Discussed 08.02.2022 - 23.02.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄԵԿ ԿԱՆԳԱՌ, ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ ԷՏԱԼՈՆԱՅԻՆ ՄՈԴԵԼԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել Հայաստանի Հանրապետության համար «Մեկ կանգառ, մեկ պատուհան» էտալոնային մոդելը, ինչի արդյունքում կապահովվի արտաքին առևտրային գործառնությունների ժամանակ մաքսային մարմիններին և նշված գործառնություններին ներգրավված այլ պետական մարմիններին փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացման գործընթացը մեկ անգամ, ինչպես նաև պետական սահմանի անցման կետերում հսկողության իրականացում մեկ անգամ, մեկ վայրում և հսկողական ու վերահսկողական գործառույթներ իրականացնող բոլոր պետական մարմինների կողմից միաժամանակ։ 0 2 0 3679