Discussed 31.05.2024 - 30.06.2024 «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթ Սույն օրենսդրական փաթեթով առաջարկվում է լրացումներ կատարել «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» և «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքներում, որով նախատեսվում է՝ 1) սահմանել պաշտպանական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հասկացությունը, ինչպես նաև պաշտպանական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ցանկը հաստատելու իրավասություն վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանը։ 2) լիազորել ՀՀ կառավարությանը սահմանելու ռազմական դրության ժամանակ պաշտպանական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օգտագործման, պահպանման, վերականգնման կարգը, ինչպես նաև երևթևեկության սահմանափակումների առանձնահատկությունները։ 3) «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքի 13-րդ հոդվածը լրացնել նոր մասերով՝ սահմանելով, որ ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում և բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում կառուցապատվող օբյեկտները ընդհանուր օգտագործաման ավտոմոբիլային ճանապարհներին միացնելու համար գանձվում է վճար՝ ավտոճանապարհների սեփականատերերի հետ կառուցապատվող շինությունը ավտոմոբիլային ճանապարհներին միացնելու համար կնքվող պայմանագրի հիման վրա: Նշված օբյեկտները ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին միացնելու համար թույլտվության ստացման կարգը և գանձվող վճարի չափը կսահմանի ՀՀ կառավարությունը։ 1 6 4 1186
Under development Discussed 18.10.2023 - 02.11.2023 «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել հետևյալ իրավահարաբերություններին վերաբերող կարգավորումներում՝ Ընտրական իրավունքի սկզբունքներ, Ընտրությունների նշանակումը և անցկացումը արտակարգ և ռազմական դրության դեպքում, Ընտրությունների հրապարակայնություն, ընտրողների իրազեկում, Այլ համայնքի կամ այլ բնակավայրի հաշվառում ունեցող անձանց ընդգրկումն ընտրական ցուցակներում և քվեարկությունը, Տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող անձանց ընդգրկումն ընտրական ցուցակներում և քվեարկությունը, Տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետների ընդգրկումն ընտրական ցուցակներում և քվեարկությունը, Ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից հանելու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկելու վերաբերյալ տեղեկանքի տրամադրումը, Էլեկտրոնային եղանակով ընտրողների ցուցակներում ընդգրկվելու դիմում ներկայացնելու հնարավորությունը, Ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջները, Ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը, Ընտրողների ցուցակներն ընտրական հանձնաժողովներին և տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողին տրամադրելը, Ընտրողների ցուցակների մատչելիությունը, Տեղամասային կենտրոնների մատչելիությունը և հաշմանդամություն, ինչպես նաև տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող անձանց ընտրական իրավունքի իրականացումը, Նախընտրական քարոզչության համար անվճար դահլիճներ տրամադրելը, Նախընտրական ծրագրերի վերաբերյալ հաղորդումների հրապարակում, Նախընտրական քարոզչությունը համացանցում, Քարոզչական պաստառներ, Վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն, Դիտորդական առաքելություն, Ընտրական հանձնաժողովները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմում քաղաքացիական ծառայության առանձնահատկությունները, Վերահաշվարկը, Ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը, Հերթական և արտահերթ ընտրությունների ժամկետները, Կանանց ներկայացվածությունը համայնքի ավագանում: Բացի վերոշարադրյալից, նախագծերի փաթեթում ներառված մյուս նախագծերով կատարվում են «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծից բխող փոփոխություններ: 3 0 1 3619