Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 23.07.2024 - 07.08.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 31-րդ գլխի 5-րդ պարագրաֆով կարգավորվում են էներգամատակարարմանն առնչվող հարաբերությունները։ Միաժամանակ, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի  համաձայն՝ ի թիվս այլնի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) կարգավորման տիրույթում են գտնվում էներգետիկայի բնագավառը (որը ներառում է էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգերը) և ջրային ոլորտը։ «Էներգետիկայի մասին» օրենքի և ՀՀ ջրային օրենսգրքի համաձայն` նշված բնագավառներում հանձնաժողովը կարգավորումն իրականացնում է ՀՀ ջրային օրենսգրքի, «Էներգետիկայի մասին» օրենքի և դրանց հիման վրա ընդունված իր իրավական ակտերի հիման վրա։ Ընդ որում, հիշյալ ակտերով էլ ներկայումս կարգավորվում են սպառող-մատակարար իրավահարաբերությունները, այդ թվում՝ նաև պայմանագրային։ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքն ընդունվել է դեռևս 1998 թվականի մայիսի 5-ին, մինչդեռ դրա՝ էներգամատակարարման հարաբերությունները կարգավորող 31-րդ գլխի 5-րդ պարագրաֆը մինչ օրս գրեթե չի վերանայվել, չնայած տվյալ ոլորտում տեղի ունեցած համակարգային փոփոխություններին (այդ թվում՝ օրինակ, էլեկտրաէներգետիկայի բնագավառում 2004 թվականից անցումը մեկ գնորդ – մեկ վաճառող մոդելին, 2022 թվականի փետրվար ամսից շուկայի ազատականացմանն ուղղված բարեփոխումների արդյունքում ազատական շուկայի մեկնարկը)։ Գործնականում ծագած խնդիրների լուծման, գործող կարգավորումների բարելավման նպատակով երկրում ոլորտի զարգացմանը համահունչ ճյուղային օրենքները և դրանց հիման վրա ընդունված հանձնաժողովի իրավական ակտերը բազմիցս ենթարկվել են փոփոխությունների, այն պարագայում, երբ նշված փոփոխությունները միշտ չէ, որ արտացոլվել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համապատասխան դրույթներում, ինչով պայմանավորված էլ վերջինիս նորմերը ներկայումս, ըստ էության, անգամ գործնական կիրառում չունեն։ Արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ առկա են համապատասխան իրավահարաբերությունները կարգավորող ոչ միայն կրկնվող, այլև տարաբնույթ մեկնաբանության տեղիք տվող իրավանորմեր։ Վերոնշյալ խնդրի կարգավորման նպատակով հանձնաժողովի կողմից մշակվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ, որով առաջարկվում է փոփոխել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 31-րդ գլխի 5-րդ պարագրաֆը (պարագրաֆի վերնագիրը և օրենսգրքի 550-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ,  իսկ 551-560-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել) և նախատեսել, որ էներգամատակարարման ու խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման պայմանագրերի ձևի, դրանց կնքման և ժամկետի երկարաձգման, փոփոխման, լուծման, պայմանագրերով նախատեսվող պատասխանատվության, մատակարարվող էներգիայի և մատուցվող ծառայությունների քանակի, որակի և վճարման կարգի հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են ճյուղային օրենքներով, հանձնաժողովի նորմատիվ իրավական ակտերով, այդ թվում՝ հանձնաժողովի կողմից սահմանված պայմանագրերի օրինակելի ձևերով։ Միաժամանակ, հաշվի առնելով, որ հանձնաժողովը ճյուղային օրենքների համաձայն՝ ոչ թե հրատարակում է, այլ սահմանում է պայմանագրերի օրինակելի ձևերը, «Էներգետիկայի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի, ՀՀ ջրային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 442-րդ հոդվածի 5-րդ մասի խմբագրական համապատասխանությունն ապահովելու նպատակով, առաջարկվում է օրենսգրքի 442-րդ հոդվածի 5-րդ մասում «հրատարակել» բառը փոխարինել «սահմանել» բառով։
0 2180

Discussed 29.03.2023 - 14.04.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ 2002 թվականի հունիսի 4-ի Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 62.2 հոդվածի 3-րդ մասով սահմանված է, որ պետք է մշակվեն համայնքների՝ բնակավայրերի ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման համակարգերին ներկայացվող տեխնիկական պահանջները և սահմանվի իրականացման ժամանակացույցը։ Այդ կետի կատարմանն է ուղղված նաև Ջրային կոմիտեի կողմից մշակված և շրջանառության մեջ դրված «Կեղտաջրերի հեռացման բնագավառի զարգացման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, ինչպես նաև ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից մշակված ՀՀՇՆ 40-01.03- «Կոյուղի․ Արտաքին ցանցեր և կառուցվածքներ» շինարարական նորմերը և կանոնները։ Վերը նշված աշխատանքների ամբողջական ապահովման համար անհրաժեշություն է առաջացել կատարել նախկինում սահմանված ժամկետների փոփոխություն։
1 2414

