Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 03.07.2024 - 23.07.2024

«ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ Նպատակը և ակնկալվող արդյունքը   Նախագիծ 1-ի ընդունմամբ բուսասանիտարիայի ոլորտում կսահմանվեն իրավակարգավորումներ, որոնք կբացառեն օրենսդրական դրույթների կիրարկման տարընկալումները, մասնավորապես հնարավորություն տալով պեստիցիդներ և ագրոքիմիկատներ ներկրող տնտեսավարողներին ճշգրիտ կողմնորոշվելու պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման գործընթացում պահանջվող փաստաթղթերի ներկայացման հարցում, ինչն էլ հնարավորություն կտա առանց արհեստական խոչընդոտների ապահովել պեստիցիդների և ագրոքիմիկատների սահմանված կարգով գրանցումը և դրանց հետագա ներմուծումը։ Մասնավորապես, կհստակեցվի պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման գործընթացում արտադրողի տվյալների ներկայացումը, ինչպես նաև որոշ պեստիցիդների և ագրոքիմիկատների այլ երկրներում գրանցված լինելու և գրանցման համարի մասին անհրաժեշտ տեղեկատվություն ներկայացնելու պահանջը, սահմանելով իրավական հիմք, որով Կառավարությունը կհաստատի այն պեստիցիդների և ագրոքիմիկատների ցանկը, որոնց գրանցումը ՀՀ-ում կկատարվի առանց նշված տեղեկատվության ներկայացման, ինչն էլ հնարավորություն կտա գյուղացիական տնտեսություններում պեստիցիդների և ագրոքիմիկատների պահանջարկի ժամանակին ապահովումը, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց գործունեության խթանումը՝ զարգացնելով տնտեսավարող սուբյեկների ձեռնարկատիրական գործունեությունը։  Նախագիծ 1-ի ընդունմամբ կկարգավորվեն ներկայումս պեստիցիդների գրանցման հետ առաջացած խնդիրները՝ պայմանավորված հանրապետությունում թունաբանահիգիենիկ գնահատում իրականացնող կառույցների բացակայությամբ և գրանցումը կիրականացվի ՀՀ առողջապահության բնագավառի լիազոր մարմնի կողմից սահմանված կարգին համապատասխան տրված թունաբանահիգիենիկ գնահատման փաստաթղթի հիման վրա, որը կտրվի կամ հետազոտությունների արդյունքում կամ գիտական վերլուծությամբ փաստաթղթային փորձաքննության արդունքում, իսկ վերագրանցումը պեստիցիդների և ագրոքիմիկատների բաղադրության անփոփոխ լինելու դեպքում կիրականացվի պարզեցված ընթացակարգով՝ ներկայացնելով գրանցված արտադրատեսակի համար որոշակի տեղեկություններ։ Ինչպես նաև նախագծով հնարավորություն է տրված մինչև պեստիցիդի կամ ագրոքիմիկատի գրանցման ժամկետի լրանալը արտադրողի կողմից դրանց առևտրային անվանման, արտադրողի կամ արտադրական տարածքի հասցեի փոփոխության դեպքում արտադրողի կողմից տրամադրված՝ փոփոխությունների կատարման մասին տեղեկանքի հիման վրա գրանցման անվանացանկում կատարել տվյալների փոփոխություն։ Նախագիծ 1-ի ընդունումը հնարավորություն է տալիս նաև պարզեցնել պեստիցիդների և ագրոքիմիկատների տեղական արտադրության համար սահմանված պահանջները, սահմանելով այնպիսի դրույթ, որ եթե ՀՀ-ում արտադրվող տվյալ պեստիցիդը/ագրոքիմիկատը նույն առևտրային անվանումով և բաղադրությամբ արդեն իսկ գրանցված է Հայաստանի Հանրապետությունում, ապա հանրապետությունում արտադրված այդ արտադրատեսակը կգրանցվի՝ ներկայացնելով տեղեկություններ առևտրային անվանման, բաղադրության և հասցեի վերաբերյալ։ Նախագիծ 2-ով «Սննդամթերքի անվտանգության վերահսկողության մասին» օրենքում կատարվող փոփոխության արդյունքում հնարավորություն կտրվի պարզեցնել աշխարհի զարգացած պետություններում արտադրված կամ գրանցված պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծումը, խուսափելով կրկնակի փորձաքննության ընթացակարգից՝ ապահովելով գյուղացիական տնտեսություններին պեստիցիդների և ագրոքիմիկատների ժամանակին մատակարարումը և կայուն բուսասանիտարական իրավիճակի ստեղծումը։ Նախագիծ 3-ով «Գործունեության իրականացման ծանուցման մասին»  Օրենքում կատարվող լրացման արդյունքում՝ պեստիցիդների և ագրոքիմկիկատների արտադրությունը և /կամ վաճառքը, որպես ծանուցման ենթակա գործունեության տեսակ սահմանելով՝ հնարավոր կլինի ապահովել տվյալ արտադրատեսակների օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ արտադրությունն ու վաճառքը։ Այն հնարավորություն կտա նաև հնարավորինս կառավարել տվյալ բնագավառում ստվերային տնտեսությունը, իսկ պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման ուղղությամբ տարվող քայլերը պետք է միաժամանակ ուղղված լինեն տնտեսական գործունեության թափանցիկության ապահովմանը, ինչն էլ հնարավոր է տվյալ իրավակարգավորումը սահմանելու պարագայում։
2 2332

Discussed 31.01.2023 - 15.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2228-Ն ԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1282-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 10-րդ բաժնի 53-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթներով սահմանված է պարտավորություն, որի համաձայն Միության տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից անդամ պետությունների տարածքներում արտադրանքին ներկայացվող համապատասխան պարտադիր պահանջները, որոնք սահմանված են անդամ պետությունների օրենսդրությամբ գործում են միայն անցումային դրույթներով սահմանված մասով։ Սա նշանակում է, որ անհրաժեշտ է ուժը կորցրած ճանաչել ազգային նորմատիվ իրավական ակտերով նույնական արտադրանքի համար սահմաված պարտադիր պահանջները։
0 2507

Discussed 20.08.2021 - 08.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1442-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1499-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի № 1442-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների ընդունումը պայմանավորված է գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների տևականության ապահովման, մասնավորապես` ներմուծման ինչպես նաև արտահանման թույլտվությունների դեպքերում տեսչական մարմնի սահմանային հսկիչ կետից կամ մարզային կենտրոնից սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի, սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների համար` տնտեսավարողների կողմից անվտանգության սերտիֆիկատ ստանալու պահանջի հետ կապված ավելորդ փաստաթղթային պահանջների կրճատման, վարչարարության նվազեցման, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա 2012 թվականի դեկտեմբերի 25-ի Մաքսային միության մաքսային տարածք այն արտադրանքի (ապրանքների) ներմուծման կարգի մասին հիմնադրույթի վերաբերյալ, որի նկատմամբ Մաքսային միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ թիվ 294 որոշմամբ սահմանված ներմուծման ընթացակարգերի կանոնակարգման և տեխնիկական կանոնակարգերի կիրարկման ընթացքում առաջացած առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացման անհրաժեշտությամբ:
0 5292