Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

04.03.2026 19.03.2026
Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հոկտեմբերի 30-ի N 1518-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է արտահանման արգելքի բացառությունների ցանկից հանել «Ժամանակավոր արտահանում» և «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգերով արտահանվող որոշ օգտագործված, սպառված կամ ջարդոն ու թափոն հանդիսացող սարքավորումները։ Միևնույն ժամանակ արգելքի բացառություններ սահմանել այն ապրանքների նկատմամբ, որոնք չեն համապատասխանում արգելքի տրամաբանությանը։ Միաժամանակ առաջարկվում է արտահանման ժամանակավոր արգելքի կիրառման շրջանակի ճշգրտում՝ այն ապրանքների ընդգրկմամբ, որոնք հանդիսանում են գունավոր մետաղների վերամշակման արտադրական շղթայի միջանկյալ, սակայն առանցքային բաղադրիչներ և որոնց տեղական վերամշակումը նպաստում է բարձր ավելացված արժեք ունեցող արտադրանքի ստացմանը։
Մնաց {days} օր
0 345

Discussed 05.05.2025 - 20.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻ ՇԱՐՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ԴԵՊԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է ժամանակավորապես /6-ամսով/ արգելել Հայաստանի Հանրապետությունից սև և գունավոր մետաղների ճարդոնի, թափոնի, ինչպես նաև՝ ԱՏԳԱԱ 84-85 ծածկագրին պատկանող՝ օգտագործված կամ սպառված կամ թափոն և ջարդոն հանդիսացող սև և գունավոր մետաղից հաստողցների և սարքավորումների արտահանումը դեպի ԵԱՏՄ և երրորդ երկրներ։
Մնաց {days} օր
0 2310

Discussed 25.03.2025 - 09.04.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 1755-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է թույլատրել ԵԱՏՄ անդամ պետություններից ներկրված սարքավորումների արտահանումը վերանորոգման նպատակով՝ այն ետ վերադարձնելու պայմանով, ինչպես նաև՝ բացառության կարգով ժամանակավորապես (մինչև Որոշման գործողության ժամկետի ավարտը) թույլատրել որոշակի մետաղների ջարդոնի ու թափոնի արտահանումը։
Մնաց {days} օր
0 2078

Discussed 05.04.2024 - 20.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻ ՇԱՐՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ԴԵՊԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սև և գունավոր մետաղներից պատրաստված օգտագործված ապրանքների արտահանումը կանոնակարգելու, տեղական արտադրությունը զարգացնելու և հումքային բազայով  ապահովելու, ինչպես նաև նոր ներդրումների միջոցով՝ Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու նպատակով առաջարկվում է արգելք սահմանել սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի, ինչպես նաև ԱՏԳ ԱԱ 84-85 ծածկագրերի միջակայքին պատկանող օգտագործված կամ սպառված կամ թափոն և ջարդոն հանդիսացող մի շարք ապրանքների՝ դեպի երրորդ երկրներ և ԵԱՏՄ անդամ պետություններ արտահանման վրա։  
Մնաց {days} օր
0 3811

Discussed 08.09.2023 - 23.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻ ՇԱՐՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ԴԵՊԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ  Սույն նախագծի նպատակն է՝ կանոնակարգել սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի արտաքին առևտուրը, տեղական արտադրությունը զարգացնելու և հումքային բազայով  ապահովելու, ինչպես նաև նոր ներդրումներ ներգրավելու միջոցով՝ խթանելու Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը։
Մնաց {days} օր
0 4572

Discussed 20.12.2021 - 04.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻ ՇԱՐՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծով երկարաձգվում է 6 ամսով սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի արտահանումը, ինչը կխթանի տեղական արտադրությունը, կապահովի հումքյին բազայով։
Մնաց {days} օր
0 5963

Discussed 03.05.2021 - 18.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 28-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի արտահանումը կանոնակարգելու, տեղական արտադրությունը զարգացնելու և հումքային բազայով  ապահովելու, ինչպես նաև Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու անհրաժեշտությամբ:
Մնաց {days} օր
1 7482

Discussed 15.03.2019 - 30.03.2019

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է ներքին արտադրողի համար հումքային բազայով  ապահովման, ինչպես նաև մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու անհրաժեշտությամբ:   
Մնաց {days} օր
2 11760
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: