Discussed 08.11.2017 - 29.11.2017 Պինդ օգտակար հանածոների արդյունահանման նախագծի և ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագրի բովանդակությանը, կառուցվածքին և ձևավորմանը ներկայացվող պահանջները սահմանելու մասին Ընդերքօգտագործման իրավունք ստանալու նպատակով իրավաբանական անձինք հայտի հետ միասին լիազոր մարմին են ներկայացնում նաև ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագիրը և պինդ օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման արդյունահանման նախագիծը:ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 36-րդ, 39-րդ և 50-րդ հոդվածներով սահմանված են ընդերքօգտագործման իրավունք ստանալու նպատակով դիմումին կից ներկայացվող ուսումնասիրման ծրագիրը և արդյուահանման նախագիծը ինչ պետք է ներառի: Սակայն չեն սահմանված պինդ օգտակար հանածոների արդյունահանման նախագծերի և երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագրերի բովանդակությանը, կառուցվածքին և ձևավորմանը ներկայացվող պահանջները, որը իր հերթին առաջացնում է որոշակի բարդություններ և երկիմաստ ընկալումներ հայտատուների համար: Շատ դեպքերում ծրագրերը և նախագծերը ներկայացվում են կամայականորեն կազմված՝ առանց պատշած ձևավորման տեքստի, երբեմն տեքստի բովանդակությունը չի համապատասխանում ծրագրի նպատակին, քարտեզագրական նյութերը և դրանց մաշտաբները պատահականոր են ընտրված:Հանքարդյունահանման նախագծերի և երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագրերի կազմանն հետ կապված իրավահարաբերությունների կարգավորման նպատակով անհրաժեշտություն է առաջացել սահմանել դրանց բովանդակությանը, կառուցվածքին և ձևավորմանը ներկայացվող պահանջները, ՀՀ կառավարության որոշման տեսքով: 0 0 0 8409