Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 12.03.2025 - 27.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 375-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 27-ի թիվ 375-Ն որոշման  3-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն յուրաքանչյուր տարի մինչև տվյալ տարվա հունվարի 31-ը որոշմամբ սահմանված կարգով կազմակերպել առողջության ապահովագրության ծառայություններ մատուցող ընկերությունների հետ առողջության ապահովագրության պայմանագրերի կնքման գործընթացը: Նույն որոշման թիվ 1 հավելվածի 21-րդ կետի համաձայն յուրաքանչյուր տարվա «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում նախարարությունն էլեկտրոնային փոստով տեղեկացնում է սույն կարգի 20-րդ կետի պայմանները բավարարող բոլոր ապահովագրական ընկերություններին պայմանագրային գործընթացն սկսելու մասին: Նույն կարգի 21-րդ կետով նախատեսված գրության ստացման օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ապահովագրական ընկերությունը պայմանագրային գործընթացին մասնակցության մասին գրավոր տալիս է իր համաձայնությունը՝ գրությանը կից ներկայացնելով սույն կարգի 20-րդ կետով նախատեսված լիցենզիայի, հաշտարարի հետ համաձայնագրի և 3 տարվա գործունեությունը հավաստող փաստաթղթերի պատճենները կամ հրաժարվում մասնակցությունից: Վերոգրյալ ընթացակարգին համապատասխան առողջապահության նախարարությունը պայմանագրային գործընթացը սկսելու նպատակով էլեկտրոնային փոստով տեղեկացրել է պայմանագրային գործընթացը սկսելու մասին, սակայն համաձայնութուն չի ներկայացվել։ Ծրագրի շրջանակներում պայմանագրերը պետք է կնքվեր մինչև 2025 թվականի հունվարի 31-ը։ Ապահովագրական ընկերությունների կողմից որպես պայմանագրի կնքման պայման առաջ է քաշվել ապահովագրական գումարի չափի ավելացումը, ինչը ժամանակատար գործընթաց է և պահանջում է Կառավարության համաձայնությունը պահուստային ֆոնդից լրացուցիչ շուրջ 930.0 մլն դրամ հատկացնել։
0 621

Under development

Discussed 06.03.2025 - 21.03.2025

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՀՐԱՏԱՊ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1833-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքներին հրատապ սոցիալական աջակցության միջոցառման նպատակն է հրատապ սոցիալական աջակցություն տրամադրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնց առնվազն մեկ անդամի տվյալներն առկա են Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 3-ի N 1675-Լ որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակում միանվագ դրամական սոցիալական աջակցության շահառուների կամ Օպերատիվ շտաբի տրամադրած՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվող Լեռնային Ղարաբաղի բնակիչ հանդիսացող անձանց ցուցակներում կամ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից և 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հաշվառված բռնի տեղահանվածների տվյալների շտեմարանում, բացառությամբ՝ 1) պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում ժամանակավոր բնակվող ընտանիքներին. 2) պետական աջակցությամբ հյուրանոցներում կամ հյուրատներում ժամանակավոր բնակվող ընտանիքներին․ 3) ընտանիքների, որոնց անդամներից մեկը Հայաստանի Հանրապետությունում ունի սեփականության կամ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով (50 տոկոս և ավելի մասնաբաժնով) պատկանող բնակության համար նախատեսված բնակելի անշարժ գույք։ Միջոցառման իմաստով սոցիալապես անապահով ընտանիքներ են համարվում ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության «14.00» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող կամ «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափն անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 160 տոկոսի արժեքից ցածր եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքները։
57 16284

The project has not been accepted

Discussed 26.02.2025 - 16.03.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի №1119-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունմամբ կսահմանվեն դրամական օգնության չափեր 28-րդ և 33-րդ խմբերի պաշտոն զբաղեցնող Ծառայության զինծառայողների համար :
0 472

Under development

Discussed 11.02.2025 - 26.02.2025

«ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ » ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ԵՎ «ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ » ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ 2024 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունվել և 2024 թվականի նոյեմբերի 14-ից ուժի մեջ են մտել ««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» ՀՕ-407-Ն, ««Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մաuին» ՀՕ-408-Ն, ««Կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մաuին» ՀՕ-410-Ն, ««Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին» ՀՕ-413-Ն, «Սոցիալական աջակցության մասին» ՀՕ-414-Ն, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-416-Ն և մի շարք այլ օրենքներ։ Նշված օրենքներով ներդրվեց նաև ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգը։ Միաժամանակ, պայմանավորված 1998 թվականի մայիսի 5-ի «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից ուժը կորցրած ճանաչվելու և «Կատարողական վարույթի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու հանգամանքով, անհրաժեշտ է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-416-Ն օրենքում նշված կարգավորումները սահմանել «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքում՝ վերը նշված օրենքների միասնությունն ու ներդաշնակությունն ապահովելու նպատակով։ Բացի այդ, անհրաժեշտ է նաև կատարել որոշակի փոփոխություններ «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում՝ հիմք ընդունելով ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգի սկզբունքները և տերմինները։
0 615

