Discussed 10.10.2024 - 25.10.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է՝ 1) Օրենսգրքի 27-րդ հոդվածի 6-րդ մասը ուժը կորցրած ճանաչել, որի դեպքում ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից աշխատուժի տրամադրման ծառայությունների մասով Հայաստանի Հանրապետության տարածքում մշտական հաստատություն ձևավորման համար հիմք կընդունվի օրենսգրքի 27-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգավորումը, այն է՝ Հայաստանի Հանրապետության տարածքում աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման դեպքում մշտական հաստատություն է համարվում այն վայրը, որտեղ ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի վարձած աշխատողների և (կամ) այլ անձնակազմի միջոցով կատարվում են աշխատանքներ և (կամ) մատուցվում են ծառայություններ, եթե այդ գործունեությունը Հայաստանի Հանրապետության տարածքում հարկային տարում շարունակվում է 183 և ավելի օրացուցային օր` սկսած ձեռնարկատիրական գործունեության իրականացումը սկսելու օրվանից՝ մեկ ծրագրի կամ մեկից ավելի կապակցված ծրագրերի շրջանակներում. 2) Օրենսգրքով սահմանել, որ ոչ ռեզիդենտ կազմակերպության վարձած աշխատողներին Հայաստանի Հանրապետության տարածքում կատարվող աշխատանքների և (կամ) մատուցվող ծառայությունների դիմաց վճարվող եկամուտները համարվում են Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող եկամուտներ, եթե վճարվող եկամուտները ոչ ռեզիդենտ կազմակերպության Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատության համար համարվում են ծախս և (կամ) աշխատողները ներգավված են մշտական հաստատության գործունեության մեջ. 3) պարզեցնել և ավտոմատացնել Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման մասին տեղեկանքի տրամադրման գործընթացը։ 6 3 0 1550
Discussed 11.09.2024 - 26.09.2024 ԱՆՀԱՏԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ԱՆՀԱՏԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ԱՆՀԱՏԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԵՐԸ, ԴՐԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ, ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ կառավարության որոշման մակարդակով կկարգավորվի անհատական լիցենզիա և անցումային անհատական լիցենզիա տրամադրելու/մերժելու ողջ գործընթացը, որը հնարավորինս թվայնացված կլինի և կիրականացվի օրենքից բխող պահանջը՝ ենթաօրենսդրական ակտի ընդունման տեսանկյունից։ 2 3 0 1153
Discussed 26.02.2024 - 12.03.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ՀՀ-ից դուրս գտնվող աղբյուրներից աշխատանքային կամ աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում ստացվող եկամուտները չեն համարվում եկամտային հարկով հարկման օբյեկտ, եթե ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից հաշվետու տարվա ընթացքում ՀՀ-ից դուրս ստացված նշված եկամուտները չեն գերազանցում 12 միլիոն դրամը։ Ընդ որում, նախագծով սահմանվում է, որ նշված դրույթը չի տարածվում այն ռեզիդենտ ֆիզիկական անձանց նկատմամբ, ովքեր հիշյալ եկամուտները ստացել են հեռավար եղանակով՝ ՀՀ տարածքում աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման դիմաց, ինչպես նաև այն ռեզիդենտ ֆիզիկական անձանց նկատմամբ, ովքեր համապատասխան եկամուտները ստացել են Կառավարության սահմանած հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող երկրներում (աշխարհագրական տարածքներում) գրանցված (հաշվառված) կազմակերպություններից: 17 37 6 4658
The draft has been accepted Discussed 17.08.2017 - 02.09.2017 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի N 1398-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին ՀՀ գործող միջազգային համաձայնագրերի որոշ դրույթներ կիրառելու նպատակով ռեզիդենտության փաստը այլընտրանքային տարբերակներով հիմնավորելու վերաբերյալ: 4 0 0 9167