Drafts

In the title
Draft development authority
Type

The draft has been accepted

Discussed 15.03.2017 - 05.04.2017

«Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծի ներկա­յաց­ման նպա­­­­տակը Հայաստանի Հանրապետության և ՌԴ միջև միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի շրջանակ­ներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար ներմուծվող ռազմական նշանակության ապրանք­ների ներմուծ­ման նկատմամբ ավելացված արժեքի հարկի գծով արտոնությունը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանելն է: Հայաստանի Հան­րա­­­պետու­թյան կառավարության կողմից տվյալ բնագավառում իրականացվող քաղա­քա­­կա­նու­թյունն ուղղված է բարենպաստ պայմաններ ստեղծել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար ռազմական նշանակության արտադ­րանքի ներմուծման համար:
0 8084