Discussed 12.09.2024 - 28.09.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №378-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների (այսուհետ՝ Կանոններ) գործող խմբագրության համաձայն՝ վթարի հետևանքով բաժանորդի ջրամատակարարման ընդհատման տևողությունը չպետք է գերազանցի 36 ժամը, իսկ 500 մմ-ից մեծ տրամագծով մայրուղային ջրատարներով իրականացվող ջրամատակարարման ընդհատման դեպքում՝ 72 ժամը: Ջրամատակարարման ընդհատման վերականգնման սահմանված ժամկետների խախտման համար նախատեսված է մատակարարի կողմից բաժանորդներին տույժի վճարում՝ մատուցված ծառայությունների դիմաց հաշվարկված միջին ամսական գումարի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2000 դրամը։ Այս առումով խնդիրը կայանում է նրանում, որ բազմաթիվ դեպքերում վթարի հետևանքով բաժանորդի ջրամատակարարման ընդհատման սահմանված ժամկետի խախտման հաճախականությունը կրկնվելու դեպքում՝ Կանոնների գործող խմբագրությամբ տույժի չափի փոփոխություն նախատեսված չէ։ Հետևաբար, նախագծով առաջարկվում է Կանոնների 141-րդ կետով սահմանված ժամկետների խախտումը մեկ տարվա ընթացքում կրկնելու դեպքում մատակարարի կողմից լրացուցիչ տույժի վճարում բաժանորդներին՝ մատուցված ծառայությունների դիմաց հաշվարկված միջին ամսական գումարի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 10000 դրամը։ Միաժամանակ, ի թիվս վերը նշվածի, նախագծով առաջարկվում է նաև Կանոններում իրականացնել մատակարար-բաժանորդ կարգավորվող իրավահարաբերությունները բարելավող այլ լրամշակումներ։ 4 4 0 1514
Discussed 21.03.2023 - 05.04.2023 «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 6-ի N 78-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 6-ի՝ «Պետական ավարտական քննությունների ժամանակացույցը և աշխատակարգը սահմանելու մասին» N 78-Ն հրամանով հաստատված Հավելվածի 5-րդ կետի 1-ին, 4-րդ և 5-րդ ենթակետերի համաձայն՝ 9-րդ դասարանի ավարտական քննությունների տևողությունը սահմանված է 90 րոպե: Հաշվի առնելով թեստային առաջադրանքների քանակը, թեստերի կառուցվածքը՝ առաջարկվում է 9-րդ դասարանի ավարտական քննությունների տևողությունը սահմանել 120 րոպե: 7 1 2 2997
Under development Discussed 27.01.2023 - 12.02.2023 «Արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և ատեստավորման արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրավճարի տրամադրման կարգը հաստատելու մասին» և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի թիվ 201-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին: «Արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և ատեստավորման արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրավճարի տրամադրման կարգը հաստատելու մասին» միջոցառման գլխավոր նպատակը արտադպրոցական ուսումնական հաստատության մարզիչ-մանկավարժի, խմբակավարի, դասատուի՝ ըստ մարզաձևերի, ուղղությունների, առարկաների գիտելիքների իմացության աստիճանի գնահատումն ու դրա արդյունքում վերջինիս լրավճարի տրամադրումն է։ <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի թիվ 201-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում համապատասխան կարգի գործարկմամբ արտադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների շաբաթական ծանրաբեռնվածությունը 1 դրույքաչափի համար (անկախ կազմակերպա-իրավական կարգավիճակից) կլինի միասնական և կունենա պետության կողմից կազմակերպական և ֆինանսական հստակ հիմքեր։ 5 2 3 4082
Discussed 17.11.2017 - 02.12.2017 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի N 1543-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի N 1543-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ազատազրկված անձանց սոցիալական կապերի պահպանման համար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ և բխում է ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 483-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ի 15-րդ, 18-րդ կետերի պահանջներից: 11 1 0 9146