Under development Discussed 11.09.2024 - 01.10.2024 ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ, ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Տարածական տվյալների մասին» օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի տարածական տվյալների փոխանակման, հասանելիության և օգտագործման կարգը, որով կարգավորվելու են տարբեր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական, ֆիզիկական անձանց և այլ շահագրգիռ կողմերի միջև ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի (ԱՏՏԵ) տարածական տվյալների փոխանակման և հասանելիության, ինչպես նաև օգտագործման և կառավարման հետ կապված հարաբերությունները: Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի տարածական տվյալների փոխանակման, հասանելիության և օգտագործման կարգի մշակումը հիմնավորված է նաև վերջին տարիներին Կադաստրի կոմիտեի կողմից ԱՏՏԵ-ի անբաժանելի մաս կազմող ազգային գեոպորտալի և համապատասխան ոլորտային լիազոր մարմինների կողմից վարվող ոլորտային գեոպորտալների ներդրման և կառավարման, դրանց փոխգործելիության ապահովման, հասանելի տարածական տվյալների սահմանափակումների իրավական կարգավորումների անհրաժեշտությամբ: ԱՏՏԵ-ի տարածական տվյալների փոխանակման, հասանելիության և օգտագործման գործընթացները միջազգային և ազգային ստանդարտներին համապատասխանեցնելու նպատակով սույն որոշման մեջ առաջարկվել է հստակ սահմանել տվյալների փոխանակման մեթոդները և հասանելիության տեխնոլոգիական լուծումները, ինչպես նաև, որպես վերը նշված գործընթացների արդյունվետ կառավարման միջոց, առաջարկվել է, ըստ անհրաժեշտության, շահագրգիռ կողմերի միջև կնքել ծառայությունների մատուցման համաձայնագիր, որը ներառում է տվյալների և ծառայությունների մեկ ամբողջական փաթեթի տրամադրումը: Համաձայնագրով որոշվում է տեղեկատվական համակարգերի փոխգործելիության կազմակերպումը: Նախագծով սահմանվելու է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի տարածական տվյալների փոխանակման, հասանելիության և օգտագործման կարգը, հստակեցվելու է շահագրգիռ մարմինների միջև տվյալների փոխանակման գործընթացը, ինչպես նաև ապահովվելու է տարածական տվյալների արդյունավետ փոխանակումը, հասանելիության բարձր որակը և օգտագործման անվտանգությունը: 4 2 0 681
Discussed 20.06.2023 - 05.07.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի N 791-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 222 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի 2023 թվականի ապրիլի 21-ի «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին», «Տարածական տվյալների մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N 440-Ա որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 1-ին կետի պահանջների կատարումն ապահովելու համար: 3 3 0 2518
Discussed 27.03.2020 - 11.04.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 1385-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն իրավական ակտի ընդունումը նպատակ ունի անախատեսել համապատասխան կարգավորում՝ e-citizen պորտալի միջոցով պետական տվյալների շտեմարաններում պահվող անձնական տվյալներին ծանոթանալու և պետական տեղեկատվական համակարգի միջոցով դրանց օգտագործման մասին տեղեկություն ստանալու՝ անձանց հնարավորությունն ապահովելու համար: 5 1 0 6656
Discussed 28.02.2017 - 15.03.2017 «Տեղեկատվության ազատության մասին», «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր Ներկայումս տեղեկատվության ազատության ոլորտը կարգավորվում է 2003թ. սեպտեմբերի 23-ին ընդունված «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ ՏԱ օրենք): Հարկ է նշել, որ օրենքի կիրառման 14 տարիների ընթացքում ի հայտ են եկել օրենքի մի շարք թերություններ և բացթողումներ, իսկ օրենքի մի շարք դրույթներ էլ կորցրել են իրենց արդիականությունը: Բացի այդ «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Փաթեթով վերանայվում են տեղեկություն ստանալու հարցմանը ներկայացվող պահանջները, տեղեկատվության ազատության պրոակտիվ (սեփական նախաձեռնությամբ) ապահովման հետ կապված կարգավորումները, տեղեկությունների համար վճարելու պայմանները և կարգը, էլեկտրոնային հարցման հետ կապված իրավահարաբերությունները, հարցման պատասխանին ներկայացվող պահանջները, ամրագրվում են անձի՝ ինքն իր մասին տեղեկություն ստանալու իրավունքի և անձի՝ հանրային նշանակության տեղեկություններ ստանալու իրավունքի երաշխիքները, ստեղծվում է տեղեկատվության ազատության համար պատասխանատու լիազոր մարմին, կատարելագործվում է ՏԱ պատասխանատուների ինստիտուտը, հստակեցվում է պատասխանատվությունը՝ տեղեկատվություն տնօրինողների կողմից տեղեկատվության մատչելիության և հրապարակայնության ապահովման ոլորտում օրենքով սահմանված պարտականությունները չկատարելու համար: 2 0 0 11006