Discussed 29.08.2023 - 13.09.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N1676-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N1676-Ն որոշման իմաստով պայմանագրային եկամուտ չի համարվում «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված Կազմակերպության կողմից կամավորին նույն օրենքով սահմանված կարգով վճարված եկամուտը (ֆինանսական կամ գույքային միջոցների կամ կամավոր աշխատանքներից բխող լրացուցիչ ծախսերի փոխհատուցման կամ իր բնակության վայրից (քաղաքից կամ գյուղից) դուրս կամավոր աշխատանք կատարելու դեպքում կատարված ծախսերի հատուցումը)։ Նախագծով նախատեսվում է նաև, որ հարկային մարմին ներկայացվող գրանցման հայտի հիման վրա հարկային մարմնի անձնավորված հաշվառման տեղեկատվական բազան ներառում է նաև աշխատանքային պրակտիկան կամ մասնագիտական ուսուցումն սկսելու տարին, ամիսը, ամսաթիվը, աշխատանքային պրակտիկայի կամ մասնագիտական ուսուցման օրերի պրակտիկայի կամ մասնագիտական ուսուցման սկզբի և ավարտի ժամերը, աշխատանքային պրակտիկան կամ մասնագիտական ուսուցումն ավարտելու տարին, ամիսը, ամսաթիվը, ինչպես նաև այն մասնագիտության, որակավորման կամ պաշտոնի անվանումը, որով փորձնակը կամ աշակերտն անցնելու է աշխատանքային պրակտիկան կամ մասնագիտական ուսուցումը։ 3 6 0 2589