22.03.2025 06.04.2025 «Հայաստանի Հանրապետության «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի հունվարի 22-ի ՀՕ-22-ն Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքի փոփոխություններով պայմանավորված օրենքի կիրարկման որոշումը պայմանավորված է ընդունված օրենսդրական փոփխության արդյունքում անհրաժեշտ ենթաօրնեսդրական փոփոխությունների ժամանակացույցը սահմանելու և վերանշյալ իրավական կարգավորումները ապահավելու հանգամանքով: 0 1 3 317
Discussed 27.02.2025 - 15.03.2025 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի N 1308-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախաիծ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ միջազգային պարտավորությունների կատարումը, ինչպես նաև ազգային անվտանգության ապահովումը պահանջում է խիստ հսկողություն իրականացնել այնպիսի ապրանքների ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման, ինչպես նաև այնպիսի ապրանքների և մտավոր գործունեության արդյունքների առևտրի միջնորդական գործունեության նկատմամբ, որոնք իրենց բնույթին համապատասխան նախատեսված են օգտագործման բացառապես ռազմական նպատակներով: Ելնելով վերոգրյալից համալրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի № 1308-Ն որոշման Հավելված 1-ում առկա Ռազմական նշանակության արտադրանքի ցանկը: Լրացնել ռազմական նշանակության արտադրանքի արտահանման և ներմուծման, տարանցիկ փոխադրման և առևտրի միջնորդական գործունեության լիցենզիա ստանալու հայտի համար անհրաժեշտ պահանջները: 2 14 0 693
Under development Discussed 13.02.2025 - 03.03.2025 ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 582-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2337-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունումը բխում է ՀՀ վարչապետի 2025 թվականի հունվարի 20-ի «Սոցիալական աջակցության մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 47-Ա որոշման հավելվածի 1-ին կետից: Նախագծի ընդունմամբ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների ցանկը կներկայացվի առանձին որոշման տեսքով, կսահմանվի այդ կենտրոնների գտնվելն ըստ համայնքների և սպասարկման տարածքների՝ նշելով համայնքի բնակավայրերը, ինչպես նաև սոցիալական պաշտպանության միասնական տեղեկատվական համակարգի սպասարկման և վարման լիազորած կազմակերպություն կճանաչվի «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամը։ Ներկայացված նախագծով վերացվում են նաև անհիմն կրկնությունները, որոնք առկա են ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2337-Ն և 2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշումներում: 2 1 0 631
Discussed 09.12.2024 - 27.12.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 504-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ կհամալրվի այն արգելված սննդային հավելումների ցանկը, որի ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք սննդամթերքի արտադրության մեջ օգտագործման նպատակով կարգելվի, ինչի արդյունքում կբացառվի մարդու առողջությանը սպառնացող վտանգը: 4 6 2 1845
Discussed 07.11.2024 - 22.11.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11֊Ի N 53֊Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ Արտաքին հետախուզության ծառայությունը կներառվի պետական գաղտնիքի շարքին դասվող համապատասխան տեղեկությունները տնօրինող մարմինների ցանկի այն կետերում, որտեղ Ծառայության անվանումը բացակայում է, ինչն էլ կապահովի Ծառայության կողմից գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերի ամբողջական հաստատումը։ 1 1 0 1026
Discussed 10.09.2024 - 25.09.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 727-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանափակումների կիրառման ընթացքում ի հայտ են գալիս խնդիրներ՝ կապված ԱՏԳ ԱԱ 84 և 85 ծածկագրին դասվող որոշ օգտագործված ապրանքների մասով, ինչն իր հերթին, առաջացնում է որոշակի բարդություններ տնտեսավարող սուբյեկտների և ֆիզիկական անձանց կողմից արտահանման դեպքում։ Նշված բարդությունները բացառելու նպատակով առաջարկում ենք արտահանման արգելք կիրառված օգտագործված սարքավրումների ցանկից հանել ԱՏԳ ԱԱ 8453 ծածկագրերին դասվող (սարքավորումներ՝ մորթի կամ կաշի նախապատրաստելու, դաբաղելու կամ մշակելու համար, կաշվե կոշիկներ կամ մորթուց կամ կաշվից այլ իրեր պատրաստելու կամ նորոգելու համար) սարքավորումները։ 1 8 0 1227
Discussed 02.08.2024 - 18.08.2024 ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍԱՆԵԼԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց օգտագործման համար հասանելի տարածական տվյալների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է ՀՀ վարչապետի 2023 թվականի ապրիլի 21-ի ««Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին», «Տարածական տվյալների մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N 440-Ա որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 12-րդ կետով սահմանված պահանջներից: 3 6 0 1612
Discussed 04.07.2024 - 19.07.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է սահմանել ՀՀ ազգային անվտանգության ազգային անվտանգության մարմիններում ծառայության անցնելու համար թեկնածուների առողջական վիճակի հետ կապված պահանջները։ 2 0 0 2087
Discussed 20.06.2024 - 05.07.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 796-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 796-Ն» որոշման N 1 հավելվածով սահմանված «Այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու վայրերի (կազմակերպությունների)» ցանկի որոշ կազմակերպություններ վերանվանվել են կամ լուծարվել և կամ ստեղծվել են նորերը: Այսպիսով անհրաժեշտություն է առաջացել «Այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու վայրերի (կազմակերպությունների)» ցանկում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացում՝ ապահովելով ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրության պահանջների կատարումը։ 1 3 0 1534