Located in RA Government Discussed 27.03.2024 - 30.04.2024 «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Շուկայի վերահսկողության մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախատեսվում են փոփոխություններ և լրացումներ հետևյալ իրավական ակտերում «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2.1-րդ մասով սահմանված. - մանրածախ առևտուր իրականացնելիս պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օտարման արգելքը տարածել նաև թաղանթի 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող պոլիէթիլենային պարկերի և տոպրակների(բացառությամբ՝ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի, ինչպես նաև աղբի համար նախատեսված երկրորդային հումքից արտադրված պարկերի), պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների (բացառությամբ՝ կշռափաթեթավորման համար օգտագործվող կափարիչով պլաստիկից տարաների), ափսեների, բաժակների, բաժակի կափարիչների, գդալների, պատառաքաղների, դանակների, ըմպելու կամ խառնելու համար նախատեսված ձողիկների վրա, - վերոնշյալ արգելքը սահմանել ոչ միայն մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի որոշակի թիրախային խմբի վաճառքի (իրացման), այլ նաև դրանց առկայության կամ օտարման վրա՝ կարգավորումը համապատասխանեցնելով ՀՀ հարկային օրենսգրքի պահանջներին և հնարավորինս նվազեցնելով մեկանգամյա պլաստիկի թիրախային խմբի ապրանքների գործածությունը, - մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի թիրախային խմբի առկայության կամ օտարման արգելքը ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից։ - «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է. - Օրենսգրքի 158-րդ հոդվածը լրացնել նոր 12.1-ին մասով՝ առանձնացված պատասխանատվություն ամրագրելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2.1-րդ մասում նշված ապրանքների ոչ միայն վաճառքի (իրացման), այլ նաև դրանց օտարման, այլ նաև առկայության վրա՝ կարգավորումը համապատասխանեցնելով ՀՀ հարկային օրենսգրքի պահանջներին, իսկ համապատասխան տուգանքի չափը սահմանել սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով, որը կնպաստի գործող տուգանքի չափի և հասցվող վնասի տարբերության նվազեցմանը, ինչպես նաև կկանխարգելի մեկանգամյա պլաստիկ արտադրանքի՝ թիրախային խմբի ապրանքների օտարման դեպքերը, - Օրենսգրքի 158-րդ հոդվածի՝ առաջարկվող 12.1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող և վարչական տույժեր նշանակող, տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ, սահմանել Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին, - «Շուկայի վերահսկողության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է. - ամրագրել «դիտարկում» հասկացությունը, - օրենքը լրացվում է «Դիտարկումների իրականացումը» 5․1 հոդվածով, որում ամրագրված են դիտարկման ձևով վերահսկողության իրականացման վերաբերյալ կարգավորումներ՝ պլաստիկ արտադրանքի որոշակի թիրախային խմբի ապրանքատեսակների, ինչպես նաև ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների համար, ինչպես նաև նախագծով ապմրագրվել են որոշ փոփոխություններ՝ Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի առաջարկով։ 9 18 5 3828
Discussed 17.08.2022 - 08.09.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 537-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի N 537-Ն որոշման հավելվածի 4-րդ կետով սահմանված է, որ չափանոթի միջոցով սպառողի հայեցողությամբ հեղուկ վառելիքի յուրաքանչյուր տեսակի համար ճշգրիտ չափն սպառողին ցույց տալը և դրա վաճառքի իրականացումը կատարվում է չափանոթի 5 դմ3 (5 լ) անվանական տարողության կամ դրա բազմապատիկի չափով։ Ներկա փուլում տվյալ ծավալի չափանոթների ձեռքբերումը (արտադրությունը) իրատեսական չէ և դրանց բացակայությունն առաջացնում է հեղուկ վառելիքի վաճառքի խոչընդոտներ։ 4 1 0 2814
Discussed 25.01.2022 - 09.02.2022 ՀԵՂՈՒԿ ՎԱՌԵԼԻՔԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐՈՒՄ ՍՏՈՒԳԱՉԱՓՎԱԾ ՏԱՐԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է ««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին» Վարչապետի N 792-Ա որոշմամբ սահմանված միջոցառման ապահովմամբ, համաձայն որի պետք է սահմանված կարգով մշակվեր և Վարչապետի աշխատակազմ ներկայացվեր Օրենքից բխող «Հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում ստուգաչափված տարաներին ներկայացվող պահանջները, դրանց տեղադրման և կիրառման կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը։ 2 0 0 4006