Under development Discussed 10.01.2022 - 25.01.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 145-Ն, 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-ի N 495-Ն ԵՎ 460-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Որոշման նախագծով նախատեսվում է՝ - դյուրինացնել ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների՝ ընտանեկան, սոցիալական նպաստների ու հրատապ օգնության, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների փոխհատուցման վճարումների իրականացման գործընթացը՝ թղթային ցուցակները էլեկտրոնայինով փոխարինելու միջոցով, - սահմանել համապատասխան իրավակարգավորումներ՝ անապահով ընտանիքների համար խմելու ջրի հնարավորինս նվազ սակագներ կիրառելու համար տեղեկատվության փոխանակման գործընթացների ապահովման համար, -վերանայել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընտանիքի ամբողջական եկամտի կազմը, -որոշումը համապատասխանեցնել «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին», «Սոցիալական աջակցության մասին» օրենքներին։ 0 1 0 4915
Under development Discussed 08.12.2020 - 23.12.2020 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1566-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագիծը մշակվել է Վարչապետի 2020 թվականի սեպտեմբերի 27-ի N 1097–Ա որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ կետի հանձնարարականի համաձայն և նպատակ ունի ապահովել ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի հունիսի 18-ի ՀՕ-323-Ն oրենքի կիրարկումը: Օրենսդրական փոփոխությամբ սահմանվել են, որ նպաստը վճարվելու է անկանխիկ եղանակով՝ բանկի կամ Ազգային օպերատորի միջոցով, բացառությամբ Օրենքով նախատեսված դեպքերի։ Ընդ որում, նշված օրենսդրական փոփոխությամբ սահմանվել է անկանխիկ եղանակի անցման փուլային ժամանակահատված՝ Կառավարությանը լիազորելով նպաստի անկանխիկ վճարման կազմակերպություն չընտրած անձանց փոխարեն կատարել համապատասխան ընտրություն։ 0 0 0 5391
Under development Discussed 07.12.2020 - 22.12.2020 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 670-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագիծը մշակվել է Վարչապետի 2020 թվականի սեպտեմբերի 27-ի N 1097–Ա որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ կետի հանձնարարականի համաձայն և նպատակ ունի ապահովել ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի հունիսի 18-ի ՀՕ-322-Ն oրենքի կիրարկումը: Նախագծով նախատեսվում է, որ եթե կենսաթոշակառուն կենսաթոշակի վճարման եղանակը փոխելու, կենսաթոշակի վճարելը վերսկսելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու դիմումը չի ներակայացնում մինչև «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 55-րդ հոդվածի 12-րդ մասում սահմանված՝ կենսաթոշակի վճարումը անկանխիկ եղանակով շարունակելու ժամկետները, ապա վճարումը շարունակվում է անկանխիկ եղանակով։ Ընդ որում, կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարող կազմակերպության ընտրությունը նախատեսվում է կատարել Ծրագրային մոդուլի միջոցով․ այն է՝ տվյալ ամսվա վճարման ցուցակ ձևավորելիս կենսաթոշակը համապատասխան բնակավայրում հաշվառված՝ կանխիկ եղանակով ստացող անձանց համար անկանխիկ եղանակով վճարող կազմակերպությունը (բանկը կամ Ազգային օպերատորը) Ծրագրային մոդուլի կիրառմամբ պատահականության սկզբունքով ընտրվում է՝ հաշվի առնելով այդ ամսվա կենսաթոշակի վճարման ցուցակ ներառման ենթակա՝ տվյալ բնակավայրում անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստացող անձանց թվի համամասնություններն ըստ վճարող կազմակերպությունների։ 1 0 0 5666