28.10.2024 12.11.2024 ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն իրավական ակտի ընդունումը պայմանավորված է ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում Է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասին) նախատեսված հանցանքների փաստերով նախաձեռնված քրեական վարույթներով իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրները լուծելու անհրաժեշտությամբ: Բացի այդ, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործունեության պատշաճ իրականացման անհրաժեշտությամբ: 2 8 0 272