Discussed 14.10.2024 - 29.10.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 642-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է ներդնել դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ: Մասնավորապես, նախատեսվում է Որոշման մեջ կատարել լրացում հավելվածի տեսքով` համաձայն Հավելված N 4-ի: Ներկայումս շահառուները պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման շրջանակներում դեղերը ստանում են առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություններից` գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջների համաձայն: Մասնավորապես, շահառուները ստանում են այն դեղերը, որոնք ԱԱՊ ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություններըւ ձեռք են բերել գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան հայտարարված մրցույթների արդյունքում: Սակայն դեղերի ձեռք բերման հնարավորություն ունենում են ոչ բոլոր շահառուները։ Չնայած դեղատների խտությունը Երևանում բավականին բարձր է և 10․0 հազար բնակչին ընկնում է 7,3 դեղատուն` շուրջ 3 անգամ գերազանցելով ՏՀԶԿ երկրների միջին ցուցանիշը, սակայն գյուղական բնակավայրերում դրանք բացակայում են և 24% գյուղացիական տնտեսությունների համար մոտակա դեղատունը գտնվում է ավելի քան 10 կիլոմետր հեռավորության վրա։ Բացի ֆիզիկական հասանելիությունից, բավականին մեծ է ֆինանսական հասանելիության խնդիրը, քանզի գումարի սահմանափակ լինելը հնարավորություն չի տալիս ավելի մեծ թվով շահառուների սպասարկել։ Խնդիրը կայանում է նրանում, որ դեղի մատակարարները հետաքրքրված չեն մասնակցել գյուղական բժշկական կենտրոնների հայտարարած մրցույթներին՝ դրանց փոքր ծավալների պատճառով կամ էլ առաջարկում են դեղերն ավելի բարձր գներով։ Դա է պատճառը, որ որոշ դեղերի մասով մեծածախ և մանրածախ գների տարբերությունը կարող է 2-ից 125% կազմել՝ միջինում նույնիսկ գերազանցելով համեմատելի երկրներում դեղերի գները 29%-ով։ 0 1 0 597