Discussed 05.02.2025 - 25.02.2025 «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ այն սնանկության գործերով, որում առկա են գույքով ապահովված պահանջատերեր՝ հաճախակի ի հայտ են գալիս դեպքեր, երբ ապահովված պահանջատերը դատարանի համապատասխան որոշմամբ գույքը իրացնում է արտադատական կարգով: Փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերում հիմնականում չի վերականգնվում տվյալ գույքի իրացումից առաջացած անուղղակի հարկային պարտավորությունների գումարը, իսկ պարտապանի կողմից գնորդներին տրամադրվում են հարկային հաշիվներ, որոնց հիման վրա գնորդները հաշվանցում են իրացումից առաջացած հարկային պարտավորությունները: 0 52 4 1381
Under development Discussed 15.01.2025 - 05.02.2025 ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՄԱՐԿՇԵՅԴԵՐԱԿԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ, ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ, ՉԱՓԱԳՐԱԿԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով մանրամասն մեկնաբանվում են գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեության մեջ ներառվող աշխատանքները՝ սահմանելով դրանց իրականացման ընթացքում համապատասխան որակավորվման վկայական ունեցող անձնաց ներկայացվող պարտադիր պահանջները՝ իրավունքներն ու պարտականությունները։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարձրացնել գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեության ոլորտում իրականացվող աշխատանքների որակը, որն էլ իր հերթին կնպաստի ոլորտի զարգացմանը։ 4 11 1 1037
Under development Discussed 08.01.2025 - 23.01.2025 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծերի փաթեթի նպատակն է ստեղծել իրավական պայմաններ օպցիոնի պայմանագրերի կնքման և կատարման համար: 10 2 0 1390
Discussed 29.02.2024 - 21.03.2024 ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԱՐԳԱՍԻՔՆԵՐԻ ԵՎ ՄԱՍԵՐԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կենսաբազմազանության քաղաքականության ոլորտում վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների, և նրանց արգասիքների ու մասերի առք ու վաճառքի գործընթացներն իրավական տեսանկյունից կանոնակարգված չեն եղել: Անհրաժեշտություն է առաջացել մշակելու փաստաթղթերի ցանկ, որոնք պարտավոր են ունենալ վայրի կենդանիների, դրանց արգասիքների ու մասերի առքն ու վաճառքն իրականացնող վայրերը, ինչպես նաև վայրի կենդանիների կենսաբանական, անհատական և տեսակային առանձնահատկություններից, ֆիզիոլոգիական վիճակից բխող ու գոյատևման համար անհրաժեշտ կարիքների բավարարման համար անհրաժեշտ կոմունալ-կենցաղային և տեխնիկատնտեսական հագեցվածության վերաբերյալ: 2 5 0 2584
Discussed 25.09.2023 - 10.10.2023 «Պետական գույքի կառավարման 2024-2026 թվականների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է 2014 թվականի նոյեմբերի 20-ի` «Պետական գույքի կառավարման մասին» ՀՕ-158-Ն օրենքի 17-րդ հոդվածի պահանջներից և պայմանավորված է պետական գույքի կառավարման ոլորտում 2024-2026 թվականների համար նախատեսվող միջոցառումների և գործարքների նկարագրությունը սահմանելու անհրաժեշտությամբ: 0 3 0 4610
Discussed 17.07.2023 - 01.08.2023 «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվեն ուրիշի հողամասի վրա գտնվող անշարժ գույքի սեփականության իրավունքն այլ անձի անցնելիս հողամասի համապատասխան մասի օգտագործման հետ կապված հարաբերությունները: 5 3 0 4038
Discussed 25.05.2023 - 09.06.2023 «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մայիսի 18-ի N 393-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրաման «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխություններով 12-րդ հոդվածից հանվել է ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) քննության համար պարտադիր վերապատրաստման պահանջը, քանի որ վերապատրաստումներն իրականացվել են հավաստագիր ստանալ ցանկացող անձի հաշվին, ինչը լրացուցիչ ֆինանսական խնդիր էր հավակնորդների համար: Դրանից ելնելով էլ վերապատրաստվելու կամ ինքնուրույն պատրաստվելու ընտրությունը վերապահվել է հավաստագրվող անձին: Ուստի անհրաժեշտ է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մայիսի 18-ի N 393-Ն հրամանը: 0 1 0 2605
Discussed 19.07.2022 - 04.08.2022 ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻ (ՀՐԱԺԵՇՏԻ) ԾԻՍԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՇԵՆՔԵՐԻՆ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻ (ՀՐԱԺԵՇՏԻ) ԾԻՍԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՇԵՆՔԵՐԻՆ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 0 0 0 3825
Discussed 11.04.2022 - 26.04.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-Ի ԹԻՎ 65-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ նախատեսվում է սահմանել բժշկական հաստատությունում թողնված պացիենտի հագուստը և անձնական իրերը բժշկական հաստատության կողմից վարույթն իրականացնող մարմնին տրամադրելու նպատակով դրանք պահպանելու ժամկետ, կարգավորել դրանք պացիենտի հարազատներին փոխանցելու և դրանց հետագա տնօրինման հարցերը 1 0 0 3915