականության բնագավառում պետականկառավարման լիազորված մարմնի հաստատութենական հզորացումը, հայերենի (հայախոսության) բնականոն զարգացման առաջնահերթ գործողությունների հստակեցումը, երկարաժամկետ ժամանակահատվածում՝ թվայնացած, համընդգրկուն և լեզվամշակութային մրցունակ միջավայրի ստեղծումը։ 6 0 0 7437
Under development Discussed 19.10.2017 - 03.11.2017 «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ 2018-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ռազմավարությունը մշակվել է՝ հիմնվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի նիստի №54 արձանագրային որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության հայեցակարգի հիմնական դրույթների վրա: Ռազմավարությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ երիտասարդությանն առնչվող խնդիրների լուծմանը միտված գործունեության գերակա ուղղությունները` առաջարկելով առավել փաստարկված և իրատեսական լուծումներ: Երիտասարդական պետական քաղաքականության նպատակը երիտասարդ մարդու ազգային դիմագծի, ժողովրդավարական, քաղաքացիական գիտակցության ձևավորման, երիտասարդ մարդու սոցիալական կայացման, նրա ստեղծագործ ներուժն ի շահ հասարակության առավել լիարժեք օգտագործելու սոցիալական, տնտեսական, իրավական, քաղաքական, կրթական, հոգևոր, մշակութային, կազմակերպական, մասնակցային պայմաններ և երաշխիքներ ստեղծելն է։ Այն ուղղված է երիտասարդների անհատական, սոցիալական և կրթական աճին նպաստելուն, նրանց ներուժը զարգացնելուն և երիտասարդներին հասարակության մեջ լիարժեք հաստատվելուն օգնելուն: 4 1 4 11241