Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 09.04.2024 - 24.04.2024

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի օգոստոսի 7-ի N 103-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի օգոստոսի 16-ի N 108-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանների նախագծերը Սույն միջոցառման իրականացման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ծրագրերի շահառու հանդիսացող ուսուցիչների համար ստեղծվեն հավասար պայմաններ, այն է՝ ուսուցիչը հնարավորություն ունենա տվյալ ծրագրերով նախատեսված լրավճարներից օգտվելու՝ անկախ նրանից, թե ուսումնական տարվա ընթացքում երբ է անցել աշխատանքի: Միջոցառման իրականացման արդյունքում ակնկալվում է ապահովել հավասար հնարավորություններ սույն ծրագրերի շահառու հանդիսացող ուսուցիչների համար, ինչպես նաև նպաստել ուսումնական հաստատություններ ուսումնական տարվա ընթացքում ցանկացած պահի ընդգրկվելու մոտիվացիայի բարձրացմանը՝ խթան հանդիսանալով առկա հաստիքների համալրման գործընթացի համար:
0 1301

Discussed 11.09.2023 - 26.09.2023

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի օգոստոսի 7-ի N 103-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի օգոստոսի 16-ի N 108-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանների նախագծերը        Իրավական ակտերում փոփոխություններ անելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի օգոստոսի 16-ի N 108-Ն հրամանի Հավելվածի 5-րդ կետում, 8-րդ կետի 1-ին ենթակետում և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի օգոստոսի 7-ի N 103-Ն հրամանի Հավելվածի 7-րդ կետում և  10-րդ կետի 1-ին ենթակետում առկա է տեխնիկական բնույթի նույն վրիպակը:          Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի օգոստոսի 16-ի N 108-Ն հրամանի Հավելվածի 3-րդ կետը շարադրվել է նոր խմբագրությամբ՝ վճարման կարգն ավելի հստակցնելու նպատակով:
0 1959