Discussed 13.12.2021 - 30.12.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ, ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ (ՀԱՅՊԵՏՍՏԱՆԴԱՐՏ) 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի ԹԻՎ 1-Վ ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Իրավական ակտի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ վարչապետի N 02/10.3/37766-2021 հանձնարարականի կատարմամբ, համաձայն որի Նախարարության կողմից գույքագրվեն են որակի ենթակառուցվածքի բաղկացուցիչ մաս հանդիսացող հավատարմագրման ոլորտին առնչվող իրավական ակտերը և նախաձեռնվել են դրանց իրավական հիմքն ապահովող օրենսդրական փոփոխություններ (իսկ եթե դրանց անհրաժեշտությունը այլևս առկա չէ, ապա այդպիսի իրավական ակտերն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում): Այս համատեքստում տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության (Հայպետստանդարտ) 2001 թվականի հունվարի 31-ի «Արտադրանքի սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման աշխատանքների գների հաշվարկման կարգը հաստատելու մասին» N 1-Վ հրամանով սահմանված իրավակարգավորումներն արդեն իսկ սահմանված են ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2015 թվականի մարտի 5-ի N 311-Ն հրամանով։ 0 0 0 3743