Discussed 02.06.2022 - 17.06.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1746-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 21-ի N 1746-Ն որոշմամբ սահմանված են փաստաբանական գրասենյակների համար իրավաբանական անձանց պետական գրանցման հետ կապված լրացուցիչ վճարովի ծառայությունների միայն ընդհանրական հասանելիության համար վճարման չափերը՝ անկախ լրացուցիչ հարթակների միջոցով համակարգին հասանելիություն ստանալու դեպքերի քանակից: Նախագծով սահմանվել է լրացուցիչ ծառայությունների նշված տեսակի մատուցման պայմանների ամբողջական շրջանակը, այդ ծառայությունների իրականացման կարգից բխող բոլոր դեպքերի համար վճարի առանձին չափերը։ 0 0 0 3135
Discussed 02.06.2022 - 17.06.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1110-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 10-ի N 1110-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով առաջարկվում է հստակեցնել ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության սպասարկման գրասենյակների գործառույթներն իրականացնող սուբյեկտների շարքում ընդգրկված փաստաբանական գրասենյակների կողմից համակարգից օգտվող աշխատակիցների թիվը գործունեության ընթացքում ցանկացած պահի ավելացնելու հնարավորություն։ 0 0 0 3115