Discussed 12.04.2024 - 28.04.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 91-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել մթնոլորտի վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը հաստատող Կառավարության որոշման մեջ, որոնք պայմանավորված են 2023 թվականի դեկտեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-396-Ն օրենքի ընդունմամբ: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է Կառավարության որոշման նախաբանում լրացնել լիազորող նորմը, որոշման վերնագրում և ամբողջ տեքստում «մթնոլորտի վրա տնտեսական գործունեության» բառերը փոխարինել «մթնոլորտային օդի վրա տնտեսական գործունեության» բառերով, ինչպես նաև լրացնել մթնոլորտի վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցությունը գնահատման դեպքերը: 2 5 0 1466
Discussed 17.11.2022 - 03.12.2022 <Շուկայի վերահսկողության մասին> Հայաստանի Հանրապետության oրենք Նախագծով առաջարկվում է ընդունել «Շուկայի վերահսկողության մասին» օրենք, որով սահմանվում են օրենքի կարգավորման առարկան և գործողության ոլորտը, համապատասխան հասկացությունները, շուկայի վերահսկողության հիմնական սկզբունքները, տեսչական մարմնի գործառույթները, իրականացվող վերահսկողության առանձնահատկությունները և ձևերը, մասնավորապես՝ օրենքի նախագծով նախատեսվում է սահմանել մշտադիտարկման վերահսկողության ձև, որը հնարավորություն կընձեռի տեսչական մարմնին վերապահված վերահսկողության ոլորտում իրականացնել գործողությունների համալիր, որն ուղղված է լինելու վերհանելու տվյալ ոլորտում առկա ռիսկերը և կանխարգելելու վտանգավոր արտադրանքի շրջանառությունը շուկայում. Միաժամանակ, օրենքի նախագծով նաև նախատեսվում է սահմանել շուկայի վերահսկողության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները, ինչպես նաև վերահսկողություն իրականացնող անձանց և տնտեսավարողների իրավունքները և պարտականությունները: Նախագծի ընդունումը թույլ կտա կանոնակարգել և առավել արդյունավետ դարձնել տեսչական մարմնի կողմից ոչ պարենային արտադրանքի, թանկարժեք մետաղների, չափումների միասնականության ապահովման, ինչպես նաև արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի ոլորտներում ռիսկերի կառավարումը, անվտանգության ապահովումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանումը, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումների իրականացումը: 4 3 1 3169