Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

20.01.2026 04.02.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 284-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է՝ «Պետական նպաստների մասին» օրենքով երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստն ավելացնել սոցիալական ապահովության հաշվին մուտքագրելու միջոցով վճարող գումարների ցանկում: 
Մնաց {days} օր
0 114

13.01.2026 28.01.2026
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԿՐԹԱԹՈՇԱԿՈՎ (ԼՐԻՎ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության պետական և հանրային մասնագիտական ուսումնական հաստատությունների արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով՝ յուրաքանչյուր ուսումնական տարվա կրթաթոշակով (լրիվ կամ մասնակի) ընդունելության տեղերի ձևավորման և ըստ մասնագիտական ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ Հաստատություն) հատկացնելու գործընթացի հետ կապված հարաբերությունները:
Մնաց {days} օր
0 321

Discussed 23.12.2025 - 07.01.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններ հանդիսացող մարզադպրոցների անվանումների մեջ «մանկապատանեկան մարզադպրոց»  արտահայտությունից հանվում է «մանկապատանեկան» բառը:
Մնաց {days} օր
0 731

Discussed 15.12.2025 - 31.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 706-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագիծ մշակումը պայմանավորված է «Ավիացիայի մասին» օրենքով Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին վերապահված՝ օդային տրանսպորտի բնագավառի կանոնակարգման, քաղաքացիական ավիացիայի և ոչ ռազմական պետական ավիացիայի գործունեության, օդային երթևեկության սպասարկման, ավիացիոն անվտանգության, թռիչքային անվտանգության, ինչպես նաև ավիացիայի բնագավառում շահագործվող վերգետնյա միջոցների և մատուցվող ծառայությունների ապահովության ու անվտանգության կանոնակարգման, ավիացիոն ծառայությունների և Հայաստանի Հանրապետությունում գործող ավիացիոն ենթակառուցվածքների վերահսկողության իրականացման լիազորությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայով պետության ստանձնած պարտավորությունների պատշաճ և լիարժեք իրականացման ապահովման անհրաժեշտությամբ:
Մնաց {days} օր
0 841

Discussed 02.12.2025 - 17.12.2025

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի ՀՕ-339-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի ՀՕ-340-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի ՀՕ-341-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Հաշվի առնելով պետական տուրքի մասով տեղեկատվության փոխանակման և հաշվառման ներկա իրավիճակը և առկա խնդիրները՝ նախագծերով առաջարկվում  է կատարել «Պետական տուրքի հաշվառման ինքնաշխատ համակարգ»-ի ներդրման և գործարկման ժամկետների փոփոխություն։ Նախագծերով առաջարկվում է նաև պետական տուրք վճարողների հերթական տարեկան (օրենքով սահմանված դեպքերում՝ ամսական և եռամսյակային) պետական տուրքի գծով պարտավորությունների մարման նպատակով գանձապետարանի կողմից վարվող պետական բյուջետային հաշիվը փոխարինել պետական տուրքի գծով պարտավորությունների մարման նպատակով գանձապետարանի կողմից վարվող պետական արտաբյուջետային միջոցների ավանդային ենթահաշվով։ Նշված փոփոխությամբ տարեկան պետական տուրքի գծով կատարվող վճարումները կհամարվեն եկամուտներ այն դեպքում, երբ կմարվեն տարեկան պետական տուրքի գծով պարտավորությունները։
Մնաց {days} օր
0 787

Discussed 08.11.2025 - 24.11.2025

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել պետական նպաստի նոր տեսակ՝ երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստը, որը բովանդակային առումով իրենից կներկայացնի Կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 2169-Լ որոշմամբ սահմանված՝ ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվում է ամսական 50000 դրամի չափով աջակցության շարունակությունը (միաժամանակ լուծվել են այս աջակցության տրամադրման ընթացքում իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրները)։ Ընդ որում, նպաստը կնշանակվի առցանց դիմումի հիման վրա՝ հիմք ընդունելով հարակից շտեմարաններից ինքնաշխատ եղանակով ստացված տեղեկատվությունը։ Կառավարության սահմանած դեպքերում դիմումին կից կներկայացվի նաև փաստաթուղթ (հիմնականում՝ սերման փաստը հաստատող) և միայն այս դեպքում հարկ կլինի դիմումը ներկայացնել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։
Մնաց {days} օր
3 1768

Discussed 15.10.2025 - 02.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 269-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Իրավական ակտում փոփոխությունը կատարվում է գործընթացի կազմակերպման ընթացքում ի հայտ եկած բացերը լրացնելու, խնդրահարույց հարցերը հստակեցնելու նպատակով:
Մնաց {days} օր
10 1387

Discussed 13.10.2025 - 28.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1134-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ ««Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակները կհամապատասխանեցվեն «Հանրային առողջապահության մասին» օրենքին։
Մնաց {days} օր
0 1748

Discussed 07.10.2025 - 24.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է լրացում կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում՝ կառուցապատողներին հնարավորություն ընձեռելով կառուցապատողի հատուկ հաշվի միջոցների հաշվին ձեռք բերել պետական դրամային պարտատոմսեր։ Այս փոփոխությունը նպատակ ունի բարձրացնել ֆինանսական ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը՝ պահպանելով հատուկ հաշվի միջոցների նկատմամբ սահմանված իրավական երաշխիքները։
Մնաց {days} օր
0 1445
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: