Discussed 24.06.2024 - 10.07.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1519-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 07.09.2023թ. թիվ 1519-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված 1-ին հավելվածի 8-րդ կետի 7-րդ ենթակետում, որպես լրացում ներառել հետևյալը․ «Մասնավորապես, տեղեկատվական անվտանգությունից ելնելով ինտերնետային կապուղին պետք է տրամադրվի առանձնացված VLAN ID-ով և առնվազն 80 մբ/վրկ թողունակությամբ։» 0 5 0 1226
Discussed 08.08.2023 - 23.08.2023 ԱՌԱՆՑ «ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ՝ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ԺԱՄԱՆՄԱՆ ՎԱՅՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՎԱՅՐ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ ՉՏԵՂԱԿԱՅՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԵԿ ՎԱՅՐԻՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ ՉՏԵՂԱԿԱՅՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԵԿ ԱՅԼ ՎԱՅՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է սահմանել ժամանման վայրում ապրանքները ժամանակավոր պահպանության հանձնելու դեպքում ժամանման վայրից մինչև ժամանակավոր պահպանության վայր, ինչպես նաև ժամանակավոր պահպանության ահանձնված ապրանքների համար ժամանակավոր պահպանության վայրի փոփոխության դեպքում այդպիսի ապրանքների՝ ժամանակավոր պահպանության նոր վայրի փոխադրման հետ կապված հարաբերությունները։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է համապատասխան կատեգորիաների անձանց կողմից տեղափոխվող ապրանքների, ինչպես նաև սահմանված դեպքերում օտարերկրյա ապրանքների կարգավիճակ ունեցող ապրանքների փոխադրման գործընթացը դեպի ժամանակավոր պահպանության վայրեր կազմակերպել պարզեցված կարգով։ 3 0 0 1837
Discussed 12.06.2023 - 27.06.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 420-Լ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 30-ի թիվ 420-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը ներկայացնելը պայմանավորված է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 8-րդ կետով՝ համաձայն որի առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի (ընտանեկան բժշկի, թերապևտի, մանկաբույժի) ընտրության, նրա մոտ բնակչության գրանցման և գրանցումից դուրս գալու կարգը, բնակչի կողմից առողջության առաջնային պահպանման բժշկին փոխելու ընթացակարգը, առողջության առաջնային պահպանման, նեղ ու դիսպանսերային ծառայություններ մատուցող մասնագետների կողմից սպասարկվող բնակչության կողմնորոշիչ թվերը հաստատում է լիազոր մարմինը: Հետևաբար անհրաժեշտություն է առաջանում ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 30-ի թիվ 420-Ն որոշումը և առողջապահության նախարարի հաստատմանը ներկայացնել նշված ոլորտը կարգավորող ենթաօրենսդրական ակտի նախագիծ: 0 4 0 3152
Discussed 21.02.2023 - 10.03.2023 ՆԱՎԹԱՄԹԵՐՔԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նավթամթերքի նվազագույն պաշարների պահպանմանը վերաբերող օրենսդրական կարգավորման ապահովումն է և նավթամթերքի նվազագույն պաշարների պահպանման մասով սահմանաչափերի համապատասխանեցում ԵՄ չափանիշներին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության և ատոմային էներգիայի Եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի 2019 թ. հունիսի 1-ի N 666-Լորոշման 1-ին կետով հաստատված «Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի» 52-րդ կետով նախատեսված միջոցառման կատարման անհրաժեշտությամբ: 3 2 0 2389
Discussed 17.02.2021 - 04.03.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագիծը մշակվել է Գլխավոր դատախազության կողմից: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է խստացնել ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված սանկցիաները՝ ապահովելով դրանցով նախատեսված արարքների հանրային վտանգավորության և դրանց համար սահմանված պատիժների միջև ողջամիտ հավասարակշռություն և համաչափություն: Բացի այդ, Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի ապահովել նշված հոդվածով քննվող քրեական գործերի պատշաճ ու արդյունավետ ընթացքը և չեզոքացնել Նախագծի հիմնավորմամբ ներկայացված վտանգները։ 1 0 0 5884