Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 26.07.2024 - 12.08.2024

«Ռազմաուսումնական հաստատություն ավարտած և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով բնակարան հատկացնելու նպատակով այդ բնակարանների գնման գործընթացի կազմակերպման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 27-ի N 1665-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում սահմանված ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած, ռազմաուսումնական հաստատություն ավարտած և ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում կամ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով բնակարան  հատկացնելու նպատակով այդ բնակարանների գնման գործընթացի կազմակեպման կարգի սահմանումն է:
0 1091

Discussed 26.03.2024 - 11.04.2024

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի N 1085-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է օտարերկրյա պետությունների (բացառությամբ ՌԴ) ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների դրամական ապահովության չափը սահմանել 150 հազար դրամ:  
1 1444

Discussed 02.05.2023 - 18.05.2023

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի N 1085-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների ամսական դրամական ապահովության չափը սահմանել օրենքով սահմանված ամսական նվազագույն աշխատավարձի չափով և առաջադիմության համար՝ 50 000 դրամ չափով:  
0 2073

Discussed 03.05.2022 - 19.05.2022

<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծ      Օրենքի նախագծի համաձայն ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողների հետ կնքվող զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի ժամկետը սահմանվում է 20 տարի, որից ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառության ժամկետը՝ որպես պարտադիր զինվորական ծառայություն, իսկ ուսումնառությունն ավարտելուց հետո՝ որպես հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն, սահմանվում է ռազմաուսումնական հաստատություն ավարտած և ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների համար անհատույց օգտագործման և անհատույց սեփականության իրավունքով բնակարան ստանալու իրավունք, սահմանվում են անհատույց օգտագործման իրավունքով հատկացված բնակարանն անհատույց սեփականության իրավունքով տրամադրման, ինչպես նաև անհատույց օգտագործման իրավունքի դադարման պայմանները, նախատեսվում է, որ բնակարանն անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելու կարգը և պայմանները սահմանվում են ՀՀ կառավարության որոշմամբ: Սահմանվում է նաև, որ համապատասխան կարգավորումները տարածվում են 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված և համապատասխան պայմանագիր կնքած զինծառայողների վրա:
0 4084

Discussed 19.04.2022 - 05.05.2022

«Ռազմաուսումնական հաստատությունների ընդունելության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 525-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ      Որոշման նախագծի համաձայն սահմանվում են ռազմաուսումնական հաստատությունների ընդունելության կրթական ծրագրերը, ընդունելության պայմանները, ընդունելության կազմակերպման ընթացակարգերը, մարմինները, չափորոշիչները և արդյունքների բողոքարկման կարգը, ինչպես նաև ուժը կորցրած է ճանաչվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի «Հայաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատություններ ընդունելության և օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատություններում սովորելու համար թեկնածուների ընտրության կարգը հաստատելու մասին» N 525-Ն որոշումը:
0 4426

Under development

Discussed 22.04.2021 - 07.05.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 543-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշմամբ հաստատված ռազմաուսումնական հաստատությունների ցանկի ճշգրտում և տեխնիկական վրիպակի ուղղում:
0 5788