Discussed 01.09.2023 - 16.09.2023 «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է՝ - սահմանել, որ հարկային հաշվարկներ չեն կարող ներկայացվել նաև այն դեպքերում, երբ հարկային հաշվարկը վերաբերում է այն հաշվետու ժամանակաշրջանին, որը տվյալ հարկատեսակի գծով գտնվում է ստուգման ընթացքում կամ այն հաշվետու ժամանակաշրջանին, որի ստուգումը՝ տվյալ հարկատեսակի մասով, սկսվել է, սակայն հաշվարկի ներկայացման օրը ստուգման ընթացքը կասեցված է, բացառությամբ տրանսֆերային գնագոյացման հարկային հաշվարկների, - սահմանել, որ հարկային պարտավորությունն ավելացնող և (կամ) հաշվանցվող (պակասեցվող) գումարը նվազեցնող հարկային հաշվարկները (այդ թվում՝ ճշտված հարկային հաշվարկները) ԱԱՀ-ի մասով կարող են ներկայացվել նաև այն հաշվետու ժամանակաշրջանի մասով, որը հարկային մարմնի կողմից ուսումնասիրվել է, ինչպես նաև այն հաշվետու ժամանակաշրջանին, որի արդյունքներով առաջացած ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարների մուտքագրումը միասնական հաշվին կատարվել է Օրենսգրքի 348-րդ հոդվածի 10-րդ մասին համապատասխան՝ Կառավարության սահմանած պարզեցված ընթացակարգով, - ուժը կորցրած ճանաչել համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագիրը հրապարակելու պահանջը, - սահմանել, որ համալիր հարկային և տրանսֆերային գնագոյացման ստուգումների հանձնարարագիրը ստուգումն սկսելու օրը ներկայացվում է հարկ վճարողին՝ ծանոթացման, - սահմանել, որ հարկային պարտավորությունների առաջադրման ժամկետները լրացած լինելու պարագայում, եթե հարկային պարտավորությունների ճշտման արդյունքում ավելանում է հարկային պարտավորությունը և (կամ) նվազում է հաշվանցվող (պակասեցվող) գումարը, ապա օրենսգրքի 44-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան կատարվում են հարկային պարտավորությունների կամ հաշվանցվող (պակասեցվող) գումարների փոփոխություններ։ 7 336 5 6447