Discussed 25.01.2023 - 09.02.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Աշխատանքային օրենսգրքի գործող իրավակարգավորումները ենթադրում են, որ աշխատանքից ազատելու վերաբերյալ անհատական իրավական ակտը դատական կարգով վիճարկվելու և այն անվավեր ճանաչվելու արդյունքում որպես հետևանք աշխատողին (այդ թվում նաև՝ հանրային ծառայողին) հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար պետական բյուջեից վճարում է կատարվում (աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար), սակայն վերջինս այդ ընթացքում այլ աշխատանք կատարած և դրա համար վարձատրված է լինում: Այլ կերպ ասած՝ չնայած նրան, որ տվյալ գործատուի մոտ աշխատակիցն ազատվել է աշխատանքից, ընդունվել է աշխատանքի այլ գործատուի մոտ, կատարել է այլ աշխատանք, որի արդյունքում, ըստ էության, հարկադիր պարապուրդում չի գտնվել (լինում են նաև դեպքեր, երբ նոր աշխատանքը շատ ավելի բարձր վարձատրվող է լինում): Մինչդեռ, նման մոտեցումն արդարացված չէ՝ հաշվի առնելով այն, որ հարկադիր պարապուրդը տվյալ գործատուի մոտ աշխատանքային հարաբերությունների դադարման ուժով աշխատանքային հարաբերությունների դադարման օրվանից մինչև դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու օրն ընկած ժամանակահատվածն է, որի ընթացքում աշխատողը զրկված է եղել իր աշխատանքային պարտականությունները կատարելու հնարավորությունից՝ պայմանավորված որոշակի հանգամանքներով, ոչ իր մեղքով և դրա համար չի վարձատրվում: Իսկ նշված ժամանակահատվածում այլ աշխատանքի անցնելիս աշխատողը փաստացի կատարում է իր աշխատանքային պարտականությունները՝ արդեն այլ գործատուի մոտ, որի համար վարձատրվում է: Նման պայմաններում, անհրաժեշտություն է առաջացել մշակել սույն նախագիծը, որով լուծում կտրվի այս հարցին, և հարկադիր պարապուրդի ընթացքում այլ աշխատանքի անցած լինելու դեպքերի համար կսահմանվի հարկադիր պարապուրդի համար վճարի հաշվարկման առանձին կարգ: 16 27 11 7336