Discussed 24.11.2022 - 10.12.2022

«Կեղտաջրերի հեռացման բնագավառի զարգացման հայեցակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Կեղտաջրերի հեռացման բնագավառի զարգացման հայեցակարգի հիմնական նպատակն է կեղտաջրերի հեռացման և մաքրման արդիականացումն ու զարգացման ապահովումը՝ բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի արդյունավետության բարձրացումը, առողջապահական և բնապահպանական համապատասխան խնդիրների լուծմանն աջակցությունը: Կեղտաջրերի հեռացման և մաքրման համակարգերը հիմնականում գտնվում են անբավարար վիճակում։ Վիճակը հատկապես անբավարար է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից չսպասարկվող բնակավայրերում, որտեղ հիմնականում ջրահեռացման (կեղտաջրերի հեռացման) համակարգեր չկան։ Նեկայում չի իրականացվում տնտեսվարող սուբյեկտների (արդյունաբերական, սպասարկման ոլորտի և այլ կազմակերպությունների) կողմից ջրահեռացման համակարգ արտանետվող կեղտաջրերի քանակական և որոկական մոնիթորինգ, բացակայում է դրանց նախնական մաքրումը։ Ստեղծված իրավիճակը առաջացնում է նաև բնակավայրերում առողջապահական և բնապահպանական խնդիրներ։
0 2806

Discussed 27.04.2022 - 12.05.2022

ՀՀՇՆ 40-01.03-2022 «ԿՈՅՈՒՂԻ. ԱՐՏԱՔԻՆ ՑԱՆՑԵՐ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Արդիական նորմատիվ փաստաթղթի ձեռքբերում, նախագծային և շինարարական օբյեկտների արդյունքային ցուցանիշների համապատասխանեցում միջազգային չափանիշներին:
0 4033

Discussed 28.03.2022 - 12.04.2022

ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՈԼՈՐՏԻ 2022-2031 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի 2022-2031 թվականների  ռազմավարությունը և ֆինանսավորման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծում ամփոփվել են 2018-2021 թվականներին կատարված աշխատանքները, սահմանվել են արդի խնդիրները, դրանց լուծմանն ուղղված անհրաժեշտ գործողությունները և ակնկալվող արդյունքները: Նպատակը՝ ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտում բարեփոխումների շարունակականության ապահովում` ուղղված ոլորտի կայուն զարգացմանը, բոլոր (այդ թվում վարձակալի կողմից չսպասարկվող) բնակավայրերում ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների շարունակական բարելավմանը, համակարգերի արդյունավետ կառավարման և արդիականացման ապահովմանը: Ակնկալվում է ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի հետագա զարգացում, համակարգերի արդիականացում, բաժանորդներին մատուցվող ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների շարունակական բարելավում:
0 4324

Discussed 06.06.2018 - 22.06.2018

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի №378Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Որոշման նախագծով նախատեսվում է խմելու ջրի ոլորտում մատակարարի ջրամատակարարման համակարգերից խմելու ջրի ապօրինի սպառում և (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համակարգերի ապօրինի օգտագործում իրականացրած անձին որոշակի ընթացակարգով և ժամանակահատվածով հնարավորություն ընձեռել նոր միացմամբ բաժանորդ դառնալու՝ առանց ծառայությունների դադարեցման, իսկ բաժանորդին մատուցած ծառայությունների դիմաց տրվող վճարման փաստաթղթի միջոցով տրամադրվելիք մանրամասն տեղեկատվությունը լրացուցիչ հնարավորություն է բաժանորդին իրեն մատուցված ծառայությունների վերաբերյալ առավել իրազեկված լինելու առումով:Որոշման նախագծով նախատեսվում է խմելու ջրի ոլորտում մատակարարի ջրամատակարարման համակարգերից խմելու ջրի ապօրինի սպառում և (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համակարգերի ապօրինի օգտագործում իրականացրած անձին որոշակի ընթացակարգով և ժամանակահատվածով հնարավորություն ընձեռել նոր միացմամբ բաժանորդ դառնալու՝ առանց ծառայությունների դադարեցման, իսկ բաժանորդին մատուցած ծառայությունների դիմաց տրվող վճարման փաստաթղթի միջոցով տրամադրվելիք մանրամասն տեղեկատվությունը լրացուցիչ հնարավորություն է բաժանորդին իրեն մատուցված ծառայությունների վերաբերյալ առավել իրազեկված լինելու առումով:
0 9287