Under development Discussed 20.01.2023 - 04.02.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆաղաՆախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2022 թվականի սեպտեմբերի 14-ին «Մաքսային կարգավորման մասին» ՀՕ-353-Ն օրենքի ընդունմամբ, որով ուժը կորցրած է ճանաչվել «Մաքսային կարգավորման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-241-Ն օրենքը: Նշված օրենքի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 2-ի թիվ 194-Ն որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություն¬ներ՝ որոշման դրույթները համապատասխանեցնելով ներկայումս գործող օրենքի 103-րդ հոդվածին։ 0 2910
The draft has been accepted Discussed 05.11.2021 - 26.11.2021 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի N 1308-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի N 1308-Ն որոշման մեջ կատարել լրացումներ, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 20-ի N 1368-Ն որոշմամբ հաստատված հիդրոֆտորածխածինների ցանկում ներառված նյութերը չեն համարվի ռազմական նշանակության ապրանքներ, քանի որ դրանք կիրառվում են արդյունաբերության տարբեր բնագավառներում (մասնավորապես սննդի արդյունաբերությունում), սառեցման համակարգերում, իրենց տեխնիկական բնութագրերով, կառուցվածքային հատկանիշներով հատուկ նախագծված և նախատեսված չեն ռազմական նշանակությամբ կիրառելու նպատակով։ 0 2020