Discussed 21.06.2024 - 06.07.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 706-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ նախատեսվում է ապահովել Հակակոռուպցիոն կոմիտեի սանիտարահիգիենիկ, մաքրման և տնտեսական աշխատանքների արդյունավետ և պատշաճ իրականացումը: 2 8 0 1221
Discussed 13.02.2023 - 03.03.2023 ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԹՂԹԵ ԵՎ ՔԻՄԻԱԿԱՆ ԹԵԼՔԵՐԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1546-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի կարգավորման նպատակը՝ ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի № 1015-Ն որոշմամբ հաստատված հավելվածով նախատեսված ՀՀ կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի N 1546-Ն որոշման վերանայումն է՝ վերջինիս համապատասխանեցումը նորմատիվ իրավական ակտերի համար սահմանված պահանջներին, ԵՏՀ խորհրդի 2021 թվականի N 80 որոշմամբ հաստատված նոր ԱՏԳ ԱԱ ծածկագրերին, համապատասխանության գնահատման նոր ընթացակարգերին և պետական վերահսկողության համար օրենսդական հիմքերին։ 1 1 0 2343
Discussed 11.05.2022 - 26.05.2022 Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի N 718-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին Նախագծով հաստատվում են սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառի հետևյալ ստուգաթերթերը. «Տուբերկուլոզի համաճարակաբանական վերահսկողության» N 1.18 ստուգաթերթը, որն ընդգրկում է 94 հարց, «Մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնարում (բաժանմունքում) ներհիվանդանոցային վարակի կանխարգելման և հակահամաճարակային համալիր միջոցառումների կազմակերպման և իրականացման նկատմամբ վերահսկողության» N 1.19 ստուգաթերթը, որն ընդգրկում է 86 հարց, «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում իմունականխարգելման գործընթացի կազմակերպման և իրականացման նկատմամբ վերահսկողության» N 1.20 ստուգաթերթը, որն ընդգրկում է 56 հարց, «Դեղատներին և դեղատնային կրպակներին ներկայացվող սանիտարական կանոնների վերահսկողության» N 1.21 ստուգաթերթը, որն ընդգրկում է 53 հարց, «Վիրուսային հեպատիտներ Բ-ի, Ց-ի համակցված համաճարակաբանական հսկողության նկատմամբ վերահսկողության» N 1.22 ստուգաթերթը, որն ընդգրկում է 27 հարց: 1 0 0 3236
Discussed 13.08.2021 - 29.08.2021 ՀՈԳԵԲՈւԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅՈւՆՈՒՄ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈւԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ԿԵՑՈւԹՅԱՆՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈւ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի կեցությանն անհրաժեշտ պայմանները: Առողջապահության նախարարի հրամանի ընդունումը պայմանավորված է «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքի այսուհետ` Օրենք 5-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջի կատարման անհրաժեշտությամբ: 0 0 0 5992
Discussed 17.09.2020 - 02.10.2020 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի N 718-Ն որոշմամբ հաստատվել են և 2020 թվականի օգոստոսի 27-ի N 1437-Ն որոշմամբ լրացվել են առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային, դեղերի շրջանառության և դեղագործական գործունեության, բժշկական օգնության և սպասարկման, ինչպես նաև աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառներում իրականացվող ստուգումների թվով 25 ստուգաթերթեր, որոնք, սակայն, չեն ներառում տեսչական մարմնի վերահսկողության ամբողջ շրջանակը։ Ուստի անհրաժեշտ է որոշման համապատասխան հավելվածները լրացնել առանձին բնագավառների վերահսկողության ստուգաթերթերով։ Նախագծի ընդունման նպատակն է հաստատել Սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային ստուգաթերթերը: 8 1 0 6297