Under development Discussed 19.09.2023 - 05.10.2023 ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր Ներկայացվող նախագծերի փաթեթը նպատակ ունի ապահովել ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և դրան առնչվող հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելը։ Մասնավորապես, նախագծերի փաթեթով առաջարկվում է վերանայել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու բանաձևը՝ միասնականացնելով աշխատանքային ստաժի 1 տարվա համար սահմանվող չափը և միաժամանակ հանելով «նվազագույն կենսաթոշակ» եզրույթը: Կենսաթոշակ վճարելը դադարեցնելու մասին գրավոր հայտարարություն ներկայացնելու դեպքում կենսաթոշակի չափի ավելացման հնարավորություն՝ Գ2 լրացուցիչ կենսաթոշակի գործակցի կիրառում: Հստակեցնել զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող շահառուների շրջանակը և վերանայել զինվորական կենսաթոշակի իրավունք տվող պայմանները. Զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց շրջանակը հստակեցնելու հետ միաժամանակ կենսաթոշակի արտոնություններ սահմանել դատական ակտերի հարկադիր կատարողների, հակակոռուպցիոն կոմիտեում ծառայողների, քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց, դատախազների, դատական կարգադրիչների համար: Նշված անձանց համար սահմանվում է կենսաթոշակի նոր տեսակ՝ պետական ծառայողների երկարամյա ծառայության կենսաթոշակ: Կենսաթոշակի նոր տեսակի համար սահմանել կենսաթոշակի իրավունք տվող հաշվառվող ժամանակահատվածները, որոնք ներառում են մինչև պետական պաշտոն զբաղեցնելը զինվորական ծառայության ժամանակահատվածները, ինչպես նաև դատական ակտերի հարկադիր կատարողի, հակակոռուպցիոն կոմիտեում ծառայողի, քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն, դատախազի, դատական կարգադրիչի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածները: Սոցիալական նպաստները վերանվանել սոցիալական կենսաթոշակներ։ 1 0 0 7460