Discussed 08.09.2023 - 23.09.2023 «ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ «ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ, ՀԱՐԿԵՐԻ, ՀԱՏՈՒԿ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է սահմանել՝ 1) «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների համար պարտավորությունների կատարման ապահովման չափի հաշվարկման համար հիմք ընդունվող տեղեկությունները՝ այդ թվում այն դեպքում, երբ ապրանքների վերաբերյալ ճշգրիտ տվյալներ առկա չեն․ 2) «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների համար պարտավորությունների կատարման ապահովման չափի հաշվարկման համար հիմք ընդունվող տեղեկություններն այն դեպքում, երբ ապրանքները փոխադրվելու են նաև Եվրասիական տնտեսական միության անդամ այլ պետությունների տարածքներով։ Նախագծով նախատեսվում է սահմանել «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների համար ներմուծման մաքսատուրքի և հարկերի վճարման գծով պարտավորությունների ապահովման չափի հաշվարկման նպատակով համապատասխան իրավական հիմքեր: Նախագծով սահմանվող դրույթները կիրառելի կլինեն այն դեպքում, երբ «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով փոխադրվող ապրանքների համար կպահանջվի ներմուծման մաքսատուրքի, հարկերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովում։ 4 1 0 2357
Discussed 08.08.2023 - 23.08.2023 ԱՌԱՆՑ «ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ՝ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ԺԱՄԱՆՄԱՆ ՎԱՅՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՎԱՅՐ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ ՉՏԵՂԱԿԱՅՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԵԿ ՎԱՅՐԻՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ ՉՏԵՂԱԿԱՅՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԵԿ ԱՅԼ ՎԱՅՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է սահմանել ժամանման վայրում ապրանքները ժամանակավոր պահպանության հանձնելու դեպքում ժամանման վայրից մինչև ժամանակավոր պահպանության վայր, ինչպես նաև ժամանակավոր պահպանության ահանձնված ապրանքների համար ժամանակավոր պահպանության վայրի փոփոխության դեպքում այդպիսի ապրանքների՝ ժամանակավոր պահպանության նոր վայրի փոխադրման հետ կապված հարաբերությունները։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է համապատասխան կատեգորիաների անձանց կողմից տեղափոխվող ապրանքների, ինչպես նաև սահմանված դեպքերում օտարերկրյա ապրանքների կարգավիճակ ունեցող ապրանքների փոխադրման գործընթացը դեպի ժամանակավոր պահպանության վայրեր կազմակերպել պարզեցված կարգով։ 3 0 0 1821
Discussed 17.07.2023 - 01.08.2023 «ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է սահմանել «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգն ավարտելու համար ներկայացվող փաստաթղթերի՝ մաքսային մարմինների կողմից գրանցման վերաբերյալ կարգավորումները, մասնավորապես՝ փաստաթղթերի գրանցման և գրանցման վերաբերյալ տեղեկատվության՝ հայտարարատուին ուղարկման եղանակը․ փաստաթղթերի գրանցման վերաբերյալ հավաստման ձևը, դրանում պարունակվող տեղեկությունները։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի ավարտին ուղղված մաքսային գործառնությունների ավտոմատացում և մաքսային մարմինների կողմից միասնական կիրառության ապահովում։ 1 3 0 2244
The draft has been accepted Discussed 16.02.2017 - 20.03.2017 «Հայաստանի Հանրապետության տարածքում մի մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին իրականացվող տարանցման առանձնահատկությունները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի թիվ 1930-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագիծն ուղղված է Հայաստանի Հանրապետության տարածքում մի մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին իրականացվող տարանցման առանձնահատկությունների սահմանմանը: 0 0 0 9914