Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 09.12.2024 - 24.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1395-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի անհրաժեշտությունը բխում է 2024թ. օգոստոսի 6-ից ուժի մեջ մտած ««Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով (ՀՕ-317-Ն) «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքի մասին» օրենքի 12-րդ, 15-րդ, 16-րդ և մի շարք այլ հոդվածներում կատարված փոփոխություններով: Օրենքում նաև լրացվել է դրույթ, որ, անկախ փոխնակ մոր ծառայությունից օգտվելու դեպքերից, վերարտադրողական տեղնոլոգիաների կիրառմամբ ծնող դարձած ցանկացած անձ կարող է իր ցանկությամբ դիմել ԴՆԹ թեստավորման` իր կենսաբանական ծնող լինելու փաստը հաստատելու նպատակով:
0 1489

Discussed 05.12.2024 - 20.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 214-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի անհրաժեշտությունը բխում 2024թ. օգոստոսի 6-ից ուժի մեջ մտած «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքի մասին Օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  ՀՀ Օրենքի փոփոխություններից (ՀՕ-317-Ն), որի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել  համապատասխանեցնել 2013 թվականի մարտի 7-ի N 214-Ն  որոշման  մեջ կիրառվող եզրույթները Օրենքով սահմանված եզրույթներին:
0 1485

Discussed 30.10.2024 - 14.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի N 697-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Մարդու վերարտադրողական առողջության և  վերարտադրողական իրավունքի մասին Օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  ՀՀ Օրենքի փոփոխությունների (այսուհետ, Օրենք) հետևանքով անհրաժետություն է առաջացել  2022 թվականի մայիսի 19-ի N 697-Ն  որոշումը համապատասխանեցնել Օրենքով սահմանված լիազորող նորմ հանդիսացող հոդվածին և, միաժամանակ նաև ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշման դրույթներին, քանի որ ՀՀ կառավարության 2022 թվականի հունիսի 23-ի N 933-Ն որոշմամբ փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշման մեջ և, արդյունքում, N 2 հավելվածը շարադրվել է նոր խմբագրությամբ:
0 1625

The draft has been accepted

Discussed 22.04.2022 - 07.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 568-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Առաջարկվող նախագծով հստակեցվում են սեփական ձվաբջջով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության մերժման հիմքերը, միաժամանակ մեղմացնելով նշված պայմանը 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներ հանդիսացող հաշառուների խմբի համար, միաժամանակ, ցածր ձվարանային պաշարով մերժման հիմքը չի տարածվի դոնորական ձվաբջջով արտամարմնային բեղմնավորման ծառայություն ստացող անձանց վրա, ինչպես նաև օրենսդրորեն կամրագրվի դատական կարգով անհայտ կորած և 2020թ. նոյեմբերի 9-ից հետո զոհված զավակների ծնողների իրավունքը և փոխնակ մոր ծառայության և դոնորական ձվաբջջի ծախսերի փոխհատուցման մասով գործող որոշման հավելված 1-ի 11.1 կետով սահմանված շահառուների համար  նախատեսված բացառությունը:
0 4313