Under development

Discussed 03.01.2025 - 18.01.2025

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է ծառայողական բնակարանով ապահովվելու կամ ամսական դրամական հատուցում ստանալու իրավունք վերապահել ծառայության վայրի վարչական տարածքից առնվազն 60 կիլոմետր հեռավորությամբ սեփականության իրավունքով բնակելի տարածություն կամ նույն հեռավորությամբ մշտական (փաստացի) հաշվառման վայր չունեցող զինծառայողներին: Միաժամանակ պայմանագրային զինծառայողներին վճարվող ամսական դրամական հատուցումը փոխարինել այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց պայմանագրային զինծառայողներին վճարվող դրամական փոխհատուցմամբ:
21 3339

Discussed 04.12.2024 - 19.12.2024

«2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում սոցիալական նպատակով որսի (սիրողական ձկնորսություն) համար նախատեսվող օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրաման Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ և 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի պահանջներից, համաձայն որի լիազոր մարմնի իրավասությունն է որսի կենդանիների ցանկի հաստատումը, դրանց որսի համար նախատեսվող տարեկան օգտագործման թույլատրելի չափաքանակների և որսի ժամկետների սահմանումը։ Նախագծի ընդունման նպատակը կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման մասին պայմանագրերի կնքման գործընթացի կանոնակարգումը և կենդանական պաշարների կայուն կառավարումն է։ Նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի Կենդանական աշխարհի օբյեկտների սոցիալական նպատակներով օգտագործման պայմանագրերի կնքման գործընթացը, ինչպես նաև կնպաստի այդ գործընթացում վարչարարության նվազեցմանը։
0 1611

Discussed 11.11.2024 - 26.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27֊Ի N 1691֊Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27֊ի N 1691֊Ն որոշմամբ սահմանված կարգավորումները չեն տարածվի ծառայության ծառայողների վրա, ինչը հնարավորություն կտա ապահովել աշխատողների գաղտնիությունը, առաջնորդվել օրենքով սահմանված սկզբունքներով և պահանջներով և Ծառայության առանձնահատկություններից ելնելով Ծառայության ծառայողների սոցիալական երաշխիքների շրջանակում առանձին կարգավորում սահմանել ծառայողներին հատկացվող սոցիալական փաթեթի տրամադրման իրավաբերությունների նկատմամբ։
0 989

Under development

Discussed 30.10.2024 - 15.11.2024

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ ԱՆՁԱՆՑ ԿԵՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ԾԱԽՍԵՐԸ ՀՈԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1763-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է ՀՀ կառավարության 12.10.2023թ.-ի N 1763-Լ որոշմամբ (այսուհետ՝ որոշում) սահմանված սոցիալական աջակցության տրամադրման ժամկետի երկարացում ևս 3 ամսով՝ 2025 թվականի հունվար-մարտ ամիսների համար և տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կկազմի 50000 դրամ: Որոշմամբ տրամադրվող սոցիալական աջակցության ավարտից հետո՝ 2025 թվականի ապրիլ ամսվանից առաջարկվում է սոցիալական աջակցություն տրամադրել բռնի տեղահանված առանձին խմբերի անձանց՝ փաստացի Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հաշվառված՝ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան ունեցող անձանց, 63 և ավելի տարեկան անձանց, կերակրողին կորցնելու դեպքում՝ նպաստ ստացող անձանց (այսուհետ՝ կերակրողին կորցրած անձ) և մինչև 18 տարեկան երեխաներին, որի շրջանակներում սոցիալական աջակցության ամսական չափը յուրաքանչյուր շահառուի համար նախատեսվում է՝ 1) 2025 թվականի ապրիլ ամսվանից մինչև հունիս ամիսը ներառյալ՝ 40000 դրամ. 2) 2025 թվականի հուլիս ամսվանից մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ՝ 30000 դրամ:    
10 1831

Under development

Discussed 26.09.2024 - 14.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1078-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագիծն ընդունվելու դեպքում կապահովվի Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց մատուցվող՝ աջակցության կենտրոնի ծառայությունների պատշաճ հավաստագրումը և աջակցության կենտրոնների կողմից հավաստագրման համար անհրաժեշտ նվազագույն պահանջների պահպանումը։
0 1227