Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 09.12.2024 - 29.12.2024

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Նախագծով առաջարկվում է սահմանել, որ հողամասի նպատակային նշանակությունը փոխելիս կադաստրային արժեքների տարբերությունը քսան միլիոն դրամը (իսկ կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային և բարձրլեռնային համայնքներում՝ տասը միլիոն դրամը) գերազանցելու դեպքում, հողամասի սեփականատերը համապատասխանաբար քսան և տասը միլիոն դրամը գերազանցող գումարը կարող է վճարել մինչև հինգ տարվա ժամկետում։ Կադաստրային արժեքների տարբերության տարաժամկետ որոշումը և վճարման ժամանակացույցը հաստատվելու է համայնքի ավագանու որոշմամբ: Ի հավելումն, նախատեսված հողամասի կադաստրային արժեքը տարաժամկետ կարգով վճարելու պարտավորության կատարումն ապահովելու նպատակով հողամասի սեփականատերը համապատասխան համայնքի հետ պետք է կնքի նպատակային նշանակությունը փոփոխված հողամասի հիփոթեքի պայմանագիր կամ ներկայացնի տարաժամկետ վճարման ժամկետից ոչ պակաս ժամկետով և տարաժամկետ վճարման ենթակա գումարից ոչ պակաս գումարի երաշխիք` տրված Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված բանկի կողմից: Ընդ որում, հողամասի սեփականատերը նաև պարտավոր է համայնքին վճարել տարաժամկետված գումարի երկու տոկոսի չափով տոկոսներ` տարաժամկետման յուրաքանչյուր տարվա համար` յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակում` նախորդող տարվա համար: Վճարումների չկատարման պարագայում համայնքը հնարավորություն կունենա բռնագանձել գրավադրված հողամասը սեփականատիրոջից: Որպես այլընտրանք` կարող է  ներկայացվել տարաժամկետ վճարման ժամկետից ոչ պակաս ժամկետով և տարաժամկետ վճարման ենթակա գումարից ոչ պակաս գումարի երաշխիք` տրված Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված բանկի կողմից: Ընդ որում, երաշխիքը պետք է համայնքի ավագանուն ներկայացված լինի նախքան տարաժամկետ վճարման մասին համայնքի ավագանու որոշման կայացումը: Նշված կարգավորումները մի կողմից հավելյալ երաշխիքներ է ստեղծում համայնքի համար վճարումների կատարման հետ կապված, մյուս կողմից ներդրողի համար ռիսկային է դարձնում ըստ սահմանված ժամանակացույցի վճարումներ չկատարելը:
Մնաց {days} օր
0 3309
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: