Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 27.01.2023 - 11.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԿԱՆՈՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Տաշիրի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու  « Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և   իրացման կանոները սահմանելու մասին » որոշման նախագծի հանրային բաց լսումների և (կամ)  քննարկումներին: Շահագրգիռ անձինք կարող են Տաշիրի համայնքապետարանում, ինչպես նաև Տաշիր համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված« Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և   իրացման կանոները սահմանելու մասին »  որոշման նախագծին ծանոթանալ և դրանց վերաբերյալ 2023 թվականի հունվարի 27-ից փետրվարի 10-ը  ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (tashir.hamaynq@bk.ru) կամ գրավոր ներկայացնել Տաշիրի համայնքապետարան: 2023 թվականի փետրվարի 11-ին՝ ժամը 15:00-ին, Տաշիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և  իրացման կանոները սահմանելու մասին» որոշման նախագծի հանրային քննարկում:  Սկիզբը՝  2023 թվականի հունվարի 27 , ավարտ՝  փետրվարի 10 :    
0 3155