Under development Discussed 30.03.2017 - 14.04.2017 «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարվող՝ սոցիալական պաշտպանության (ապահովության) ծրագրերով նախատեսված միանվագ բնույթ կրող նպաստների և դրամական այլ վճարների գումարները շահառուներին վճարելու կապակցությամբ առկա խնդիրները՝ առաջարկվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանել սոցիալական ապահովության և կենսաթոշակային հաշիվների գաղափարը։ Սոցիալական ապահովության հաշվի միջոցով կվճարվեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարվող՝ սոցիալական պաշտպանության (ապահովության) ծրագրերով նախատեսված միանվագ բնույթ կրող նպաստների և դրամական այլ վճարների գումարները, և այդ հաշվին կարող են մուտքագրվել բացառապես վերոնշյալ նպաստների և դրամական այլ վճարների գումարները։ Կենսաթոշակային հաշվի միջոցով կվճարվեն միայն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարվող՝ սոցիալական պաշտպանության (ապահովության) ծրագրերով նախատեսված կենսաթոշակների, պարբերական բնույթ կրող նպաստների և դրամական այլ վճարների գումարները։ Միաժամանակ, առաջարկվում է կենսաթոշակային հաշվի վարման առանձնահատկություններն ևս սահմանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքով։ 3 0 0 9051