Discussed 03.05.2019 - 19.05.2019 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2019-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ Վեցերորդ` 2019-2021 թվականների մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը ներառում է նախորդ ծրագրի հիմնական ուղղությունները, միևնույն ժամանակ նախատեսված միջոցառումներով և նպատակներով առավել կենտրոնացնում է պետության ջանքերը մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման և աջակցության բարելավման վրա: Այս ծրագրով նախատեսված են օրենսդրական և ենթաօրենսդրական բարեփոխումներ, որոնք կբարելավեն մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման, ինչպես նաև աջակցության տրամադրման ընթացակարգերը: Վեցերորդ ծրագրով նախատեսված են երեխաների թրաֆիքինգի և շահագործման կանխարգելմանն ուղղված բազմաթիվ միջոցառումներ: Ծրագիրը մշակվել է Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի կողմից: Ծրագիրը մշակելիս հաշվի են առնվել միջազգային կառույցների, մասնավորապես, 2016 թվականի սեպտեմբերին հրապարակված Եվրոպայի խորհրդի «Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի» կոնվենցիայի դրույթների Հայաստանի կողմից կատարման վերաբերյալ երկրորդ զեկույցի, ԱՄՆ պետքարտուղարության, ԵԱՀԿ գործող նախագահի՝ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցիչ և համակարգողի Հայաստանի վերաբերյալ զեկույցների, ինչպես նաև ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ ՄՄԿ գնահատման զեկույցի առաջարկները: 1 0 0 9579